Քեյթ Ռիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Ռիչի
Ծնվել էօգոստոսի 14, 1978(1978-08-14)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԳոուլբեռն, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունHurlstone Agricultural High School?
ԱմուսինStuart Webb?
 Kate Ritchie Վիքիպահեստում

Քեյթ Ռիչի (անգլ.՝ Katherine «Kate» Leigh Ritchie օգոստոսի 14, 1978(1978-08-14)[1], Գոուլբեռն, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի և մանկագիր։ Առավել հայտնի է «Տանը և ճանապարհին» ցերեկային սերիալում (1988-2008 թվականներ և 2013 թվական) խաղացած Սալի Ֆիտչեր դերով, որի համար արժանացել է հինգ մրցանակի՝ «Logie Award» (2006 թվական, 2-ը՝ 2007 և 2-ը՝ 2008 թվական) և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում այն բանի համար, որ պատմության մեջ բոլոր ավստրալիացի դերասաններից ավելի երկար անընդմեջ նկարահանվել է դրամատիկ հեռուստասերիալում (20 տարի)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Ռիչը հրատարակել է «Ես պարզապես չէի կարող սպասել քեզ հետ հանդիպմանը» (անգլ.՝ I Just Couldn't Wait To Meet You[2]) վերնագրով մանկական գիրքը։ Նրա երկրորդ գիրքը՝ «Դա ինձ համար խզբզոց չէ» (անգլ.՝ It's Not Scribble to Me), լույս է տեսել 2018 թվականին[3]։

2016 թվականի հունիսին Ռիչը հայտարարվել է ավստրալիական «QV Skincare» կոսմետիկ ապրանքանիշի դեսպան[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերի 25-ին Ռիչը ամուսնացել է ռեգբիստ Ստուարդ Ուեբի հետ, ում հետ հանդիպել է իրենց հարսանիքից 2 տարի առաջ։ Զույգը ունեցել է դուստր՝ Մեյ Ուեբը (ծնված 2014 թվականի օգոստոսի 17-ին)։

2019 թվականի հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտանեկան բռնությունից հետո Ռիչը հեռացել է իր ամուսնու՝ Ռենդիվեկեում գտնվող տնից Սիդնեյի արվարձան[5]։ Նույն թվականի նոյեմբերի 7-ին Ուեբը Ռիչի անունից համաձայել է AVO-ի, որն էլ թույլ չի տվել նրան հետապնդել, ահաբեկել, հարձակվել կամ սպառնալ, ինչես նաև մոտենալ կամ գտնվել նրա ընկերությունում «ալկոհոլի կամ արգելված թմրանյութերի օգտագործումից հետո առնվազն 12 ժամվա ընթացքում»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Kate Ritchie I Just Couldn't Wait to Meet You. — Penguin Random House Australia, 2016-03-28. — 38 с. — ISBN 9780857989710
  3. Kate Ritchie It's Not Scribble to Me. — Penguin Random House, 2018-10-29. — 34 с. — ISBN 9780143790136
  4. «Kate Ritchie flaunts her glowing complexion at skincare brand event». Mail Online. 2016 թ․ հունիսի 8. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. https://www.news.com.au/entertainment/celebrity-life/kate-ritchies-husband-stuart-webb-agrees-to-avo/news-story/ae5533654ca29596ce1b8fb9ed294aa4
  6. https://7news.com.au/entertainment/tv/home-and-away-actor-kate-ritchies-husband-agrees-to-extended-avo-terms-c-545641
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Ռիչի» հոդվածին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]