Գոուլբեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գոուլբեռն
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ԲԾՄ702 մետր
Բնակչություն23 963 մարդ (օգոստոսի 10, 2021)[1][2]
Փոստային դասիչ2580
Գոուլբեռն (Ավստրալիա)##
Գոուլբեռն (Ավստրալիա)

Գոուլբեռն (անգլ.՝ Goulburn), գավառական քաղաք Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[3]։ Գտնվում է Կանբերրայից 90 կմ հեռավորության վրա և Սիդնեյից 195 կմ հեռավորության վրա՝ Հյումայի մայրուղով, ծովի մակերևույթից 690 մետր բարձրության վրա։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 21 484 մարդ, 2018 թվականի տվյալներով՝ 23835 մարդ[4]։

Հայտնի է որպես Ավստրալիայում առաջին քաղաքը, որը հիմնադրվել է ոչ թե ափին, այլ մայրցամաքի խորքում[5]։

1984 թվականին Սիդնեյից Գոուլբեռն է տեղափոխվել Նոր Հարավային Ուելսի ոստիկանական ակադեմիան[6], որն այժմ հարավային կիսագնդում իրավապահ մարմինների սպաների համար խոշորագույն կրթական հաստատությունն է։

Գոուլբեռնում տեղակայված է Գոուլբեռնի ուղղիչ կենտրոնը[7], որն Ավստրալիայի անվտանգության ամենաբարձր մակարդակի տղամարդկանց բանտն է, որտեղ գտնվում են բազմաթիվ հայտնի վտանգավոր հանցագործներ[8]։

2015 թվականին Գոուլբեռնը դարձել է արտասովոր երևույթի վայր. քաղաքում սարդերից անձրև է տեղացել[5]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոուլբեռնն ունի օվկիանոսային կլիման (Cfb) տաք ամառներով և սառը ձմեռներով։ Տեղումների քանակը հավասարաչափ բաշխվում է ամբողջ տարվա ընթացքում, տարեկան միջինը կազմում է 542,8 մմ։ Ժամանակ առ ժամանակ ձյուն է լինում[9], թեև հազվադեպ է այն տեղում զգալի քանակությամբ։

Գոուլբեռնի օդանավակայանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 42.8
(109)
40.7
(105.3)
35.9
(96.6)
30.7
(87.3)
24.4
(75.9)
20.7
(69.3)
19.7
(67.5)
24.1
(75.4)
30.5
(86.9)
31.3
(88.3)
39.9
(103.8)
42.1
(107.8)
42.8
(109)
Միջին բարձր °C (°F) 28.3
(82.9)
26.5
(79.7)
23.8
(74.8)
20.1
(68.2)
16.0
(60.8)
12.4
(54.3)
11.8
(53.2)
13.4
(56.1)
16.6
(61.9)
20.0
(68)
23.1
(73.6)
26.1
(79)
19.84
(67.71)
Միջին ցածր °C (°F) 12.9
(55.2)
12.6
(54.7)
10.1
(50.2)
5.8
(42.4)
2.5
(36.5)
1.3
(34.3)
0.2
(32.4)
0.5
(32.9)
3.0
(37.4)
5.2
(41.4)
8.3
(46.9)
10.8
(51.4)
6.1
(42.97)
Ռեկորդային ցածր °C (°F) −0.1
(31.8)
0.7
(33.3)
−0.1
(31.8)
−6.3
(20.7)
−8.1
(17.4)
−10.2
(13.6)
−10.4
(13.3)
−10.9
(12.4)
−7.4
(18.7)
−5.6
(21.9)
−4.4
(24.1)
−1.2
(29.8)
−10.9
(12.4)
Տեղումներ մմ (դյույմ) 48.9
(1.925)
52.7
(2.075)
40.0
(1.575)
25.6
(1.008)
32.8
(1.291)
60.9
(2.398)
33.5
(1.319)
39.9
(1.571)
45.8
(1.803)
50.2
(1.976)
54.9
(2.161)
57.6
(2.268)
542.8
(21.37)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2mm) 7.5 8.6 9.7 9.3 11.4 14.5 14.2 11.5 11.5 9.4 9.5 8.3 125.4
% խոնավություն 41 45 46 46 54 63 61 52 50 46 45 39 49
աղբյուր: Australian Bureau of Meteorology; Goulburn Airport AWS

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Goulburn // QuickStatsABS.
  2. https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL112009
  3. Гоулберн // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 94.
  4. «3218.0 – Regional Population Growth, Australia, 2017-18: Population Estimates by Significant Urban Area, 2008 to 2018». Australian Bureau of Statistics. Australian Bureau of Statistics. 2019 թ․ մարտի 27. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին. Estimated resident population, 30 June 2018.
  5. 5,0 5,1 «Дождь из пауков пролился на австралийский город Гоулберн» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  6. History of the NSW Police Force — Significant Dates — NSW Police Online
  7. Correctional Centres
  8. Mastermind recruiting Islamic gang inside super jail — National — smh.com.au
  9. «Annual snow days». Australian Weather News.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]