Քարհենջ
Քարհենջ | |
---|---|
Տեսակ | քանդակ |
Ստեղծում | 1987 |
Երկիր | ԱՄՆ |
Քաղաք | High Plains? |
Բնակավայր | Բոքս շրջան |
Նյութ | ավտոմեքենա, մետաղ և ներկեր |
կայք | |
Carhenge Վիքիպահեստում |
Քարհենջ (անգլ.՝ Carhenge, car - ավտոմեքենա, + henge), Սթոունհենջի պատճենը, որը գտնվում է ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում։ Բնօրինակից տարբերվում է նրանով, որ պատրաստված է ոչ թե մեգալիթյան քարերից[1], այլ մոխրագույն ներկված ամերիկյան հին մեքենաներից։ Քարհենջը կառուցել է Ջիմ Ռեյնդերսը՝ 1987 թվականի արևադարձի կապակցությամբ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարհենջը կառուցված է 38 ավտոմեքենաներից, որոնք դասավորված են մոտ 29 մետր տրամագիծ ունեցող շրջանագծով։ Որոշ մեքենաներ խրված են գետնի մեջ մոտ մեկուկես մետր խորության վրա, մյուսները դրանց եռակցված են վերևից՝ կամար կազմելու համար։ Դիզայնի կրունկաքարը 1962 թվականի կադիլակ է[2]։ Հարկ է նշել, որ Քարհենջը կրկնօրինակում է այսօրվա բավականին վնասված Սթոունհենջը, և ոչ թե մ.թ.ա. III հազարամյակի կեսերի նրա բնօրինակը։ Բացի բուն Քարհենջից, շուտով նրա շուրջը սկսեցին հայտնվել ավտոմեքենաներից պատրաստված այլ քանդակներ։ Ավելի ուշ, երբ նրանց թիվն ավելացել է, այդ վայրը հայտնի է դարձել որպես Ավտոմոբիլային արվեստի արգելավայր[2]։
Քարհենջը նկարահանել են ֆիլմերում, երաժշտական և գովազդային հոլովակներում։ Նրա մասին է պատմում 2005 թվականի «Քարհենջ․ հանճա՞ր, թե՞ աղբ» ֆիլմը[3], այն հիշատակվում է 2007 թվականի «1000 վայրեր, որոնք պետք է տեսնել ԱՄՆ-ում և Կանադայում նախքան մեռնելը» ճանապարհորդությունների գրքում[4]։
2017 թվականի օգոստոսի 21-ի Արեգակի լրիվ խավարման ուղին ներառում էր Քարհենջը։ Մոտ 4000 մարդ, ներառյալ Նեբրասկայի նահանգապետ Փիթ Ռիկեթսին, դիտել են խավարումը այս վայրից։ Ռեյնդերսը հայտարարել է, որ Քարհենջի ստեղծման ժամանակ նա տեղյակ չի եղել այդ խավարման մասին, որը տեղի էր ունենալու 30 տարի անց[5][6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Archaeoastronomy at Stonehenge». arthistoryresources.net. Վերցված է 2023 թ․ մարտի 9-ին.
- ↑ 2,0 2,1 «History». web.archive.org. 2009 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 9-ին.
- ↑ «TinyFist Films». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «1,000 Places to See Before You Die». web.archive.org. 2007 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 9-ին.
- ↑ «As Eclipse Madness Sweeps U.S., A Stonehenge Made Of Cars Prepares», Morning Edition, NPR, August 10, 2017, Վերցված է August 10, 2017-ին
- ↑ Hendee, David. "Gasps, cheers and tears as eclipse wows viewers at Carhenge". Omaha World-Herald. August 22, 2017. Retrieved November 6, 2017.
- ↑ Pluhacek, Zach. "Carhenge creator watches once-in-lifetime event near one-of-a-kind creation". Lincoln Journal Star August 21, 2017. Retrieved November 6, 2017.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլերեն)
- «Ատոմային դարաշրջանի Սթոունհենջներ են դարձել ավտոմեքենաները և սառնարանները». MEMBRANA. 2008 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարհենջ» հոդվածին։ |
|