Քարիմ Խանի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Arg of Karim Khan 03.jpg

Քարիմ Խանի ամրոց (պարս. ارگ کریم خان‎), գտնվում է Իրանի Շիրազ քաղաքի կենտրոնում: Այն կառուցվել է Զանդ արքայատոհմի կառավարմա ժամանակաշրջանոմ: Այն բանից հետո, երբ Քարիմ Խան Զանդը Շիրազը դարձրեց մայրաքաղաք, տեղափոխվեց այստեղ և սկսեց ամրոցի կառուցումը, որն անվանվեց Քարիմ Խանի ամրոց: Կառույցը ներկա դրությամբ գտնվում է Իրանի իսլամական մշակույթի կազմակերպության հսկողութան տակ: Վերջերս ամրոցը սկսել են վերանորոգել, որպեսզի այն վերածվի Իրանի Ֆարս նահանգի թանգարանի: Քարիմ Խանի ամրոցը համարվում է Շիրազ քաղաքի տեսարժան վարերից մեկը, որտեղ ամեն տարի այցելում են մեծ թվով զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից[1]:

Arg of Karim Khan.JPG

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարիմ Խան Զանդը սկսեց ամրոցի և մի շարք այլ շինությունների կառուցումը` ազդված լինելով Սեֆյանների ժամանակաշրջանի ճարտարապետությունից: Քարիմ Խանի հրամանով կառուցված ամրոցը, մի քանի այլ կառոյցների հետ միասին, ինչպես "Բազարե Վաքիլ"-ը, համարվում են Զանդ տոհմի կառավարման ժամանակաշրջանին վերաբերող Իրանի ճարտարապետության ամենաակնառու օրինակներից: Փահլավիների դինաստիայի[2] օրոք ամրոցն օգտագործվել է որպես բանտ և այդ ընթացքում այն վնասվել է: 1970-ական թվականների սկզբին ամրոցը վստահվել է Իրանի Մշակույթի և արվեստի կազմակերպությանը:

Arg of Karim Khan 02.jpg

Ամրոցը կառուցվել է 1766-1767 թվականներին: Քարիմ Խանը հրավիրել է իր ժամանակի լավագույն ճարտարապետներին: Նա աշխատանքի համար տրամադրել է տեղական ու արտասահմանյան լավագույն շինարարական նյութերը: Շինարարությունը ավարտվել է շատ արագ: Զանդ դիանստիայի ժամանակաշրջանում կառույցն օգտագործվել է որպես շահի նստավայր, Ղաջարիների դինաստիայի շրջանում `որպես տեղական իշխանների նստավայր: Հետագայում Ֆարս նահանգի նահանգապետ Աբդոլհոսեյն Միրզա Ֆարմանֆարմանը հանձնարարել է վերականգնել ամրոցի մանրանկարները :

Մոհամմադ Խանի կողմից Շիրազը նվաճելուց հետո, Քարիմ Խանի նկատմամբ վերջինիս թշնամանքի պատճառով, նա որոշեց ոչնչացնել բերդը: Այս որոշումը ընդունելով, նա ոչնչացրեց Զանդ արքայատոհմի ժամանակ կառուցած մի շարք շինություններ, այդ թվում նաև քաղաքային պատը: Բարեբախտաբար, ամրոցն ամբողջությամբ չավերվեց և հետագայում այն օգտագործվեց որպես իշխանների նստավայր, որոնք նշանակվում էին նահանգի կառավարման նպատակով:

Arg of Karim Khan 08.jpg

Ամրոցի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցն ունի 4000 քառակուսի մետր տարածք և տեղակայված է 12800 քառակուսի մետր հողամասի վրա: Կառույցի շինարարության համար հիմնականում օգտագործվել են քար և կրաքար: Դրսից շենքը պաված է աղյուսով: Պատերի բարձրությունը կազմում է 12 մետր, իսկ աշտարակի բարձրությունը `14: Դրսից այնպիսի տպավորություն է, որ կարծես շինությունը զարդարված չէ ներսից և սահմանափակվում է միայն սենյակներով: Տանիքը կառուցված է այնպես, որ ամռանը թույլ չի տալիս արևի լույսին թափանցել սենյակներ: Բոլոր սենյակները միմյանց հետ փոխկապակցված են այնպես, որ նրանց միջև տեղաշարժվելու համար դուրս գալու կարիք չկա: Ներսից դահլիճները զարդարված են ոսկեպատ պատկերներով և նկարներով, որոնց հեղինակները ոգեշնչվել են Սեֆյանների դարաշրջանից: Այս պատկերների ստեղծման ժամանակ օգտագործվել են ոսկի, սնդիկ կավ և այլ նյութեր: Ամրոցի ներսում կառուցված են պատշգամբներ ու սենյակներ, լողավազաններ, շատրվաններ ու այգիներ, որոնք ունեն հատուկ գեղեցկություն: Հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերում կան պատշգամբներ և ամեն կողմից վեց սենյակներ: Արևելյան կողմում կա բաղնիք և մի քանի գրասենյակներ: Ամրոցի չորս աշտարակները և պատերը, որոնց շուրջը փորված են խրամատներ, իրենցից ներկայացրել են կառույցի պաշտպանական մասը: Աշտարակներից մեկը թեքվել է Պիզայի աշտարակի նման, ինչի շնորհիվ համարվում է Շիրազի տուրիստական վայրերից մեկը: Այս աշտարակի անկումը կանխելը կարևոր է և տեխնիկական և ճարտարագիտական տեսանկյունից[3]:

Baños de Vakil, Shiraz, Irán, 2016-09-24, DD 36-38 HDR.jpg
Բաղնիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի բաղնիքն Իրանում այս ոճով կառուցված առաջին բաղնիքներից մեկն է: Այն նախատեսված էր Շահի ընտանիքի լոգանքի համար: Բաղնիքի նախասրահում սովորաբար իրականացվում էին դաջվածքներ, մերսում, մարդիկ զրուցում էին, խոսում, ծխում էին նարգիլե, խմում տարբեև խմիչքներ: Լոգարանը շոգեբաղնիքի հետ կապված է միջանցքով: Այս համալիրի ջուրը ապահովվում էր Ռոքնաբադի ստորգետնյա ջրանցքի միջոցով: Այս ջուրը համարվում է Շիրազի լավագույն ջուրը, այն պարունակում է հանքային աղեր: Ներկայումս սակայն այս համակարգը քայքայված է: Լոգարանի լողավազանի սենյակը բաղկացած է երեք մասից: Միջին մասում կա պղնձե անոթ, որի մեջ կրակ էին վառում: Անոթի երկու կողմում տեղակայված էին տաք ջրով երկու փոքր լողավազաններ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]