Քարեվանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քարեվանք
Qarevank Monastery 41.JPG
Քարեվանքի համալիրում պահպանված խաչքարի տեսքը
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Վայոց ձորի մարզ, Եղեգիսի և Հերմոն գյուղերի արանքում
Հասցե3 կմ հս-աե[1]
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմՎայոց ձորի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակավերակ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՄիանավ սրահ
Կառուցման սկիզբ9-րդ դար
Կառուցման ավարտ10-րդ դար

Քարեվանք, վանական համալիր Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղից 3 կմ հս-արև։ Թվագրվում է 9-րդ դարի շինություն։ Ընդգրկված է Եղեգիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարեվանքը գտնվում է Եղեգիս խորանդունդ, գեղատեսիլ ձորի աջափնյա սարալանջին։ Գետի մակարդակից 180մ բարձրության վրա։ Հերմոնի վանքից ուղիղ գծով հեռավորությունը կազմում է մոտավորապես 450 մ, սակայն երկու վանական համալիրները իրար կապող արահետի երկարությունը հասնում է մոտ 1 կմ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի ավերակները թույլ են տալիս ենթադրել, որ վանական համալիրը կազմված է եղել երեք շինությունից[2]։

Պարոն Հայրուտի 1322 թվականի նվիրատվական արձանագրությունը

Եկեղեցու գլխավոր մուտքի դիմաց միջանցք հիշեցնող նախասրահ է, որի մեջ են բացվում նշված երեք կառույցների մուտքերը։ Նախասրահը շարունակվում է և հարավային սենյակի մոտից թեքվում հարավ-արևելք՝ վերջանալով ժայռից մոտ 1.5-2մ հեռավորության վրա։ Այս մասում ամենայն հավանականությամբ, եղել է լուսամուտ, որտեղից հստակ երևում է Հերմոնի վանքը։

Հիմնական եկեղեցին կառուցված է ժայռի եզրին, մոտավորապես 7մ x 5մ չափերով։ Դատելով ամենուր ընկած սրբատաշ քարերից և որոշ մանրամասներից՝ այն գմբեթավոր է եղել։

Եկեղեցուն կից՝ նրա արևմտյան պատի աջ և ձախ կողմերում կան նույնպես հիմնովին ավերված երկու օժանդակ կառույցների հետքեր։ Այս երկու սենյակներից կամ մատուռներից հյուսիսայինը ավելի փոքր է քան հարավայինը։ Այն ունեցել է մոտավորապես 4մ x 4մ չափեր, որը մեզ ենթադրել է տալիս, որ ունեցել է քառակուսի հատակագիծ։

Շինությունների մոտ պահպանվել է պարոն Հայրուտի 1322 թվականի նվիրատվական արձանագրությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]