Jump to content

Քարեջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարեջի
Տեսակկղզի
Երկիր Ռուսաստան[1]
Վարչատարածքային միավորԼենինգրադի մարզ
Քարտեզ
Քարտեզ

Քարեջի , կղզի Լադոգա լճի հարավարևմտյան մասում, պատկանում է Լենինգրադի մարզի Կիրովսկի շրջանին։ Կղզու երկարությունը 1,8 կմ է. լայնությունը՝ 250 մ։

Այն գտնվում է Կաբոնա գետի ակունքից 12,4 կմ հյուսիս-արևմուտք։ Կղզու արևելյան մասը ցածրադիր է, ավազոտ, խոտածածկ։ Կղզու արևմտյան հատվածն ավելի բարձր է։ Կղզուց դեպի արևելք կա եղեգնուտի գոտի, որի մեջ կան շատ փոքր ցածրադիր ավազոտ կղզիներ[2]։

Լիտիգ հրվանդանից մինչև Քարեջի կղզի ձգվում է ստորջրյա ցամաքալեզվակ՝ 0,1 - 0,8 մ խորությամբ։

1941 թվականին Լադոգա լճում ջրի մակարդակը իջավ, ինչի հետևանքով ցամաքալեզվակը դուրս մնաց և որով շրջափակման ժամանակ բեռներ էին փոխադրում Լենինգրադ[3]։

1944 թվականի նավարկությամբ Լադոգայի վրա դեսանտային գործողություններ սկսվեցին՝ Լենինգրադի մարզը գերմանական և ֆիննական զորքերի մնացորդներից ազատագրելու համար։ Դեսանտայինները այցելել են նաև Քարեջի կղզի։

Կղզու արևմտյան հատվածում Քարեջի փարոսն է։ Փարոսն ունի ձայնաազդանշանային համակարգ[2]։

Հյուսիսային մասում կա մետաղական բաք, հավանաբար վառելիքի համար, երկաթուղային ցիստեռի չափ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 «ЛАДОЖСКОЕ ОЗЕРО (НАВИГАЦИОННО-ГЕОГРАФИЧЕСКИЙ ОЧЕРК)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Маленькая Атлантида на Ладоге или исчезнувшая Кареджская коса