Քարային աշխատանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարային աշխատանքներ, բնական և արհեստական քարային շինանյութերից շենքերի և կառույցների քարե կոնստրուկցիաներ կառուցելու շինարարական աշխատանքներ։ Քարային աշխատանքների մեջ, բացի հիմնական գործընթացներից (շաղախով աղյուսի կամ քարերի շարում, քարի մատակարարում և դասավորում, շաղախի հավասարեցում և այլն) մտնում են նաև օժանդակ գործընթացները (փայտամածների և լաստակների ամրացում, աշխատատեղում շինանյութերի նախապատրաստում և այլն)։

Քարային աշխատանքները իրականացվում են հատքար շարվածքով և մեծ բլոկների ու պատի պանելների (պատրաստված աղյուսից, խեցենյութերից և բետոնե բլոկներից ու բնական հատքարից) մոնտաժմամբ։ Հատքար շարվածք են համարվում խամքարաորմածքը (երկրաչափական որոշակի ձև չունեցող խամքարերով և շաղախով շարվածք), խամքարաբետոնը (նույնանման քարերով և բետոնախառնուրդով որմածք, հիմնականում օգտագործվում է ստորգետնյա կառույցներում), աղյուսե շարվածքը (կավով, սիլիկատային, սովորական, սնամեջ ու ծակոտկեն աղյուսներով շարվածք, որն օգտագործվում է պատերի, սյուների և շենքի այլ կոնստրուկցիաներում), խեցենյութերից և բետոնե սնամեջ բլոկներից (կիրառվում են կարկասային և սակավահարկ շենքեր կառուցելիս), բետոնե և բնական քարից (շենքի և կառույցների պատերը և սյուները շարելիս) և մեծ բլոկներից (կատարվում են 2–4 շարանի կտրվածքներով) շարվածքները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Каменные работы // Техническая энциклопедия. Том 9. — М.: Советская энциклопедия, 1929. — Стб. 588—606
  • Каменные работы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։