Քավարան (հեռուստասերիալ)
Քավարան | |
---|---|
Ժանր | թրիլլեր, քրեական դրամա |
Ստեղծող | Դավիթ Բաբախանյան |
Երկիր | Հայաստան |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Հարութ Շատյան |
Գլխավոր դերերում | Վահե Զիրոյան Տաթև Գրիգորյան Մագդալենա Մնացականյան Էդգար Սարգսյան Սերգեյ Թովմասյան Եվա Զոհրաբյան Շուշան Երիցյան Կառլեն Մուրադյան |
Պրոդյուսեր | Արա Բաղդասարյան |
Սցենարիստ | Անահիտ Շահսուվարյան |
Երաժշտություն | Արմեն Պարսամյան |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 20 |
Սերիաների ցանկ | Քավարան (հեռուստասերիալ)#Սերիաներ |
Էկրաններին է | մարտի 6, 2017-ից |
Հեռուստաալիք | Արմենիա Պրեմիում (հեռուստաընկերություն)|Արմենիա Պրեմիում]] |
Ընկերություն | Յուքոմ ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիք |
Նախորդ | Գնված երջանկություն |
Հաջորդ | Եղնիկների կածանը |
Կարգավիճակ | ավարտված |
Պաշտոնական կայքէջ |
«Քավարան», 2017 թվականին PanArmenian մեդիա գրուպի և «Film Factory»-ի կողմից նկարահանված նոր թրիլլեր ժանրի հեռուստասերիալ, որը 2017 թվականի մարտի 6-ից ցուցադրվել է Յուքոմ ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի Գլխավոր հերոսը՝ հարուստ ու կայացած, 33-ամյա գործարար Քրիստը, հոգնել է ամեն տարի Ամանորը նույն կերպ նշելուց։ Որոշում է, որ այս տարին պետք է տարբերվի նախորդներից։ Քրիստը տուրիստական կազմակերպությունից Դադիձորում «հենդ-մեյդ» Նոր տարի անցկացնելու առաջարկ է ստանում և մտածում՝ դա հենց այն է, ինչ ինքն է ցանկանում։ Սակայն, ոչ Քրիստը, ոչ էլ Դադիձոր մեկնած մյուս 12 հանգստացողները, չէին էլ կարող պատկերացնել, թե ինչ է նրանց սպասվում Դադիձորում։ Ինչպես մեկ օրում ուրախ նոր տարին պետք է վերածվեր դաժան փորձությունների և անելանելի ծուղակի, որից դուրս գալը գրեթե անհնար է թվում։ Նրանք իբրև զբոսանք գնում են անտառ և ընկնում թակարդը,որտեղ սկսվելու էր կյանք հանուն գոյատևման։ [1]։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաբիրինթի հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Վահե Զիրոյան | Քրիստ † |
Տաթև Գրիգորյան | Էլիզ |
Էդգար Սարգսյան | Մոսո † |
Մագդալենա Մնացականյան | Էմմա † |
Սերգեյ Թովմասյան | Կամո / Վաղինակ † |
Եվա Զոհրաբյան | Եվա |
Կառլոս Մուրադյան | Լյով |
Շուշան Երիցյան | Նառա |
Մխիթար Մելքոնյան | Սերոբ † |
Մերի Հակոբյան | Էվելինա † |
Արթուր Պետրոսյան | Նեսո † |
Լիլիթ Հարոյան | Կատերինա † |
Դավիթ Գասպարյան | Սարո † |
Գևորգ Աբգարյան | Սաքո † |
Մյուս Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Փիլոյան | Ռաֆ † | Քրիստի հայրը |
Ալլա Վարդանյան | Ժաննա † | Քրիստի մայրը |
Իրինա Հարությունյան | Ադա | Սարոյի և Եվայի մայրը |
Գրիգոր Բաղդասարյան | Ալիկ | Լևոնի հայրը |
Արտյոմ Ազարյան | Հակոբ † | Տուր մենեջերը |
Վահագն Մարտիրոսյան | Արսեն † | |
Արթուր Նալբանդյան | Կարեն | Էվելինայի հայրը |
Էդուարդ Դանիելյան | Արմեն | Քրիստի հոր Վարորդը |
Գագիկ Շիրմազյան | Գեներալ | |
Սուրեն Ավետիսյան | Մելիքյան |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծի հեղինակ - Դավիթ Բաբախանյան
Պրոդյուսեր - Արա Բաղդասարյան
Ռեժիսոր - Հարութ Շատյան
Սցենարիստ - Անահիտ Շահսուվարյան
Գլխավոր օպերատոր - Հրաչ Մանուչարյան
Օպերատոր - Արման Պետրոսյան
Երկրորդ ռեժիսոր - Տաթև Կետիկյան
Ռեժիսորի օգնական - Էրիկ Ղուկասյան
Տնօրեն - Հարութ Մեհրաբյան
Զգեստների նկարիչ - Լիլիթ Ղազարյան
Նկարիչ - Արթուր Բարսեղյան
Պլանավորող - Զեփյուռ Սարդարյան
Հնչյունային ռեժիսոր - Հրայր Հովհաննիսյան
Մոնտաժ - Էդգար Մանուկյան
Դիմահարդար - Լուսինե Բեյբության
Օպերատորի օգնական - Համիկ Հովհաննիսյան
Օպերատորի օգնական - Ռաֆիկ Քարամյան
Օպերատորի օգնական - Հովհաննես Ռաֆաելյան
Օպերատորի օգնական - Ավո Գրիգորյան
Սերիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռարձակման օր | Սերիա | Նկարագիր | Տևողություն |
---|---|---|---|
Մարտ 6, 2017 | 001 | Իրար անծանոթ 13 հոգի հավաքվում են Արծվի արձանի մոտ, որպեսզի մեկնեն հենդմեյդ հանգստի՝ Դադիձոր հանգստյան գոտի:Հասնելով Դադիձոր տուր ընկերությունը նրանց համար կազմակերպում է այցելություն իրենց կողմից պատրաստված անակնկալ թանգարան։ Հերոսների թանգարան մուտք գործելուն պես թանգարանի դուռը փակվում է։ | 35 րոպե |
Մարտ 7, 2017 | 002 | Դուռը փակվելուց հետո բոլորը փորձում են ելքեր փնտրել քարանձավից։ Ապարդյուն են անցնում նրանց պտույտները։ Փնտրտուքների ընթացքում Մոսոն լսում է Կամոյի և Էմմայի խոսակցությունը որտեղ Էմման փորձում է հասկանալ արդյոք կկարողանան բացել դուռը եթե ատրճանակ լինի։ Մոսոն սկսում է կասկածել Էմմայի վրա։ Սերիայի վերջում Կամոն ինչ-որ տարածք է գտնում որտեղ նկար է տեղադրված։ Մաքրելով նկարի վրայի փոշին Քրիստը և Մոսոն հասկանում են, որ դա նրանց կուրսեցի Արսենն է։ Էլիզը նույնպես ճանաչում է Արսենին, սակայն տղաները ասում են, որ նա շփոթվել է։ Նկարի վրա գրվածք կա որտեղ ասվում է, որ բոլոր մեղավորները պատասխան են տալու իրենց արածի և չարածի համար։ | 30 րոպե |
Մարտ 8, 2017 | 003 | Սարոն բարկացած վերցնում է Արսենի նկարը և գետնով տալիս։ Նկարի հետևում Եվան տեսնում է գրվածք։ Գրվածքից պարզ է դառնում, որ նկարում պատկերված է Արսեն Բաղդասարյանը ով ծախու մարդկանց միջոցով դատապարվել է ազատազրկման։ Քրիստը և Մոսոն փորձում են հասկանալ, ով կարող է 8 տարի անց վրեժ լուծել նրանցից։ Սերիայի ընթացքում պարզվում է, որ Էմման Արսենի սիրած աղջիկն է եղել։ Սերիայի վերջում բժիշկ Սերոբը անակնկալ կերպով ասում է, որ Արսենը ոչ թե կախվել է այլ նրան կախել են։ | 35 րոպե |
Մարտ 9, 2017 | 004 | Կծիկը սկսում է քանդվել։ Սերոբը խոստովանում է,որ Արսենին բանտում կախել են, սակայն նա սպանությունը որակել է ինքնասպանություն։ Նեսոն և Սաքոն հիշում են, որ նրանք են կախել Արսենին բանտում։ Փոսում հավաքվածները որոշում են ուտելիքը բաժանել, որ մի քանի օր կարողանան գոյատևել դրանով։ Այդ պահին հայտնվում են Նեսոն և Սաքոն՝ թմրադեղի ազդեցության տակ։ Դրան հաջորդում է Ծեծկռտուկ Քրիստի և Նեսոյի միջև։ Սերիայի վերջում անհայտ մարդասպանը սպանում է Սաքոյին երեք անգամ կրակելով նրա վրա։ | 32 րոպե |
Մարտ 10, 2017 | 005 | Նեսոն Սաքոյի սպանության մեջ մեղադրում է Քրիստին։ Քրիստը հակառակվում է և ասում, որ կապ չունի սպանության հետ։ Մոսոն պաշտպանում է Քրիստին և համոզված է, որ մարդասպանը Էմման է։ Մոսոն դատարկում է Էմմայի պայուսակը զենք գտնելու ակնկալիքով։ Էմմայի պայուսակում զենք չի հայտնաբերվում։ Սերիայի վերջում մարդասպանը զենքը դնում է Նեսոյի մոտ՝ գերեզմանոցում որտեղ որոշեցին պահել Սաքոյի դին։ | 30 րոպե |
Մարտ 13, 2017 | 006 | Նեսոն վերցնելով զենքը գնում է ընդհանուրի մոտ և ցանկանում է պարզել թե ո՞վ է այն իր մոտ դրել։ Բոլորը վախեցած են։ Նեսոն չստանալով իր հարցի պատասխանը զենքի կոթով հարվածում է Քրիստի գլխին, որից հետո վերցնում է այնտեղ եղած ուտելիքը և ջուրը։ Մնացած ժողովուրդը գնում են ելք փնտրելու։ Ճանապարհին հանդիպում են գրվածքի Քավարանի կառուցման մասին։ Այդ ընթացքում լսվում է Կամոյի բղավոցը։ Հասնելով Կամոյին նրանք տեսնում են, որ Կամոն ընկել է գայլերի համար նախատեսված թակարդի մեջ։ | 30 րոպե |
Մարտ 14, 2017 | 007 | Բժիշկ Սերոբը տեսնելով թակարդի վրա քսված դեղնականաչավուն նյութը միանգամից գլխի է ընկնում, որ դա ռիցին տեսակի մահացու թույնն է, որը մարդուն հասցնում է մահվան մի քանի օրվա ընթացքում։ Քրիստը և Մոսոն աղջիկների հետ դուրս գալու ելք են փնտրում։ Ճանապարհին Էվելինան պատմում է, որ իր հայրը Էվելինա ռեստորանի սեփականատերն է։ Քրիստը պատմում է, որ Արսենի դեպքը հենց Էվելինայի հոր ռեստորանից դուրս գալուց հետո է եղել։ Էվելինան կռվելով նրանց հետ վերցնում է Կածի-ին և գնում են Նեսոյի մոտ։ Կատերինան Նեսոյին պատմում է, որ զուգարանի մոտերքում ցուրտ էր և քամի էր փչում։ Նեսոն գնում է և շարած պատ է գտնում, որի ետևում շատ ուտելիք և խմելիք կա։ Տղաները գալիս են Նեսոյենց մոտ և ուտելիք են խնդրում։ Նեսոն չի տալիս։ Սերիայի վերջին հատվածում Նեսոն կրակում է Սարոյին։ | 36 րոպե |
Մարտ 15, 2017 | 008 | Սարոն մահանում է։ Լյովը տղաներին պատմում է իր և Սարոյի պայմանավորվածության մասին և նրանց խնդրում, որ Եվային խաբեն և ասեն իբր Սարոն կորել է։ Ընդհանուր հատված գնալուց առաջ տղաները գտնում են իրենց ուտելիքը, որը Նեսոն բռնի կերպով վերցրել էր նրանցից։ Էմման պատմում է Կամոյին իր և Արսենի պատմությունը։ Տղաները վերադառնալով ընդհանուրի մոտ խաբում և ասում են, որ Սարոն մոլորվել է։ Սերիայի վերջում Կատերինան և Էվելինան վատ են զգում իրենց կերած իկրայից։ Կատերինան սկսում է խեղդվել։ | 43 րոպե |
Մարտ 16, 2017 | 009 | Տղաները Սերոբին ասում են,որ Սարոն մահացել է։ Կատերինան մահանում է բոտուլիզմից։ Բժիշկ Սերոբի ջանքերի շնորհիվ Էվելինան փրկվում է։ Սերոբը Կատիի դիակը տանելիս դեղ է գողանում Նեսոյի մոտից։ Նեսոն դա նկատում է և դեղը հանում Սերոբի գրպանից։ Լյովը կիսվում է Մոսոյի հետ և ասում, որ սիրում է Եվային և պատրաստվում էր ամուսնության առաջարկություն անել նոր տարվա գիշերը։ Լրագրողները արդեն նյութեր են տարածումոր Ալիկի և Ադայի երեխաները գնացել են Դադիձոր հանգստանալու և հետ չեն վերադարձել։ Սերիայի վերջում Նեսոն բռնաբարում է Էվելինային։ | 40 րոպե |
Մարտ 17, 2017 | 010 | Էմման Քրիստին է մեղադրում Արսենի հետ կատարվածի մեջ:Խոստովանում է,որ Արսենը իր սիրելին է եղել:Քրիստը խոստովանում է Էլիզին, որ ինքն է Արսենի մեքենայով վրաերթ կատարել, որի արդյունքում մարդ է մահացել:Մոսոն էլ իր հերթին է մեղք գործել և Քրիստին հեռացրել դեպքի վայրից մաքրելով բոլոր հետքերը:Քրիստը ընդհանուրի մոտ Էմմային ասում է,որ զղջում է իր արածի համար:Սերիայի վերջին հատվածում Էլիզը առաջարկում է լավատեսորեն տրամադրվել և չհուսահատվել:Էլիզը կիթառով երաժշտական հատված է նվագում, որի ներքո Սերոբը հայտնում է Կամոյի մահվան լուրը։ | 45 րոպե |
Մարտ 20, 2017 | 011 | Կամոյին թաղելուց հետո տղաները խոսում են իրենց կասկածների մասին:Մոսոն կասկածում է Նեսոյին:Եվան Նառային զուգարան գնալու պատրվակով տանում է ընդհանուր տարածքից:Նրանք սկսում են փնտրել Սարոյին:Գնում են Նեսոյի տարածք:Բոլորը անհանգիստ են Եվայի և Նառայի կորելու համար:Լյովը,Սերոբը և Մոսոն գնում են նրանց փնտրելու:Նեսոն ասում է,որ ուրիշ տեղ փնտրեն Սարոյին։ | 39 րոպե |
Մարտ 21, 2017 | 012 | Եվան գերեզմանոցում տեսնում է Սարոյի դին և ընկնում է հոգեկան ցնցումների մեջ:Քրիստը և Մոսոն կասկածում են Էմմային:Սերոբը սկսում է անընդհատ կորել։ | 30 րոպե |
Մարտ 22, 2017 | 013 | Քրիստը և Մոսոն սկսում են կասկածել Սերոբին:Մոսոն ցանկանում է Էմմայից պարզել թե ով է և ինչի համար է Քավարանում:Եվան կոշիկի թելով փորձում է խեղդամահ անել Լյովին:Էլիզը խնդրում է Քրիստին ու Մոսոյին, որ առանձին զրուցի Էմմայի հետ:Սերիայի վերջին մասում գերեզմանների մոտակայքում սև ձեռնոցը պարանի միջոցով խեղդամահ է անում Սերոբին։ | 30 րոպե |
Մարտ 23, 2017 | 014 | Էմման Էլիզին պատմում է, որ եկել էր Քրիստին սպանելու և որ իր մոտ էլ է զենք եղել:Էլիզը ապտակում է Քրիստին և գնում են Սերոբին ման գալու:Նրան մեռած են գտնում:Անցնում են օրեր:Ծնողները հայտարարություն են տալիս հեռուստաեթերով,որ իրենց երեխաները կորել են և ինֆորմացիա հայտնողներին մեծ դրամական պարգև են շնորհելու:Դադիձորի մատուցողուհի աղջիկը զանգահարում է ոստիկանություն:Ոստիկանություն գնալու ճանապարհին նրան սպանում են:Սերիայի վերջում Նառան գնում է Նեսոյի մոտ և իրեն վաճառում հանուն սննդի։ | 35 րոպե |
Մարտ 24, 2017 | 015 | Նառան Նեսոյից ուտելիք է բերում:Տղաները որոշում են գնալ Նեսոյի մոտ Էլիզի համար դեղ բերելու:Էլիզը ու Էմման նույնպես գնում են Նեսոյի տարածք:Էմման մոտենալով Նեսոյին ցանկանում է զենքը խլել նրանից:Նեսոն կրակում է Էմմային։ | 35 րոպե |
Մարտ 27, 2017 | 016 | Նառան արձակում է Եվայի կապերը:Եվան փորձում է խեղդամահ անել նրան:Վիրավոր Էմմային տանում են ընդհանուր տարածք:Էմման խնդրում է առանձին մնալ Էլիզի հետ:Էմման Էլիզին պատմում է իր մեղքի ՝ Արսենի երեխայից ազատվելու մասին:Էմման մահանում է:Սերիայի վերջում Էվելինան շշի մնացորդով մի քանի հարված է հասցնում Նեսոյին։ | 33 րոպե |
Մարտ 28, 2017 | 017 | Նեսոն մարդկային վերջին ճիգերը գործադրելով կրակում է Էվելինային:Լյովը և Մոսոն գնում են Եվային փնտրելու;ԵՎան մոտենում է Նեսոյի տարածք վերցնում է զենքը:Տղաները գտնում են Եվային զենքը ձեռքին:Եվան գտնվելով հոգեպես ծանր վիճակում կրակում է Լյովին այնուհետ ուշքի է գալիս:Սերիայի վերջում պարզվում է, որ Եվան չէ կրակել Նեսոյին։ | 30 րոպե |
Մարտ 29, 2017 | 018 | Մոսոն ասում է, որ 8 կրակոց է եղել բայց մեկ պատրոնը դեռ մնացել է:Սկսում է կասկածել բոլորին:Լյովը և Մոսոն առանձնանում են զրուցելու:Ծեծում են միմյանց:Մոսոն առանձնանում է Նեսոյի տարածք որպեսզի հանգստանա:Տարացքում գտնվում է փոսի երկրորդ ելքը, որտեղ նաև հեռախոս է տեղադրված:Զանգում է ոստիկանություն սակայն մարդասպանը կտրում է հեռախոսի լարը:Մոսոն տեսնում է մարդասպանին և զարմանում։ | 30 րոպե |
Մարտ 30, 2017 | 019 | Մարդասպանը կրակում է Մոսոյին:Քրիստը լսելով կրակոցը շտապում է ընկերոջ մոտ:Աստիճանների վրա մարդասպանը կրակում է Քրիստի ոտքին:Աստիճաններից իջնում է ԿԱՄՈՆ:Ծնողները իմանում են դադիձորի տեղը և շտապում այնտեղ:Կամոն Քրիստին ստիպում է, որ թելով կապի բոլորին:Ընթացքում պատմում է իր արածների մասին:Ծնողները հասնելով դադիձոր հայտնաբերում են հեռախոսի լարը որը տանում է տեպի Քավարան:Սերիայի վերջում Կամոն ռումբ է տեղադրում։ | 33 րոպե |
Մարտ 31, 2017 | 020 | Նառան արձակում է Քրիստի բաց թողած կապերը և գնում Ռումբի մոտ:Եվայի օգնությամբ Նառան վնասազերծում է ռումբը։ Զարմացած Կամոն հետ է գալիս տեսնելու համար ինչու ռումբը չպայթեց:Այդ ընթացքում Նառան հարվածում է Կամոյին:Բոլորը գնում են և գտնում են ելքը:Աին-ի և ոստիկանության աշխատողները Քրիստի հոր հետ մտնում են ներս:Քրիստը Լյովին ասում է, որ գնան պանսիոնատ և օգնություն խնդրեն:Քրիստը և Էլիզը մնում են Անտառում:Քրիստը Էլիզին ասում է,որ Իրենց երեխան Աստծու պահած երեխա է:Եվան, Լյովը և Նառան հասնում են ծնողների մոտ:Նրանք չեն ներում ծնողներին:Քրիստը ցրտից մահանում է:Էլիզի կյանքը հաջողվում է փրկել:Կամոն պայթեցնում է Քավարանը իր և Քրիստի հոր հետ միասին:Յոթ տարի անց ողջ մնացած հերոսները հավաքվում են հարգելու իրենց ընկերների հիշատակը:Սերիայի վերջում Էլիզը իր աղջկան ՝ Էմմային և Եվան իր որդի ՝ Սարոյի խորհուրդներ են տալիս ապրելու համար:ՆԵՐԵԼ ՍՈՎՈՐԻՐ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱՍ ԱՊՐԵԼ։ | 48 րոպե |
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Վերնագիր | Հեռուստաալիք | Պրեմիերա | Ավարտ | Օրեր | Ժամ |
---|---|---|---|---|---|---|
Հայաստան | Քավարան | Արմենիա Պրեմիում | Մարտի 6, 2017 | Մարտի 31, 2017 | Երկուշաբթիից - Ուրբաթ | 21:00 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Premium». www.armeniatv.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.