Քառաէթիլկապար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քառաէթիլկապար, տետրաէթիլկապար, (C2Hs)4Pb, ցնդող, անգույն յուղանման հեղուկ է։ Եռման ջերմաստիճանը՝ 200 °C (քայքայվելով), խտությունը՝ 1652 կգ/մ3։ Ջրում չի լուծվում, խառնվում է օրգանական լուծիչների հետ։ Ստացվում է C2HsCl-ը կապարի և նատրիումի համաձուլվածքի հետ կատալիզատորների (ամիններ, բուտիլքլորիդ) առկայությամբ հալելով։ Լայնորեն օգտագործվում է էթիլային հեղուկի (օրինակ՝ բենզինի) բաղադրության մեջ՝ որպես հակադետոնատոր ներքին այրման կարբյուրատորային շարժիչներում։ Քառաէթիլկապարը խիստ թունավոր է, օրգանիզմ կարող է թափանցել և շնչառական ուղիներով, չվնասելով մաշկը ստամոքսաաղիքային համակարգը։ Օդում սահմանային թույլատրելի քանակությունը 0,005 մգ/մ3 է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png