Քաղաքը (ֆիլմ, 1991)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Քաղաքը
Kasba
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
Ժանրդրամա
Թվական1991
Լեզուհինդի
ՌեժիսորԿումար Շահանի
Սցենարի հեղինակԿումար Շահանի
ԴերակատարներManohar Singh?, Shatrughan Sinha?, Mita Vashisht? և Կումար Շահանի
ՕպերատորK. K. Mahajan?
ԵրաժշտությունVanraj Bhatia?

«Քաղաքը» (հինդի՝ कस्बा, Kasba), 1991 թվականի հնդկական դրամատիկ ֆիլմ: Սցենարի հեղինակը և ռեժիսորը Կումար Շահանին է: Սյուժեի հիմքում ընկած է ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի «Ձորակում» վիպակը[1]: Ֆիլմը կարևոր աշխատանք է համարվում հնդկական զուգահեռ կինոյի շարժման մեջ: Դա այդ ուղղության վերջին ֆիլմերից մեկն է եղել, որից հետո այն սպառել է իրեն 1990-ական թվականների սկզբներին:

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն կենտրոնացած է Մանիր անունով քաղաքայի փոքր ձեռնարկատիրոջ շուրջ, որն ստանում է մեծ շահույթ՝ խաբելով մարդկանց և նրանց վաճառելով ոչ թարմ սնունդ: Նրա գործերը վարում է հարսը՝ Տեժուն, որն ամուսնացած էր Մանիրի՝ մտավոր հետամնաց կրտսեր որդու հետ: Մանիրի ավագ որդին վերադառնում է քաղաք, որպեսզի ամուսնանա, սակայն նրա գործերն սկսում են անհաջող ընթանալ: Նա փախչում է կնոջից ամուսնական գիշերվանից հետո, և նրան ձերբակալում է Դելիի ոստիկանությունը: Ոստիկանները քննում են նրա գործերը՝ կապված բիզնեսի հետ, իսկ Տեժուն ագահությունից սկսում է խելքը կորցնել:

Մրցանակներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղաքը» ֆիլմը դարձել է Կումար Շահանիի երրորդ ֆիլմն է, որն ստացել է Filmfare Awards «Քննդատների կարծիքով լավագույն ֆիլմ» անվանակարգում[2]:

«Քաղաքը» ֆիլմն ստացել է դանդաղ և մելոդրամատիկ ֆիլմի բնութագիր, որը նկարագրական չէ Շահանիի ոճի համար: Ellipsis կինոբլոգը դրական կարծիք է հայտնել ֆիլմի մասին՝ նշելով, որ «ֆիլմի ամենատպավորիչ գեղագիտական տարրերից մեկը կինոխցիկի դիրքավորումն է, որը շարժվում է հերոսների հոգեբանական և զգացմունքային վիճակներին զուգահեռ, իսկ պատուհանները և դռան խորշերը բազմիցս հայտնվում են հերոսների գործողությունների ընթացքում այն ձևով, որ արտաքին բնանկարները միահյուսվում են ներքին ձևավորման հետ՝ ստեղծելով սոցիալական իներցիայի և նույնիսկ գյուղական դեկադանսի տպավորություն: Երբեմն Շահանին շեշտադրում է ծեսերը և ավանդույթները, որոնք կապված են ընտանիքի պատմության հետ, որը հիշեցնում է փիլիսոփայական մերձեցում է ստեղծում՝ բնութագրական մարդաբանների համար»[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Книга:EoIC
  2. «Previous Awards: Critics Award for Best Film» (անգլերեն)։ The Times of India 
  3. «Kasba Review»։ ELLIPSIS։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-18-ին։ Վերցված է 2017-10-17