Ձորակում (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ձորակում
В овраге
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1899
Հրատարակություն1900

«Ձորակում» (ռուս.՝ В овраге), Անտոն Պավլովիչ Չեխովի վիպակը` գրված 1898 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1899 թվականին «Կյանք» ամսագրում: Գրաքննադատ Դմիտրի Օվսյաննիկո-Կուլիկովսկին վիպակի էությունը համարում է չարի և մեղքի նկարագրությունը՝ զուգակցված գյուղացիությունից նոր յուրահատուկ «բուրժուազիայի» առաջացմամբ[1]:

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների կարծիքով պատմության գրեթե բոլոր կերպարները «մարդիկ են առանց բարու և չարի չափանիշների»[1][2]`

  • Գրիգորի Պետրովիչ Ցիբուկին՝ առևտրող զբաղվող
  • Անսիմ Գրիգորևիչ Ցիբուկին՝ Գրիգորի Ցիբուկինի ավագ որդին
  • Ստեփան Գրիգորևիչ Ցիբուկին՝ Գրիգորի Ցիբուկինի կրտսեր որդին
  • Ակսինյա՝ Ստեփանի կինը
  • Վարվառա Նիկոլաևնա՝ Գրիգորի Պետրովիչի երկրորդ կինը[1].
  • Լիպա — աղքատ աղջիկ, Անիսիմայի կինը[1][3][4].

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիբուկինը որոշում է ամուսնացնել իր ավագ որդուն: Նա հանգիստ համաձայնվում է առանց խանդավառության: Հարսնացուին կոչում են Լիպա, նա շատ աղքատ աղջիկ էր, որի համար Ցիբուլկինների տուն մտնելը ցանկացած տեսանկյունից համարվում էր ճակատագրի նվեր, քանի որ նա օժիտ չուներ: Անիսիմը գալիս է հարսանիքից երեք օր առաջ և բոլորին որպես նվեր բերում է արծաթե ռուբլիներ և հիսուն կոպեկանոցներ, որոնց հիմնական գրավչությունն այն է, որ դրանք բոլորովին նոր են: Հարսանիքի ժամանակ Անիսիմը արագ հարբում է և պարծենում քաղաքում բնակվող Սամորոդով ազգանվամբ ընկերոջով, նրան անվանելով «հատուկ մարդ»: Հինգ օր հետո Անիսիմը գնում է քաղաք, խոսուն է Վառվառայի հետ և վերջինս բողոքում է, որ աստվածավայել չեն ապրում, որ ամեն ինչ հիմնված է ստի վրա: Հրաժեշտ տալով՝ Անիսիմն ասում է, որ Սամոռոդովը իրեն ներքաշել է ինչ որ մութ գործերի մեջ՝ «կհարստանամ կամ էլ կկորչեմ»: Կայարանում Ցիբուկինը որդուն խնդրում է մնալ «տանը, գործով», բայց նա հրաժարվում է: Պարզվում է , որ Անիսիմի մետաղադրամները կեղծ են: Նա դրանք պատրաստել է Սամոռոդովի հետ և այժմ նրան դատում են, որն էլ ցնցում է ծերուկին: Նա խառնել է կեղծ մետաղադրամները իսկականների հետ և չի կարողանում դրանք տարբերել: Եվ չնայած ամբողջ կյանքում նա խորամանկել է, բայց կեղծ դրամների պատրաստումը չի տեղավորվում նրա գիտակցության մեջ և աստիճանաբար նրան խելքահան է անում: Որդուն դատապարտում են տաժանակիր աշխատանքների, չնայած ծերունու մտահոգությանը: Տանը բոլորին սկսում է կառավարել Ակսինյան: Նա ատում է Լիպային և նրա որդուն՝ գիտակցելով, որ ապագայում գլխավոր ժառանգությունը մնալու է նրան: Լիպայի աչքի առաջ նա տաք ջուր է լցնում երեխայի վրա և նա կարճ չարչարանքներից հետո մահանում է: Լիպան փախչում է տանից և ճանապարհին հանդիպում է թափառականներին: Երբ Լիպան տուն է վերադառնում, ծերուկը նրան ասում է. «Հեյ Լիպա դու չպաշտպանեցիր թոռնիկիս …»: Մեղավոր է դառնում նա, ոչ թե Ակսինյան, որից ծերուկը վախենում էր: Լիպան հեռանում է մոր մոտ, Ակսինյան տանը վերջնականապես դառնում է գլխավոր, չնայած ձևականորեն տան տերը համարվում էր ծերունին: Նա բաժնետեր է դառնում Խրիմինին առևտրական եղբայրների հետ, միասին կայարանում պանդոկ բացելով, մեքենայություններ հրահրելով զվարճանում և ուրախանում են: Ծերուկ Ցիբուկինը այնքան է ցածրանում, որ մոռանում է ուտելու մասին, ամբողջ օրը ոչինչ չի ուտում, նրան մոռանում են կերակրել: Երեկոյան նա կանգնում է փողոցում տղամարդկանց հետ միասին, լսում է նրանց խոսակցությունները և մի անգամ հանդիպում է Լիպային ու Պրասկովյային: Նրանք խոնարհվում են նրա առաջ, բայց նա լռում է և արցունքները դողում են աչքերին: Երևում է, որ նա վաղուց ոչինչ չի կերել, Լիպան նրան կարկանդակ է տալիս շիլայի հետ: «Նա վերցնում է և սկսում ուտել […] Լիպան և Պրասկովյան հեռու են գնում և հետո երկար ժամանակ խաչակնքվում էին»[3][4]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաքննադատ Վ. Պ. Ալբովը գրում է, որ «մտքի խորությամբ և նկարագրության նրբությամբ դա բոլորից լավագույնն է, որ գրվել է Չեխովի կողմից»: Քննադատի կարծիքով «Ձորակում» դրսևորվում է նոր փիլիսոփայություն, որը Չեխովը բացահայտում է իր համար[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Овсянико-Куликовский Д. Н. «В овраге», повесть А. П. Чехова // Вопросы психологии творчества / Д. Н. Овсянико-Куликовский. 2-е изд. М., 2008. С. 248-256. 1-я публ.: Северный курьер. 1900. 4 мая.
  2. С. П. Бавин (2009)։ «Творчество А. П. Чехова в панораме мнений / В овраге»։ Литературно-критические материалы, Рекомендательный библиографический указатель, К 150-летию со дня рождения А. П. Чехова (1860—1904) (ռուսերեն)։ НИО библиографии։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-26-ին։ Վերցված է 2012-06-20 
  3. 3,0 3,1 П. В. Басинский։ «В овраге» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-26-ին։ Վերցված է 2012-06-20 
  4. 4,0 4,1 Все шедевры мировой литературы в кратком изложении. Сюжеты и характеры. Русская литература XIX века / Ред. и сост. В. И. Новиков. — М. : Олимп : ACT, 1996. — 832 с.
  5. Альбов В. П. Два момента в развитии творчества Антона Павловича Чехова: (крит. очерк) // Мир Божий. 1903. № 1. С. 104-112.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]