Քաղաքացիական պատերազմ Գվատեմալայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքացիական պատերազմ Գվատեմալայում
Թվական13 նոյեմբերի, 1960 — 31 դեկտեմբերի, 1996
Մասն էՍառը պատերազմ
ՎայրԳվատեմալա Գվատեմալա
ԱրդյունքԽաղաղ հաշտություն
Հակառակորդներ
Գվատեմալա Գվատեմալայի ազգային ոստիկանություն

Գվատեմալա Գվատեմալայի զինված ուժեր
Գվատեմալա Քաղաքացիական ինքնապաշտպանության պարեկներ
Գվատեմալա Mano Blanca

Գվատեմալա Գաղտնի հակակոմունիստական բանալ
Գվատեմալա Գվատեմալայի աշխատանքային պարտիա Գվատեմալա Գվատեմալայի ազգային հեղափոխական միություն
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Քաղաքացիական պատերազմ Գվատեմալայում (1960—1996, իսպ.՝ Guerra civil de Guatemala), 20-րդ դարի երկրորդ կեսին Գվատեմալայի Հանրապետությունում զինված հակամարտությունների շարք։ Չունի հստակ ժամանակային սահմաններ, բաժանվում է մի քանի ժամանակաշրջանների, ընդհանուր տևողությունը մոտ 36 տարի։

Նախորդող իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացված պետական հեղաշրջումը հանգեցրեց երկրում իրավիճակի ապակայունացմանը, որի արդյունքում պաշտոնանկ արվեց Գվատեմալայի նախագահ Յակոբո Արբենցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։ Ապստամբությունը սկսվել է բանակի կենտրոնական զորանոցից։ Ապստամբներին հաջողվել է գրավել Սակապայի ափամերձ դեպարտամենտում և արևելյան ռազմական շրջանի մեծ մասում գտնվող ռազմաբազան, սակայն երկու օր անց կառավարական տանկային ստորաբաժանումների և ռազմաօդային ուժերի օգնությամբ ապստամբությունը ջախջախվել է։ Այնուամենայնիվ, ակտիվիստ սպաների մի զգալի մասին հաջողվում է լքել երկիրը, իսկ հետո սկսել կուսակցական շարժում (Ալեխանդրո դե Լեոն, Մարկո Անտոնիո Յոն Սոսա, Լուիս Տուրսիոս Լիմա, Լուիս Տրեխո Էսկվիվել, Վիսենտե Լոարկա և այլն)՝ միավորվելով այլ ընդդիմադիր խմբերի հետ (ներառյալ կոմունիստական կուսակցությունը) և դառնալով ձևավորվող կուսակցական-ապստամբական ուժերի ղեկավար[1]։

1962 թվականի փետրվարի սկզբին երկրի արևելյան մասում առաջացել է պարտիզանական շարժման առաջին օջախը, մարտի սկզբին՝ երկրորդը (երկրի կենտրոնական մասում)[2]։

Ապստամբական բանակի ղեկավարությունը հարաբերություններ է հաստատել Կուբայի կառավարության[3] և Ազգային ազատագրման Սանդինիստական ճակատի հետ[4]։ 1970-ականներին ռեժիմի դեմ պայքարին միացել են մայաների հնդկացիների մեծ թվով ակտիվիստներ և շուտով մայաների գյուղերը դառնում են պատժիչ ռազմական գործողությունների օբյեկտ։

հակամարտությունը ձեռք է բերել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև էթնիկական բնույթ, քանի որ եվրոպական ծագում ունեցող հողատերերը և նրանց մոտ գտնվող խառնածինները օգտվել են համընդհանուր անկարգությունից և սկսել են իրականացնել բնիկների հողերի բռնի յուրացում և հնդկացիների ցեղասպանություն։

1980-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականի սկզբին երկրում գործել է ապստամբ ուժերի չորս ճակատ[5]։

  • հյուսիսային ճակատ «կապիտան Անդրոկլես Էռնանդես» (Պետենի դեպարտամենտ)
  • հարավային ճակատ «կապիտան Սանտոս Սալասար» (Էսկուինտլայի, Սանտա Ռոզայի, Ռետալուլեուի և Սուչիտեպեկեսի դեպարտամենտներ)
  • Կենտրոնական ճակատ (մայրաքաղաքը և նրա շրջակայքը)
  • արևմտյան ճակատ (Չիմալտենանգոյի դեպարտամենտ)

1982 թվականի փետրվարի 7-ին չորս ապստամբ կազմակերպությունների միավորման արդյունքում ստեղծվել է Գվատեմալայի ազգային հեղափոխական միասնություն դաշինքը։

1982 թվականի հուլիսի 1-ին գեներալ Էֆրային Ռիոս Մոնտը պաշարման դրություն է մտցրել երկրում, ազգային հեռուստատեսությամբ իր ելույթում նա հայտարարել է, որ «այսուհետ զենքը ձեռքին յուրաքանչյուր գերեվարված գնդակահարվելու է»[6]։

Ապստամբների դեմ պայքարելու համար Գվատեմալայի բանակի հրամանատարությունը երկրի լեռնային շրջաններում վարել է «այրված հողի» քաղաքականություն։ Մոտ մեկ միլիոն մարդ միավորվել է Քաղաքացիական ինքնապաշտպանության պարեկներում՝ գյուղական հակաապստամբական կազմավորումներ, որոնք պաշտոնապես օժտված են եղել պարտիզանների դեմ զենք օգտագործելու, ձերբակալությունների և հարցաքննությունների իրավունքով։ Այս կառույցները դառնում են գյուղերում բանակի վերահսկողության և կառավարական ազդեցության միջնորդներ։ Ոչնչացվել են արհմիություններն ու քաղաքական ընդդիմությունը, նրանց ակտիվիստներից շատերը քաղաքական սպանությունների ու «անհետացումների» զոհ են դարձել կամ փախել են երկրից։

1984 թվականին ռազմական խունտան գումարում է Ազգային ժողով, որն ընդունում է նոր Սահմանադրություն։ 1985 թվականի ընտրությունների արդյունքում երկրի նախագահ է դարձել աջ կենտրոնամետ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Վինիսիո Սերեզո Արեվալոն։

1987 թվականին Կենտրոնական Ամերիկայի պետությունների նախագահները հավաքվել են Գվատեմալայի Էսկիպուլաս քաղաքում, որտեղ ընդունվել է Կոստա Ռիկայի նախագահ Օսկար Արիասի առաջարկած քաղաքական հաշտեցման տարածաշրջանային ծրագիրը և ստորագրվել է համաձայնագիր, որը ժողովրդավարության սկզբունքը հռչակել է որպես հակամարտությունների կարգավորման պարտադիր նախադրյալ։

Ի սկզբանե Գվատեմալայում այս համաձայնագրի իրականացումը դժվարությունների է հանառնչվում, քանի որ և՛ ԳԱՀՄ-ը, և՛ բանակը միմյանցից պահանջում էին կատարել մի շարք նախապայմաններ բանակցություններ սկսելուց առաջ։ Կաթոլիկ եկեղեցին առաջատար դեր է խաղացել հասարակական կարծիքի ձևավորման գործում՝ աջակցելով ինչպես ազգային երկխոսությանը, այնպես էլ «պատերազմի մարդկայնացմանը»։ Մասամբ եկեղեցական իշխանությունների հորդորով կառավարության կողմից ձևավորված Ազգային հաշտեցման հանձնաժողովը 1989 թվականին ծրագրում է բանակցություններ, որոնք հայտնի են դառնում որպես «Համազգային մեծ երկխոսություն»։ Հաջորդ տարի հանձնաժողովը բանակցություններ է վարում Նորվեգիայում ԳԱՀՄ-ի հետ՝ Լյութերական միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո։

1990-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի մարտին ստորագրվել են «Օսլոյի համաձայնագրերը», որոնք կողմերին պարտավորեցրել են հակամարտության քաղաքական լուծում փնտրել։ 1991 թվականին կառավարության հետ սկսվել են Գվատեմալայի ազգային հեղափոխական միասնության բանակցությունները[7], որոնք տեղի են ունեցել սկզբում Գվատեմալայի եպիսկոպոսի, իսկ հետո ՄԱԿ-ի միջնորդությամբ։

1990 թվականի կեսերի դրությամբ ապստամբներն ակտիվորեն գործել են մայրաքաղաքի մերձակայքում և երկրի 22 պրովինցիաներից 14-ում, իսկ մի շարք շրջաններում նրանց կողմից ստեղծվել են վարչական մարմիններ[8]։

1994 թվականի կեսերին պաշտպանության նախարար Մարիո Հենրիկեսը բացահայտորեն խոստովանել է, որ 30 տարվա ռազմական հակամարտությունից հետո Գվատեմալայի ազգային հեղափոխական միասնության ապստամբների նկատմամբ ռազմական հաղթանակն անհնար է («չնայած նրանց թիվը չի գերազանցում 900-ը») և հանդես է եկել խաղաղ բանակցությունների օգտին[9]։

1996 թվականի վերջին կողմերը կնքել են 6 նշանակալից և 5 գործող պայմանագրեր։ Նրանցում նշմարված են եղել ռազմական կոնֆլիկտը դադարեցնելու վերաբերյալ քայլեր և տրվել են ռեֆորմի երաշխիքներ, որոնք ուղղված են եղել որոշ սոցիալական և կառուցվածքային հարցերի լուծմանը, դրանք խմբավորվել են ըստ թեմաների՝ մարդու իրավունքներ, փաստերի հաստատման հանձնաժողով, փախստականների և ստիպված տեղափոխվածների վերադարձ, բնիկ ժողովուրդների կարգավիճակ և իրավունք, սոցիալ-տնտեսական և գյուղատնտեսական հարցեր, քաղաքացիական իշխանության ամրապնդում և ռազմական ուժերի դեր, Սահմանադրության ռեֆորմ և ընտրական համակարգ։

1996 թվականի դեկտեմբերին կառավարության ներկայացուցիչները և պարտիզանների հրամանատարությունը ստորագրել են «Կայուն և երկարատև խաղաղության պայմանագիր», որը վերջ է դրել քաղաքացիական պատերազմին[7]։

Պատերազմի զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի հուլիսին Reuters-ին տված հարցազրույցում գեներալ Մոնտն ասել է, որ «վերջին տասը տարվա ընթացքում Գվատեմալայում անհետացել է 150.000 մարդ»[10]։ Պատմական տվյալների պարզաբանման հանձնաժողովը ("Comisión para el Esclarecimiento Histórico") հաշվարկել է, որ հակամարտությունում բռնության 93 տոկոսը կատարել են կառավարական ուժերը, իսկ 3 տոկոսը՝ պարտիզանները[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Уберто Альварадо Арельяно. Раздумья. Избранные статьи и материалы. М., «Прогресс», 1979. стр.79
  2. Уго Барриос Клее. В Гватемале назревают перемены // «Проблемы мира и социализма», № 11 (51), ноябрь 1962. стр.26-31
  3. John Pike. «Guatemala Civil War 1960-1996». Globalsecurity.org. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. «Luis Augusto Turcios Lima». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. Г. Е. Селиверстов. Гватемала: борьба против диктатуры нарастает. М., «Мысль», 1983. стр.28
  6. [Гватемала] Осадное положение // «Известия», № 183 (20164) от 02.07.1982. стр.4
  7. 7,0 7,1 Гватемала // Страны мира: справочник, 2006 / под общ. ред. С. В. Лаврова. М., «Республика», 2006. стр.125-127
  8. «The army now acknowledges that small insurgent units almost encircle the capital, operating in a 270-degree arc stretching from the north to the east. The guerrillas are active in at least 14 of Guatemala’s 22 provinces, up from 8 three years ago, and remain a shadow government in many isolated municipalities of the country, which with nine million people is the region’s most populous»
    Lindsey Gruson. Guerrilla war in Guatemala heats up, fueling criticism of civilian rule Արխիվացված 2016-03-08 Wayback Machine // «The New York Times» от 3 июня 1990
  9. Гватемала // «Зарубежное военное обозрение», № 7, 1994. стр.62
  10. [Гватемала] «Исчезли»… // «Известия», № 188 (20169) от 07.07.1982, стр.4
  11. «Truth Commission: Guatemala». 1997 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]