Քաղաքացիական անվանակոչման արարողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2006 թվականին Էնա գավառի Բելլյո քաղաքային խորհրդում չգրանցված գաղթականների ընտանիքի քաղաքացիական անվանակոչումը ։

Քաղաքացիական անվանակոչման արարողություն, ոչ կրոնական արարողություն է, որը խորհրդանշում է նորածնի մուտքը հասարակություն։ Այն իրականացվում է տեղական ՔԿԱԳ-ում (քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն) և հակադրվում է կրոնական մկրտության արարողությանը, որն իրականացնում են քահանաները։ Քաղաքացիական անվանակոչման արարողությունները օրինական բնույթ չեն կրում, փոխարենը բարոյական պատասխանատվություն են դնում ծնողների, կնքահոր և կնքամոր վրա։

Մայրցամաքային Եվրոպայում, համարժեք արարողությունը քաղաքացիական մկրտությունն է տեղական քաղաքային խորհրդարանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում քաղաքացիական մկրտությունը կամ հանրապետական մկրտությունը սկզբնավորվել է II տարվա պրերիալի 20-ի (1794 թվականի Հունիսի 8) օրենքի հիման վրա, որը վերաբերում է քաղաքացիական կարգավիճակին։ Վերապահված է քաղաքային իշխանություններին[1]։ Քաղաքացիական մկրտությունը կարելի է իրականացնել մինչև 13 տարեկան բոլոր անչափահասների համար, բայց նրանց կնքահայրը և կնքամայրը պետք է չափահաս լինեն[2][3]։

Այն պրակտիկայից դուրս է եկել 19-րդ դարում, բայց վերագործարկվել է Սեն Դենի կոնունայի սոցիալիստական համայնքի ներկայացուցիչ ջանքերով 1892 թվականին, որպեսզի նվազեցնի կրոնի ազդեցությունը երեխաների վրա[4]։ Նախքան կիրառությունից դուրս գալը այն շատ է օգտագործվել Ֆրանսիայի հյուսիսում Հիասքանչ դարաշրջանի ընթացքում[փա՞ստ]։

Ըստ երկրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական անվանակոչման արարողությունը իրականացնում է Միացյալ Թագավորության տեղական խորհուրդը, որպեսզի ընտանիքներին տա ոչ կրոնական այլընտրանք։ Արարողությունը իրականացնում է տեղական քաղաքացիական գրանցողը կամ նշանակված պաշտոնյան և հաճախ հիշատակի վկայական է տրամադրվում։

Քաղաքացիական անվանակոչման արարողությունը չունի իրավական վիճակ և առանձնացված է ծննդյան գրանցումից, որը իրավական պահանջ է։

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում հանրապետական մկրտությունը իրականացնում է ընտրված ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինը՝ հաճախ քաղաքապետը[5], քաղաքային խորհրդում՝ անվճար։ Այն բարոյական պարտավորություն է դնում կնքահոր և կնքամոր վրա՝ երեխաներին իրենց խնամակալության տակ վերցնել ծնողների բաժանման կամ մահվան պայմաններում[5]։

Քաղաքացիական մկրտությունները իրականացվում են բազմաթիվ քաղաքային խորհուրդներում և մեծ համբավ են ձեռք բերում։ Ռենում միջինում 80 քաղաքացիական մկրտություն է իրականացվում տարվա կտրվածքով։ 2015 թվականին Լիոնում արձանագրվել է 181 քաղաքացիական մկրտություն, 135-ը՝ Նանտում (+15%), 12-ը` Վեսոլում և 325-ը Փարիզում։ Փարիզի 20 շրջաններից 13-ում են իրականացվում քաղաքացիական մկրտություններ[2]։ Քաղաքապետարանները կարող են նաև չիրականացնել քաղաքացիական մկրտությունները։

2015 թվականի Ապրիլի 1-ին Իվ Դոդջինին օրենք է հրապարակել, որով իրավական կարգավիճակ է տվել քաղաքացիական մկրտությանը։ Օրինագծի նպատական էր ստեղծել ստանդարտացված ընթացակարգ ամբողջ Ֆրանսիայում և քաղաքացիական մկրտություններին տալ օրինական հիմք, որպեսզի բաժանման դեպքում կնքահայրը և կնքամայրը օգնություն առաջարկեն ծնողներին, և մասնակցեն երեխայի բնավորության անհրաժեշտ որակների զարգացմանը, որը հնարավորություն կտա երեխային դառնալ հանրությանը նվիրված քաղաքացի՝ շարժվելով եղբայրության, փոխադարձ հասկացության և իրենց հասակակիցների[6] ազատության և համերաշխության հանդեպ հարգանքի զգացումներով։ Տեքստը առաջին անգամ ընթերցվել է Ազգային Ժողովում 2015 թվականի մայիսի 21-ին։

Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ քաղաքացիական մկրտությունները համակարգող որևէ ազգային օրենք չկա։ Քաղաքացիական մկրտությունները իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք մկրտվողների ցանկությամբ և բարոյական պարտավորություն են դնում նրանց վրա։

Իսպանիայում առաջին քաղաքային խորհուրդը, որը տոնել է քաղաքացիական մկրտությունները Իգուալադան էր Բարսելոնայում 2004 թվականի նոյեմբերի 7-ին[7]։ 2007 թվականին երկրորդը Ռիվաս- Վասիամադրիդի քաղաքային խորհուրդն էր Մադրիդում[8], 2009 թվականին Էլ Բորխեն՝ Մալագայում և մայրաքաղաք Մադրիդում[8]։

Արարողության ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք ընթերցում են Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան կամ 1978 թվականի Իսպանիայի Սահմանադրությունը, հատկապես այն հատվածները, որոնք կապված են երեխաների կրթության, իրավունքների և հիմնարար ազատությունների հետ։ Ընտանիքը կարող է ներառել հավելյալ տեքստեր և երաժշտություն։ Արարողությունը հակադրվում է քաղաքացու անձնագրում դրոշմակնիք դնելուն։ Ռիվաս-Վասյամադրիդում տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք ընտանիքին տալիս են նվերներ և տեղեկություն երեխաների համար նախատեսված ծառայությունների մասին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rachel Guidoni (2014 թ․ նոյեմբերի 2). «Le parrainage civil : une pratique française revisitée». Atliers d'anthropologie. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 Catherine Rollot (2016 թ․ նոյեմբերի 5). «Les bébés baptisés par la République». lemonde.fr. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. Zweig, Stefan (1951). Joseph Fouché. Paris: Grasset. էջ 46.
  4. Pierre-Brice Lebrun, Guide pratique du droit de la famille et de l'enfant en action sociale et médico-sociale, Dunod, 2011 p. 284.
  5. 5,0 5,1 «Quelle est la valeur juridique du baptême civil?». French Government. 2016 թ․ հուլիսի 22. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. Senate (2016 թ․ դեկտեմբերի 6). «Parrainage civil». Senate of the French Republic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «El Ayuntamiento de Igualada celebra el primer bautizo civil en Cataluña». El País. 2004 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  8. 8,0 8,1 «Bienvenida democrática al bebé». El País. 2007 թ․ փետրվարի 25. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.