Քաղաքական պոռնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քաղաքական մարմնավաճառ, քաղաքական կլիշե, որը կիրառվում է սկզբունքներ չունեցող քաղաքական գործիչներին անվանելու դեպքում, որոնք պատրաստ են շրջանցել իրենց պատիվը, խիղճը, պարտքը (ժողովրդի և հայրենիքի հանդեպ) և այլ բարձր արժեքներ՝ հանուն սեփական շահի։ Արտահայտության հեղինակն ստույգ հայտնի չէ։ Այն հատուկ էր 20-րդ դարի սկզբի հրապարակախոսների լեզվին։ Արտահայտությունը լայն կիրառում է գտել 1937 թվականին «Լենինը հոկտեմբերին» ֆիլմի թողարկումից հետո։ Ֆիլմի դրվագներից մեկում Վլադիմիր Լենինը, կարդալով Կամենևի և Զինովևի հոդվածը, բացականչում է.

Aquote1.png «Ահա հիացե՛ք, ընկեր Վասիլի, թե ինչպես այս բարեպաշտ մարդիկ, այս քաղաքական մարմնավաճառները մեզ դավաճանեցին։ Դավաճանեցին կուսակցությանը, մատնեցի՛ն Կենտկոմի պլանները»։ Aquote2.png


Ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել, որտեղ Լենինն ուղղակիորեն օգտագործած լինի այդ տերմինը։ Բայց կան բազմաթիվ վկայություններ այն մասին, որ նա կիրառել է «մարմնավաճառ» բառը իր քաղաքական ընդդիմախոսների վերաբերյալ։ Մասնավորապես, պահպանվել է Լենինի նամակը ՌՍԴԱԿ (Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցություն) Կենտկոմին՝ գրված 1905 թվականի սեպտեմբերի 7-ին, որտեղ գրել է.

Aquote1.png Ի սեր Աստծո, մի՛ շտապեք պաշտոնական բանաձևի առումով և ոչ մի կետ մի՛ զիջեք այս բունդա-նորիսկրայական համաժողովին։ Մի՞թե առանց արձանագրությունների կլինի։ Մի՞թե կարելի է այդ մարմնավաճառների հետ առանց արձանագրությունների ելույթավարել։
- [3]
Aquote2.png


Aquote1.png Ֆր. Մերինֆը և Ռոզա Լյուքսեմբուրգն ամբողջությամբ ճիշտ են՝ դրա համար Կաուտսկուն անվանելով մարմնավաճառ (Mädchen für alle)։
- [2]
Aquote2.png


1918 թվականի հունվարի 3-ին Պետրոգրադում Լենինի հանդեպ մահափորձից հետո «Պրավդա» թերթի «Զգուշացե՛ք» խմբագրական հոդվածում տեղ է գտել հետևյալ արտահայտությունը. «Բանկիրները, ֆաբրիկաների տերերը, գործարանատերերը, վարձում են խուլիգանների, նախկին խուզարկուների, աջ էսէռների, հակահետախույզների, բոլոր քաղաքական մարմնավաճառներին»[1][2]։

Լև Տրոցկին քաղաքական մարմնավաճառ է անվանվել 1934 թվականին «Մարքսիզմի դրոշի ներքո» ամսագրում[2]։

Կլիշեի կիրառում ժամանակակից քաղաքականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս «քաղաքական մարմնավաճառ» կլիշեն շարունակում է կիրառվել քաղաքական հռետորաբանության մեջ։ Օրինակ՝ 2007 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ կոնգրեսմեն Թոմ Լանթոսը սուր քննադատության է ենթարկել Գերհարդ Շրյոդերի և Ժակ Շիրակի քաղաքականությունը, որոնք հրաժարվել էին աջակցել ԱՄՆ-ին 2003 թվականին Իրաք ներխուժման ժամանակ[4]։ Լայն հռչակում է ստացել միջադեպը, երբ Լանթոսը հրապարակայնորեն մեղադրել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին «քաղաքական մարմնավաճառության» մեջ։ Աղմկալից հայտարարությունը հնչել է Վաշինգտոնում կոմունիստական վարչակարգի զոհերի հուշարձանի բացման ժամանակ[5]։ 2008 թվականի օգոստոսին «Наша Украина — Народная самооборона» նախագահամետ դաշինքի պաշտոնական կայքում պատգամավոր Պավել Ժեբրիսկու հայտարարությունն է հրապարակվել, որտեղ խիստ քննադատության է ենթարկել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հայտարարությունը, որում Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվում էր Հարավային Օսիայի դեմ ռազմական գործողություններ ծավալելու համար[6]։

2013 թվականին Ռուսաստանում պետական խոշոր կոնֆլիկտ է առաջացրել «Քաղաքական մարմնավաճառությունը փոխում է սեռը» հրապարակումը «Московский комсомолец» թերթում, որում այդ արտահայտությունն օգտագործվել է երեք կին պատգամավորների՝ Իրինա Յարովայի, Եկատերինա Լախովայի և Օլգա Բատալինայի վերաբերյալ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Политические проститутки // Энциклопедический словарь крылатых слов и выражений / сост. Серов В.В.. — 2-е. — М.: «Локид-Пресс», 2005. — 880 с. — ISBN 5-320-00323-4
  2. 2,0 2,1 2,2 2,3 Константин Душенко Эта политическая проститутка Троцкий... = «Читаем вместе». — 2009. — В. № 6 (июнь).
  3. Письмо Центральному Комитету РСДРП. 25 августа (7 сентября) 1905 г. // Ленин В. И. . Полное собрание сочинений, изд. 5-е. — М.: Издательство политической литературы, 1970. — Т. 47 — С. 64.
  4. «Lantos Raps Former European Leaders»։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին։ Վերցված է 2 октября 2008 
  5. «Шрёдер — «политическая проститутка»»։ Gazeta.Ru 
  6. «Блок Ющенко: Герхард Шрёдер — проститутка и позор немецкого народа, «Новый Регион — Политика», 19.08.2008.»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-14-ին։ Վերցված է 2010-04-05 
  7. Как «политическая проституция» взорвала Думу: заявление о низости «МК» принято — Политическая жизнь России — МК

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]