Քալբուկո (հրաբուխ)
Քալբուկո | |
---|---|
Տեսակ | հրաբուխ, լեռ, Գործող հրաբուխ և ստրատոհրաբուխ |
Մայրցամաք | Ամերիկա |
Երկիր | Չիլի |
Վարչատարածք | Արուկանիա[1] |
ԲԾՄ | 2003 մետր |
Հարաբերական բարձրություն | 1946 մետր |
Նյութ | անդեզիտ |
Մասն է | հրաբուխ |
Լեռնաշղթա | Պատագոնյան Անդեր |
Հրաբխային կայան | հրաբխային կայան Անդերի հարավում |
Քալբուկո (արաբ․՝ Calbuco), Չիլիի տարածքում գտնվող ակտիվ հրաբուխ[2] Անդերում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաբուխ տեղակայված Լոս Լագոս տարածաշրջանում[3], Լյանքիվեյ լճից հարավարևելք և Գլխավոր Կոորդիլիերաների արևմտյան լանջին գտնվող Չապո լճից հյուսիսարևմուտք։ Դասվում է ստրատոհրաբուխների շարքին։ Այն կազմված է անդեզիտից։ Բարձրությունը 2003 մ է։ Գտնվում է Լյանքիվեյ Ազգային պարկի տարածքում։
Հրաբխային ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուշ Պլեյստոցենում տեղի է ունեցել հրաբխային հզոր պայթյուն, որի արդյունքում հրաբխային բեկորների ձնահյուսը հասել է Լյանկիվեյ լիճ։ Ներկայումս Քալբուկոն համարվում է չիլիական Անդերի հարավում գտնվող ամենաակտիվ հրաբուխներից մեկը, որը ժայթքել է 9 անգամ՝ 1837 թվականից ի վեր, իսկ ամենավերջին ժայթքումը տեղի է ունեցել 2015 թվականին։ Հարավային Չիլիի պատմության մեջ ամենահզոր ժայթքումը տեղի է ունեցել 1893-1894 թվականներին, որի ժայթքման ընթացքում հրաբուխը խառնարանից 8 կմ հեռավորության վրա 30 սմ հրաբխային ռումբեր է նետել, մինչդեռ տաք լահարի (ցեխային հրաբխային հոսք) հսկայական ծավալներ հոսել են ներքև։
1917 թվականի ապրիլին տեղի ունեցած ժայթքումն ուղեկցվել է ուժեղ պայթյուններով, երբ լավային հոսքը ձևավորեց լավային գմբեթ։ 1927 թվականի հունվարին տեղի ունեցած կարճատև ժայթքումը ուղեկցվել է և պիրոկլաստիկ հոսքով[4] և լավային։ 1961 թվականի վերջին խոշոր ժայթքման ժամանակ Քալբուկոյի արտանետած հրաբխային մոխրի[5] սյան բարձրությունը կազմել է 12-15 կմ, իսկ լավան ներքև է հոսել երկու հոսքով։ 1972 թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցավ չորս ժամանոց կարճատև ժայթքում։ Գլխավոր խառնարանից ուժեղ ֆումարոլային արտանետումներ են դիտվել 1996 թվականի օգոստոսի 12-ին։
2015-ի ապրիլի 22-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 18։ 00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 21։ 00-ին), սկսվեց հերթական ժայթքումը։ Մայրամուտից կարմրած մոխրի և ծխի տպավորիչ սնկաձև ամպը բարձրացավ մինչև 10 կմ բարձրությունը։ Ապրիլի 24-ին հայտարարվեց «կարմիր» տագնապի մակարդակ։ Բնակչությանը արգելվեց գտնվել հրաբխին մոտ, ավելի քան 20 կմ շառավղով։ Հինգ հազար մարդ տարհանվեց վտանգավոր շրջաններից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քալբուկո փետրվարի 11, 2010 թ
-
Քալբուկո հրաբուխ, տեսարան Լյանքիվեյ լճից)
-
Քալբուկո հրաբուխ
-
Քալբուկո 22.04.15
-
Քալբուկո հրաբուխ, 22 ապրիլի 2015թ.
-
Քալբուկո հրաբուխ:Տեսարան Լյանքիվեյ լճից 22 ապրիլի 2015թ.
-
Քալբուկո հրաբուխ, 22 ապրիլի 2015թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սմիթսոնյան ինստիտուտ — 1846.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ https://www.britannica.com/place/Los-Lagos
- ↑ https://nplus1.ru/news/2019/04/08/pyroclastic-flow
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Global Volcanism Program - Քալբուկո(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քալբուկո (հրաբուխ)» հոդվածին։ |
|