Հրաբխային ռումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հրաբխային ռումբ, հրաբխի ժայթքման ժամանակ կափույրից դուրս նետված հեղուկ կամ պլաստիկ վիճակով լավայի գունդ կամ կտոր, սղմվելու և հովանալու արդյունքում ստացված յուրահատուկ տեսքով[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբխային ռումբ, «նետված» Կիլաուեա հրաբխից 1983 թվականին
Հրաբխային ռումբ, գտնված Չեխիայում

Ժայթքման կոշտ մասնիկները նետվում են կա՛մ մոխրի տեսքով, կա՛մ ավելի խոշոր կտորներով: Ոչ մեծ ամպերին անվանում են лапилли, ավելի մեծերին հրաբխային ռումբ:

Հրաբխային ռումբի տեսքը հիմնականում կախված է իր բաղադրությունից, մածուցիկությունից և թռիչքի պայմաններից: Թռիչքի ժամանակ հրաբխային ռումբը կարող է ձեռք բերել ոլորուն կամ իլիկաձև տեսք: Պլաստիկ կոնսիստենցիայի հետևանքով հրաբխային ռումբերը փոխում են իրենց ձևը թռիչքի ժամանակ կամ գետնի վրա հարվածի ազդեցության հետևանքով: Հեղուկ լավաները (բազալտային) չեն հասցնում սառչել օդում, թռիչքի ժամանակ` հողի ազդեցությամբ, ձեռք են բերում ձևավորված կամ տանձաձև տեսք: Ներքին կազմությամբ հրաբխային ռումբերը կարող են լինել ծակոտկենային կամ պղպջակային, այդ ժամանակ, ինչպես իր արտաքին ընդերքը, օդում բարձր սառեցումից դառնում է ամուր և ապակյա: Հրաբխային ռումբի տրամագիծը կարող է հասնել յոթ մետրի, չնայած սովորաբար գերազանցում է մի քանի սմ-ով: Հրաբխային խառնարանից կարող է թռչել մի քանի տոննա ծավալով հրաբխային ռումբ: Սովորական հրաբխային ռումբ կարելի է գտնել ցանկացած ակտիվ հրաբխի լանջերից[2]:

Սորտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավայան տիպի հրաբխային ռումբերը շատ հեղուկ բարձր ջերմաստիճանային արտանետումներ են՝ համապատասխան տիպի հրաբուխներից: Նման ռումբերը, որպես կանոն, գետնին ընկնելիս ճզմվում են[3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Четырёхъязычный энциклопедический словарь терминов по физической географии. — М: Советская энциклопедия, 1980. С.85.
  2. Левинсон-Лессинг Ф. Ю. (1890–1907)։ «Бомбы, вулканические»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  3. Вулканические бомбы гавайского типа // Петрологический англо-русский толковый словарь. М.: Мир, 1986. С. 219.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]