Փրփրաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փրփրաքար, բջջավոր ապակի, որն ստացվում է ջերմամշակման ժամանակ մանրացված ապակենման ապարների (պեռլիտ, տուֆ, պեմզա և այլն) և նատրիումի հիդրօքսիդի խառնուրդի փքումով։

Փրփրաքարն օգտագործվում է որպես ջերմա և ձայնամեկուսիչ, ձայնակլանիչ ու դեկորատիվ նյութ, թեթև բետոնի լցիչ։ Փրփրաքարի միջին խտությունը 140–400 կգ/մ3 է, ամրությունը՝ 1,8–8,0 Մպա, ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,041–0,09 վտ/(մ․ К), ձայնակլանման գործակիցը 0,4–0,77 (400–1500 հց հաճախականության դեպքում)։ Փրփրաքարի տեխնոլոգիան մշակվել է Երևանի քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։