Փրկչի պայծառակերպության եկեղեցի (Կոնստանտինովսկ)
Փրկչի պայծառակերպության եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կոնստանտինովսկ |
Դավանանք | ուղղափառություն և ուղղափառություն |
Թեմ | Վոլգոդոնսկի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1896 |
Հիմնադրված | 1896 |
Փրկչի Պայծառակերպության եկեղեցի (ռուս.՝ Церковь Спаса Преображения), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Սեմիկարակորսկի գործակալությանը։
Հասցեն` Ռուսաստան, Ռոստովի մարզ, Կոնստանտինովսկ քաղաք, Օվչարովի փողոց, 4։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքի Փրկչի Պայծառակերպության տաճարը նախկին բանտային տաճար է։ 19-րդ դարում Դոնի զորքի մարզի շրջանային յուրաքանչյուր գյուղում անպայման բանտ է եղել, որը նաև անվանում էին բանտային դղյակ։ Դրանց կից բանտարկյալների շրջանում ծիսակատարություններ անցկացնելու համար գործում էր եկեղեցի[1]։
1861 թվականին Դոնի Կոնստանտինովսկայա գյուղում զինվորական միջոցներով կառուցվել է բանտ, ուստի քաղաքում դրան կից պետք է կառուցվեր և բանտային եկեղեցի։ 1896 թվականին Կոնստանտինովսկայա գյուղում կառուցվել է աղյուսե բանտային տաճար հանուն Տիրոջ Պայծառակերպության։ Տաճարն օծվել է 1896 թվականի հունիսի 22-ին։ Ծիսակատարությունների ժամանակ եկեղեցին կարող էր տեղավորել մինչև 60 բանտարկյալի[1]։ Տաճարը երկլանջ տանիքով մեկհարկանի աղյուսե շենք էր, առանց զանգակատան և ուղղափառ խաչով տանիքին։ Շենքն ունեցել է կիսաշրջանաձև պատուհաններ, միջհարկային քիվ ամբողջ երկայնքով, որմնասյուներ[2]։
Պայծառակերպության եկեղեցին չի ունեցել կղերականություն և ծուխ, այնտեղ չեն լրացվել սեփական եկեղեցական փաստաթղթեր։ Դրանք լրացրել են Սուրբ Նիկողայոս եկեղեցում։ այծառակերպության բանտային եկեղեցու այցելուները տեղական բանտի կալանավորներն էին։ Սակայն այս տաճարում հատուկ տեղ էր հատկացված մոտակա տներում բնակվող ծխականների համար, որոնք կարող էին իրականացնել ժամերգություններ այս եկեղեցում։
Խորհրդային տարիներին, մոտավորապես 1920-ական թվականներին, տաճարը փակվեց։ Ժամանակի ընթացքում այն խարխլվեց, թափվեց սվաղը։
2011 թվականին Փրկչի Պայծառակերպության տաճարը ձեռք բերեց երկրորդ կյանքը. այն վերանորոգվեց, վերսկսվեցին ծիսակատարությունները[1]։ Շենքը ներկվեց սպիտակ, ճարտարապետական զարդերը` կապույտ։
Հոգևորականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի վանահայրն է քահանա Սերգեյ Ալեքսանդրովիչ Օվչիննիկովը։
Տոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիրոջ Պայծառակերպության տոն` օգոստոսի 19-ին (նոր տոմարով)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Преображения Господня церковь. / Константиновский район, Константиновск город. / Русские Церкви». russian-church.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Соборы Азова 2019 / Ростовская область / Едем-в-Гости.ру». edem-v-gosti.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.