Փոքրիկ քաոս
Փոքրիկ քաոս գերմ.՝ Das kleine Chaos | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Ժանր | կինոկատակերգություն[1] և քրեական ֆիլմ[1] |
Թվական | 1967 |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Ռայներ Վերներ Ֆասբինդեր |
Սցենարի հեղինակ | Ռայներ Վերներ Ֆասբինդեր |
Դերակատարներ | Ռայներ Վերներ Ֆասբինդեր, Liselotte Eder? և Իրմ Հերման |
Օպերատոր | Միխաել Ֆենգլեր |
Երաժշտություն | Լյուդվիգ վան Բեթհովեն |
Տևողություն | 9 րոպե |
Փոքրիկ քաոս (գերմ.՝ Das kleine Chaos), 1967 թվականի գերմանական գեղարվեստական սև և սպիտակ ֆիլմ, Ռայներ Վեռներ Ֆասբինդերի առաջին ֆիլմերից մեկը։ «Փոքրիկ քաոսը» մտնում է «Երեկոյան» (չի պահպանվել) և «Քաղաքային թափառաշրջիկ» ֆիլմերի հետ միասին` Քրիստոֆ Ռոզերի կողմից[2] արտադրված և Ֆասբինդերի կողմից նկարահանված երեք կարճամետրաժ ֆիլմերի շարքում` մինչև նրա «Սերը մահից սառն է» լիամետրաժ դեբյուտը։ Ֆիլմում առաջին անգամ էկրան է բարձրացել Ֆասբինդերի մայրը` Լիլո Պեմպայթը (Լիզելոտե Էդեր), որը հետագայում էպիզոդիկ դերեր է խաղացել նրա բազմաթիվ ֆիլմերում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանցը, Թեոն և Մարիտեն երեք երիտասարդներ են, ովքեր փորձում են գումար վաստակել, գովազդելով ամսագրերի բաժանորդագրությունը։ Նրանք գնում են բնակարաններով, սակայն ոչ ոք չի համաձայնում բաժանորդագրվել ամսագրերի։ Քննարկելով հետագա ծրագրերը` Ֆրանցը հանում է Անրի դե Մոնտերլանի «Աղջիկները» գիրքը և ընթերցում հատվածն այնտեղից։
Այնուհետև Ֆրանցի նախաձեռնությամբ ընկերությունը հարձակվում է բնակարանի դուռը բացած կնոջ վրա և նրանից գումար են խլում։ Ընդ որում Ֆրանցը կնոջը սպառնում է ատրճանակով։ Այն հարցին, թե ով ինչ կանի գողացված փողերի հետ, Ֆրանցը պատասխանել է. «Ե՞ս, ես կգնամ կինոթատրոն»։ «The Troggs» խմբի «I Can't Control Myself» երգի հնչյունների ներքո, երեքով վազում են մուտքի մոտից ու քշում մեքենան։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռայներ Վերներ Ֆասբինդեր` Ֆրանց
- Քրիստոֆ Ռոզեր` Թեո
- Մարիտե Գրեյզելիս` Մարիտե
- Սյուզան Շիմկուս
- Լիլո Պեմպիտին
- Գրետա Ռեխֆելդ
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստիան Թոմսենը նշում է, որ Անրի դե Մոնթերլանտի վեպի ընթերցանության շրջանակը, որում գիրքը ծածկում է Ֆասբինդերի բերանը, մեջբերվում է Ժան Լյուկ Գոդարի «Ապրել իր կյանքով» ֆիլմից։ Նույն վեպը որպես ոգեշնչում ծառայեց հետագա Ֆասբինդեր «Սատանայական խմիչք» ֆիլմի ոգեշնչմանը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Rainer Werner Fassbinder Foundation
- ↑ Christian Braad Thomsen: Rainer Werner Fassbinder. Leben und Werk eines maßlosen Genies. Rogner & Bernhard bei Zweitausendeins, Hamburg 1993, ISBN 3-8077-0275-X, S. 68.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|