Փոփոխական հոսանքի ուժային վարդակներ և խրոցակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Schuko տիպի վարդակներ, նրանցից մեկի մեջ խրոցակ է մտցված

Փոփոխական հոսանքի ուժային վարդակներ և խրոցակներ, կենցաղային սարքերը էլեկտրական ցանցին միացնելու համար նախատեսված խցակային հարակցիչ սարքեր են։ Խցակային սարքերը բաղկացած են երկու մասից՝ վարդակից և խրոցակից։ Վարդակը հարակցիչի այն մասն է որին աղբյուրից միացած է էլեկտրական հոսանքը։ Արտաքին առարկաների հետ շփումը բացաելու նպատակով վարդակը նախագծված է որպես բնային անջատիչ։ Խրոցակը ծառայում է էլեկտրաէներգիայի սպառող սարքը ցանցին միացնելու համար։ Խրոցակի էլեկտրկան հպակները ցցիկներ են։ Խրոցակը կարող է սպառող սարքին միանալ հաղորդալարով կամ անշարժ միացած լինել դրան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ուժային վարդակն ու խրոցակը

Սկզբնական շրջանում էլեկտրականությունը տնային տնտեսություններում օգտագործվում էր հիմնականում լուսավորության համար։ Այն ժամանակ էլեկտրական կենցաղային սարքերը միացվում էին լամպի կոթառի միջոցով։ Բնականաբար նման միացման ձև հարմար չէր, որը հանգեցրեց նոր միացման ձևերի նախագծմանը։ 1904 թվականին Հարվի Հեբելը (անգլ.՝ Harvey Hubbell) պատենտավորել է առաջին խցակային հարակցիչ սարքը[1]։ Տարբեր արտադրողներ ընդունեցին Հարվելի տարբերակը և 1915 թվականին այն լայն տարածում էր գտել։ 1920-ական թվականներին լայն տարածում էր գտել Էդիսոնի լամպի կոթառը[2]։ Ոչ մեծ քանակով, բայց նմանատիպ հարակցիծներ օգտագործվում են նաև այժմ։

Հողանցումով խցակային հարակցիչների Schuko տեսակը 1926 թվականին հայտնաբերել և պատենտավորել է Ալբերտ Բյուտները[3] (գերմ.՝ Albert Büttner)։ Երբ որ կենցաղային էլեկտրական սարքերի հողանցման անհրաժեշտությունը ակնհայտ դարձավ, շատ արդյունաբերական զարգացած երկրներում ստանդարտ ընդունվեց էլեկտրասնուցման երեքլարանի համակարգը։

Ստանդարտների տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրականության օգտագործումը կենցաղում չէր կարող չբերել համապատասխան ստանդարտների առաջացմանը։ Էլեկտրական արտադրանքի ստանդարտիզացումը թույլ է տվել առավել անվտանգ օգտագործել դրանք, իսկ էլեկտրական սարքավորումները դարձել են առավել ապահով, մատչելի և հասանելի բնակչության լայն զանգվածներին։ Բայց հաճախ տարբեր երկրներում ստանդարտները մշակվել են իրարից անկախ, որը հանգեցրել է դրանց բազմազանությանը և իրար հետ անհամատեղելիությանը։ Որոշ ստանդարտներ մեծ ժողովրդականություն չեն վայելել և ժամանակի ընթացքում անհետացել են։ Տնտեսական և քաղաքական գործոններից ելնելով որոշ երկրներ փոխել են իրենց ստանդարտները։ Որոշ օդանավակայաններ և հյուրանոցներո հարմարության համար օգտագործում են տարբեր երկրների ստանդարտների խցակային հարակցիչ սարքեր։ Որոշ երկրներում օգտագործվում են միաժամանակ էլեկտրական միացման, լարման և հաճախականության մի քանի ստանդարտ, որը հաճախ խնդիրների է հանգեցնում։

Ստանդարտների միացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին շատ երկրներ դե ֆակտո համաձայնեցրել են շատ ստանդարտներ, որոնք ձևականորեն դարձել են երկրի ազգային ստանդարտներ։ Առայժմ շատ երկրնե օգտագործում են հնացած ստանդարտները, շատ շենքերում էլեկտրական հոսանքի համարյա հարյուրամյա հաղորդագծեր են, որոնք անց են կացվել մինչև նոր ստանդարտների ի հայտ գալը։ Փորձեր են արվել միացնել տարբեր երկրներում գործող ստանդարտները, օրինակ՝ եվրոպական մի շարք երկրներում օգտագործվող CEE 7/7 տիպի խրոցակը համատեղելի է E և F դասի վարդակների հետ, չբևեռացված CEE 7/16 տիպի խրոցակը (Եվրախրոցակ) համատեղելի է մայրցամաքային Եվրոպայի, նախկին ԽՍՀՄ և մի շարք այլ երկրներում, օգտագործվող վարդակների հետ։ Առաջարկվել է IEC 60906-1 ստանդարտը, որպես աշխարհի բոլոր երկրներում 230 վ լարման վարդակների և խրոցակների օգտագործման համար, բայց այն ընդունված էթ միայն Բրազիլիայում[4]։

Կենցաղային սարքերի, անձնական համակարգիչների շատ արտադրողներ օգտագործում են փոփոխվող սնուցման լարեր, հարմարեցված տարբեր ստանդարտների, որոնք միանում են IEC ստանդարտ հարակցիչներիՆ։ Ամեն առանձին վերցրած երկրի համար սարքը համալրվում էիր ստանդարտին համապատասխան լարով, երբ մնացած մասերը մնում են անփոփոխ։ Էլեկտրական լաման և հաճախականության կարգավորման համար սարքի վրա հատուկ փոխարկիչներ են տեղադրվում կամ էլ սարքը նախատեսված է լինում ցանցային լարման լայն դիապազոնի համար, որը հեշտացնում է սերտիֆիկացումը, թույլատրում է մի քանի սարքի փոխարեն արտադրել մեկը։

Տարբեր երկրների ստանդարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում հիմնականում տարածված են լարման և հաճախականության երկու ստանդարտ։ Դրանցից մեկը ամերիկյան ստանդարտն է՝ 110-1247 վ 60 հերց, A և B դասի խրոցակներով։ Մյուսը 220-240 վ 50 հերց C և M դասի խրոցակներով։

Աշխարհի երկրների մեծ մասը վերցրել են այս ստանդարտներից որևէ մեկը, թեև հանդիպում են անցումային կամ յուրահատուկ ստանդարտների տարբերակներ։ Քարտեզներում ցույց են տրված որ երկիրը ինչ ստանդարտ է օգտագործում[5]։

Լարում և հաճախականություն. կապույտ - 220/50, կամնաչ - 220/60,դեղին - 110/50, կարմիր - 110/60
Խրոցակների տեսակներ

Պահանջներ խցակային հարակցիչներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատ հպման հետևանքները։

Հիմնական տեխնիկական պահանջներ խցակային հարակցիչներին հետևյալն են[6][7][8]՝

  • Հուսալի հպման ապահովությունը էլեկտրական հոսանքի թույլատրելի մեծության դեպքում։ Ոչ լավ հպումը առաջացնում է էներգիայի կորուստ և հարակցիչի տաքացում, որն էլ իր հերթին առաջացնում է մաշում կամ հրդեհի առիթ է հանդիսանում։
  • Հոսանքատար դետալների հուսալի մեկուսացումը իրարից։
  • Հոսանքատար դետալների պաշտպանությունը այլ առարկաներով կամ ձեռքով դիպչելուց, հատկապես խրոցակը անջատելուց կամ սխալ միացնելուց (երբ խրոցակը մինչև վերջ մտած չի լինում վարդակի մեջ)։ Սա արդիական է հատկապես մանկական սենյակներում տեղադրված վարդակների համար, որոնք պետք է ունենան հատուկ փականակներ, բացառելու համար վարդակի մեջ օտար մարմիններ (օրինակ՝ մեխ) մտցնելը։
  • Սխալ միացման բացառումը, օրինակ՝ վարդակի կառուցվածքը պետք է բացառի իր մեջ խրոցակի միայն մեկ ցցուկը մտցնելը։
  • Էլեկտրական սարքերը պետք է պատրաստված լինեն հրակայուն նյութերից։

Այս պահանջներից բացի կարող են առաջադրվել նաև այլ պայմաններ՝

  • Բևեռացում՝ չնայած միաֆազ փոփոխական հոսանքի դեպքում էլեկտրահաղորդականության համար միացման բևեռականությունը կարևոր չէ, բայց հաճախ օգտագործվում են բևեռականացված վարդակներ և խրոցակներ, որոնք իմաստավորված են միայն միաբևեռ անջատիչ հետ համադրված ֆազային և զրոյական հաղորդալարի առկայությամբ։ Միբևեռ անջատիչ սարքի օգտագործման դեպքում միացումը այնպես են անում են այնպես, որ որ նա անջատի ֆազային լարը, այդ դեպքում զրոյական լարին պատահական հպվելը շատ ավելի քիչ է վտանգավոր։ Եթե օգտագործվում է երկբևեռ անջատիչ, ապա վարդակի և խրոցակի բևեռային միացում էական չէ։
    • Հողանցման միացում՝ առաջին կարգի սարքավորումները պահանջում են պարտադիր միացում հողանցման կոնտուրին։
    • Հոսանքի բեռնվածության պաշտպանություն՝ բաշխման որոշ սխեմաներում ապահովիչը կամ ավտոմատ անջատիչը կարող է ժամանակին չարձագանքել սարքավորման մեջ ծագած կարճ միացմանը։
    • «Պաշտպանություն հիմարից»՝ պաշտպանություն է, որը թույլ չի տալիս օրինակ՝ միացնել 110 վ լարման սարքը 220 վ վարդակին։
    • Լարերի միացման հաջորդականություն՝ հիմնականում վերաբերում է հողանցման հպման կետ ունեցող վարդակներին։
    • Ապահովություն խցակի վնասման դեպքում՝ լարերի վնասման դեպքում հողանցման լարը վերջում պետք է անջատվի, իսկ բևեռացված անջատիչներում, օրինակ BS 1363, կան հատուկ պահանջներ ֆազային և զրոյական լարերի խմանը։
    • Էսթետիկական ընկալում՝ որոշ գնորդների համար արտաքին տեսքը էական նշանակություն ունի։

Եզրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզր Իմաստ
Ներանցիչ, մուտք Հաղորդալարերը որոնք մտնում են շինություն, և միանում են ապահովիչներին կամ ավտոմատներին։
Կենցաղային էլեկտրացանց Միաֆազ հոսանք 220-240 վ, կամ 100-127 վ լարումներով, օգտագործվում է մեկ ընտանիքի համար
Հողանցում (պաշտպանական հողանցում) հպիչներով վարդակներ, համակարգում ունեցող TN-C, TN-S, TN-C-S (եռաֆազ ցանցը խուլ չեզոքով) զրոյական պաշտպանիչ լարով միացում, իսկ TT և IT համակարգում միացված է հողանցման լարով։
Ֆազի կամ գծային լար Հաղորդիչ, որի վրա կա փոփոխական լարում հողի հետ համեմատ։
Զրոյական կամ չեզոք լար Հաղարդալար, որ միացած է եռաֆազ սխեմայի միջին կետին։ Կենցաղային էլեկտրացանցում պետք հողանցված լինի[9]։
Էլեկտրական լար Ճկուն մալուխ, որով էլեկտրական հոսանքը հասնում է էլեկտրական սարքին։
Штырь, штифт Контакт вилки цилиндрической формы. В США в электросетях применяются плоские контакты, которые обычно называют «Ножами» («blade»), или «зубьями» («prong»)
Բնիկ Անցք, որի մեջ է մտնում ցցիկը կամ դանակը։

Հաճախ հարակցիչների մասերը անվանում են «սեռ»-երով՝ ցցիկով հատվածը անվանում են առնական՝ հայերեն «պապա», անգլերեն՝ «male», իսկ բնիկով մասը կանացի՝ հայերեն՝ «մամա», անգլերեն՝ «female»։

տարբեր երկրներում եզրերի մեջ էական տարբերություններ կան՝

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ֆազային հպակը կարող է կոչվել live (կենդանի), hot (տաք) կամ ungrounded (չհողանցված)։ Զրոյական հպակը կարող է կոչվել cold (սառը), neutral (չեզոք), return (դարձի), the grounded conductor (հողանցված հաղորդիչ), կամ (National Electrical Code) identified conductor։ Հողանցված հպիչը կոչվում է ground (հող) կամ the grounding conductor (հողանցող հպիչ)։

Մեծ Բրիտանիայում ֆազային լարը կամը հպիչը հաճախ անվանում են line (գիծ)։ էլեկտրոեխնիկայում line (գծային) լարում եզրը օգտագործվում է եռաֆազ հոսանքի ֆազերի միջև եղած լարումը բնորոշելու համար, էր phase (ֆազային) լարում ասելով հասկացվում է ֆազի և չեզոքի միջև լարումը։ Ֆազային լարերը հաճախ անվանում են ֆազեր, երբ մեկ ֆազից ավելի է օգտագործվում։ Ցցիկները հաճախ անվանում են prongs (ատամներ), contacts (հպիչներ), blades (դանակներ), կամ terminals (վերջույթներ)։

Ավստալիայում ֆազային հպիչը անվանում են active (ակտիվ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՄՆ պատենտ 774250
  2. Crist. «Socket Tutorial». www.mosaicshades.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. Գերմանական պատենտ DE 370538
  4. «Brazil Introduces New Requirements for Power Supply Cords: OTM 9/3». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2003 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «Electric Current Abroad» (PDF). U.S. Department of Commerce, International Trade Administration. 2002. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  6. «Правила устройства электроустановок. Глава 6.6. Осветительные приборы и электроустановочные устройства. Электроустановочные устройства». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  7. «Правила устройства электроустановок. Глава 7.1. Электроустановки жилых, общественных, административных и бытовых зданий. Внутреннее электрооборудование». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  8. ГОСТ|Р 51322.1-99 Соединители электрические штепсельные бытового и аналогичного назначения. Часть 1: общие требования и методы испытаний․
  9. «Правила устройства электроустановок. Глава 7.1. Электроустановки жилых, общественных, административных и бытовых зданий». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.