Փանջաբցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փունջաբցիներից)

Փանջաբցիներ (փանջ.՝ پنجابی, ਪੰਜਾਬੀ), պատմաաշխարհագրական Փենջաբ մարզի հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը՝ մոտ 121 միլիոն։ Մեծամասնությունը խոսում է փանջաբի լեզվով, մնացածը՝ հինդու լեզվով, լենդի բարբառներով և ուրդու լեզվով։ Հնդկաստանում մեծ մասը դավանում է հնդուիզմ, Պակիստանում՝ իսլամ։ Մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակից փանջաբցիները հայտնի են որպես բարձր մշակույթի ստեղծողներ և հզոր պետությունների հիմնադիրներ։ Փանջաբցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ Զարգացած են ջուլհակությունը, բրուտագործությունը և փայտի գեղարվեստական փորագրությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։