Փշավանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փշավանց (այլ կիրառումներ)

Փշավանց, Փշավանք, Փշավան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Դյավաշ (հին Ռշտունիք) գավառում, Նարեկավանքի մոտ, ձորահովտում։ 1850-ական թթ․ ուներ 25 տուն, XX դ․ սկզբին՝ 50 տուն, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ 60 տուն հայ բնակիչ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Հովհաննես)՝ կից նախակրթարանով։ Փշավանցը 1895-ի համիդյան ջարդերի ժամանակ կողոպտվել և ավերվել է, 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ՝ ամայացել։ Բնակիչների մի մասը կարողացել է խուսափել թուրքերի կոտորածներից և ապաստանել Արևելյան Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։