Փհուրբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փհուբա

Փհուրբա կամ Կիլա (սանսկրիտ. कील kila IAST; տիբեթերեն ཕུར་བ, վայլի phur ba; "ցից" կամ "մեխ"), ծիսական դաշույն կամ ցից, որի դաստապանին սովորաբար երեք զայրացած աստվածությունների գլուխներ են, իսկ խոցող մասը եռասայր է։ Հավանաբար նախատեսված է եղել ծիսական զոհին խոցելու համար։ Իր սկիզբն է առոնում վեդայական կամ նախավեդայական շրջանից։ Ավելի ուշ կիրառություն է գտել Տիբեթյան բուդդայականությունում, որտեղ ծիսական դաշույնը օգտագործվում է չարքերին քշելու համար։

Տիբեթյան բուդդայականության համատեքստում Փհուր Բուն ծիսական դաշույն է, որով քշում են չարքերին։ Եռասայր դաշույնի դաստապանը զարդարվում է տիբեթյան Հայագրիվա դաժան աստվածության գլխով, անմահության հանգույցներով, մակարայի՝ կոկորդիլոսի մարմնով հրեշի գլխով և իրար փաթաթված օձերով։ Չարքերին քշելու համար դաշույնով հարվածներ են հասցնում և կրկնում «հում» մանտան, որի նյութական մարմնացումը այս դաշույնն է.[1][2]։

Փհուրբան խորհրդանշում է բոլոր համատեքստերի կործանումը և սեփական եսին կապվածությունը, իրական աշխարհի պատրանքային ընկալումը։ Մի շարք ծիսակատարություններում դաշույնը օգտագործվում է որպես ուսմունքին հակազդող ուժերին ենթարկող ուժ։ Փհուրբայի օգնությամբ խորհրդանիշ կերպարները մեխվում են գետնին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Роберт Бир (2013) Тибетские буддийские символы. М.: Ориенталия ISBN 978-5-91994-027-2, 978-1-59030-100-5
  • Beer, Robert (1999) The Encyclopedia of Tibetan Symbols and Motifs (Hardcover). Boston MA: Shambhala ISBN 1-57062-416-X, 978-1570624162
  • Hummel, Siegbert (2007) "The Lamaist Ritual Dagger (Phur bu) and the Old Middle Eastern Dirk Figures", translated by G. Vogliotti, in: The Tibet Journal, vol. 22, no. 4, p. 23-32
  • Mayer, Robert (1999) "Tibetan Phur-pas and Indian Kilas", in: The Tibet Journal, vol. 15, no. 1, Dharamsala, spring 1999, p. 3-42
  • Muller-Ebeling, Claudia; Ratsch, Christian & Shahi, Surendra Bahadur (2002) Shamanism and Tantra in the Himalayas, transl. by Annabel Lee. Rochester, Vt.: Inner Traditions
  • Khenpo Namdrol, Rinpoche (1997) The Practice of Vajrakilaya London: Dharmakosha (US ed. 1999: Snow Lion, Ithaca NY) ISBN 1-55939-103-0 & ISBN 978-1-55939-103-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедия мистических терминов. М., 1998.
  2. В. Телицын «Символы, знаки, эмблемы»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]