Փեր Հոլկնեկթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեր Հոլկնեկթ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1960(1960-04-27) (63 տարեկան)
ԾննդավայրՖալուն, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտություննորաձևության դիզայներ և գործարար
ԱմուսինՎիկտորիա Տոլստայա և Լենա Ֆիլիպսոն
Կայքperholknekt.com
 Per Holknekt Վիքիպահեստում

Փեր Օլոֆ Հոլկնեկթ (անգլ.՝ Per Holknekt, ապրիլի 27, 1960(1960-04-27), Ֆալուն, Շվեդիա), շվեդ նորաձևության դիզայներ և ձեռնարկատեր[1]։ Նա նաև մի քանի ամսագրերի և ընկերությունների հիմնադիր է, որոնցից ամենահաջողակը հագուստ արտադրող Odd Molly ընկերությունն է[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլկնեկթը մեծացել է Ֆալունում՝ Դալարնաում։ Հայրը ոստիկան էր, մայրը՝ դպրոցի տնօրեն։ Նա Էրմոսա Բիչ՝ Կալիֆոռնիա է տեղափոխվել 1980 թվականին, և մի քանի տարի շարունակ եղել է պրոֆեսիոնալ սքեյթբորդիստ՝ հաղթելով մի քանի միջազգային մրցույթներում[3][4]։ 1984 թվականին Հոլկնեկթը հիմնել է սքեյթբորդի մասին Transworld Skateboarding ամսագիրը։

Նա Շվեդիա է վերադարձել 1984 թվականին։ Տնտեսագիտություն է սովորել IHM բիզնես-դպրոցում, ինչից հետո եղբոր՝ Թոմասի հետ հիմնել է Street Style ընկերությունը։ Ավելի ուշ հիմնադրել է ևս մեկ սքեյթբորդ ընկերություն՝ Svea-ն, որը թողարկել է հագուստի և սքեյթբորդի ապրանքանիշներ[5][6]։

Հոլկնեկթի մոտ զարգացել է կախվածություն թմրանյութերից և 2000 թվականին նա կենսական ճգնաժամ է ապրել, որի ընթացքում կորցրել է ամեն ինչ, դարձել է անտուն և գոյատևել է վաճառելով ստոլկհոմյան փողոցային Situation Sthlm թերթը[7]։ Հետագայում նա բուժվել է կախվածությունից[8]։ Չորս ամիս տևած սթափությունից հետո նա հաջողությամբ հայտ է ներկայացրել, որ դառնա «Մեծ եղբայր» շվեդական սերիալի առաջին եթերաշրջանի տնային հարևան, որտեղ նա երկրորդ տեղն է գրավել այն բանից հետո, երբ 74-րդ օրը պարտվել է եզրափակչում[9]։ Շոուն հեռարձակվել է 5-րդ ալիքով[10]։

2002 թվականին սկսել է աշխատել նորաձևության դիզայներ Կարին Ջիմֆելթ Գհաթանի հետ․ միասին նրանք հիմնել են հագուստ արտադրող միջազգային Odd Molly ընկերությունը[5][11]։ 2010 թվականին Շվեդիայում ամենամյա ձեռնարկատիրական Entreprenörsgalan գալա համերգում նրանք կոչվել են «Տարվա հիմնադիրներ»[12][13]։ 2013 թվականին նա հայտնել է, որ տասներկուամյա աշխատանքից հետո հեռանալու է Odd Molly-ից, որ սկսի աշխատել որպես տարբեր ապրանքանիշների խորհրդատու[14]։

2012 թվականի հունիսի 19-ին լույս է տեսել Հոլկնեկթի Miss World ամսագրի առաջին համարը[15]։ Նա գլխավոր խմբագիրն էր, սակայն մինչև թողարկումը կկասեցվեր, լույս է տեսել ընդամենը երկու համար։

Հոլկնեկթը 2010 թվականին Շվեդիայի ռադիոյի Sommar ռադիոշոուի հաղորդավարն էր[16]։ 2014 թվականին Մարկուս Լյութմենի հետ համատեղ հրատարակել է իր ինքնակենսագրականը՝ « Per Holknekt 1960–2014»-ը[17][18]։

Հոլկնեկթը նաև փինբոլի հաջողակ խաղացող էր և մասնակցել է ազգային, եվրոպական և համաշխարհային առաջնությունների, որոնք անցկացնում էր Պինբոլ սիրողների պրոֆեսիոնալ ասոցացիան[19][20]։

2016 թվականին ծովափնյա ոստիկանությունը ձերբակալել է նրան տուգանել իր մոտորանավակը ոչ սթափ վիճակում և բարձր արագությամբ վարելու համար։ Նա տուգանվել է 30 000 շվեդական կրոն[21]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլկնեկթը Կալիֆոռնիա եղած ժամանակ ամուսնացած էր ամերիկուհու հետ[22]։ Շվեդիա գալուց հետո ծանոթացել է մի կնոջ հետ, որից 1990-ական թվականներին ունեցել է աղջիկ։ 2000 թվականին «Մեծ եղբայր»-ում մասնակցելու ժամանակ ծանոթացել է երգչուհի Վիկտորյա Տոլստոյի հետ․ զույգն ամուսնացել է 2001 թվականին։ Նրանք բաժանվել են 2008 թվականին[23]։ Նա 2010 թվականին ամուսնացել է երգչուհի Լենա Ֆիլիպսոնի հետ, սակայն նրանք բաժանվել են 2013 թվականին[22][24]։ 2015 թվականի հունիսին Հոլկնեկթը հայտարարել է, որ կրկին սիրահարվել է, այս անգամ արդեն լուսանկարչուհի 36-ամյա Աննա Լանդելին[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Per Holknekt». Talarforum i Skandinavien AB (Swedish). Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Per Holknekt till Content Day». Dagens Media (Swedish). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Holknekt, Per; Lutteman, Markus (2014). "Per Holknekt 1960–2014"».
  4. «"Affarsliv"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
  5. 5,0 5,1 «Nu ger Per Holknekt bort sin förmögenhet». Expressen (Swedish). Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Från uteliggare till innedesigner». Dagens Nyheter (Swedish). Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Om man ger får man tillbaka». helahalsingland.se (Swedish). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Per Holknekt lämnade en miljon kr i skogen». Expressen (Swedish). Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Från uteliggare till innedesigner». Dagens Nyheter (Swedish). Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Nu börjar "Big Brother"». Aftonbladet (Swedish). Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Per Holknekt om sitt liv efter Odd Molly». Expressen (Swedish). Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Vinnarna – de är Sveriges främsta entreprenörer» (Swedish). MyNewsDesk. 2010 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Besökare» (Swedish). Impression2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «"Holknekt blir varumärkeskonsult"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
  15. «"Per Holknekt startar 'Miss World'». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
  16. «Per Holknekt» (Swedish). Sveriges Radio. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Per Holknekt: 'Suget har inte kommit än'». Expressen (Swedish). Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Jag kan inte chansa en gång till». Dagens Nyheter (Swedish). Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Boktisdag: 54-åringen som lämnade sin Aston Martin på gatan och försvann». King (Swedish). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Per Holknekt – med rätt att flippa ut». Expressen (Swedish). Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Per Holknekt dömd för sjöfylleri». Aftonbladet. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  22. 22,0 22,1 «Per Holknekt om otroheten». Aftonbladet (Swedish). Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Per Holknekt och Viktoria Tolstoy skiljer sig». Expressen (Swedish). Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Lena Ph och Per Holknekt skiljer sig». Expressen (Swedish). Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. Elmervik, Linn (2015 թ․ հունիսի 11). «Hon är Per Holknekts nya kärlek». Aftonbladet (Swedish). Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)