Փեթրոնասի զույգ աշտարակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեթրոնասի զույգ աշտարակներ

Փեթրոնասի զույգ աշտարակներ, աշխարհի ամենաբարձր զույգ աշտարակները, որոնք ունեն 1356 ոտնաչափ (452 մ) բարձրություն, գտնվում են Մալայզիայի Կուալա Լումպուրում։ Զույգ աշտարակները, որոնք տեսալելի են քաղաքի բոլոր մասերից, կառուցված են հիմնականում երկաթբետոնե ամրաններից՝ պողպատյա և ապակյա ճակատամասերից, որոնք նախագծված են իսլամական արվեստի մոտիվներով։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու աշտարակները պատվիրել է Մալայզիայի «Փեթրոնաս» պետական նավթային ընկերությունը՝ նպատակ ունենալով կառուցելու աշխարհի ամենաբարձր շինությունը։ 1998 թվականին, երբ ավարտվեց 1,5 մլրդ ԱՄՆ դոլար արժողության շինարարությունը, 88 հարկանի աշտարակները իսկապես աշխարհի ամենաբարձր շենքերն էին և մնացին որպես այդպիսին մինչև 2003 թվականը, երբ Չինաստանի 101 հարկանի 1527 ոտնաչափ (509 մ) բարձրություն ունեցող Թայփեին դրանցից խլեց այդ տիտղոսը։ Աշտարակների սալարկավոր հատակը նախագծված է իսլամական ճարտարապետության երկրաչափական սկզբունքների հիման վրա, ինչը արտացոլում է ճարտարապետի՝ ավանդականը արդիականի հետ միավորելու ցանկությունը։ 180 ոտնաչափ (60 մ) բարձրության վրա կառուցված կամուրջը երկու շենքերը իրար է միացնում 41-րդ և 42-րդ հարկերում, որտեղ կա դիտահրապարակ հանրության համար։ «Փեթրոնասը» զբաղեցնում է աշտարակներից մեկը, իսկ մյուսը հիմնականում տրամադրվել է միջազգային ընկերությունների։ Երկու աշտարակներ էլ վեր են խոյանում Կուալա Լումպուրի կենտրոնական զբոսայգու գեղեցիկ միջավայրում՝ ձևավորելով քաղաքի անզուգական հորիզոնը[1]։

Փեթրոնասի զույգ աշտարակներ, Կուալա Լումպուր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մարկ Տրուման, Աշխարհի Հրաշալիքները, 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում