Փարվիզ Շախբազով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարվիզ Շախբազով
 
Կրթություն՝ Արդբեջանի պետական նավթային ակադեմիա
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Ծննդյան օր նոյեմբերի 24, 1969(1969-11-24) (54 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հայր Ogtay Shahbazov?

Փարվիզ Օկթայ օկլի Շախբազով (ադրբ.՝ Pərviz Oqtay oğlu Şahbazov, նոյեմբերի 24, 1969(1969-11-24), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական գործիչ, ԱՀ էներգետիկայի նախարար[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարվիզ Շահբազովը ծնվել է 1969 թվականի նոյեմբերի 24-ին Բաքու քաղաքում։ Նա ծառայել է բանակում 1988-1989 թվականներին։ 1986-1992 թվականներին սովորել է Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում։ 1991 թվականից նա սկսել է դիվանագիտական ծառայությունը։

Տիրապետում է ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991–1992 թթ. - Արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական կապերի վարչության երկրորդ քարտուղար։
  • 1992–1996 թթ. - Աշխատել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունում։
  • 1996–1997 թթ. - Արտաքին գործերի նախարարությունում երկրորդ քարտուղար։
  • 1997–1998 թթ. - Արտաքին գործերի նախարարությունում առաջին քարտուղար։
  • 1998–2001 թթ. - Աշխատել է Ավստրիայում Ադրբեջանի դեսպանությունում։
  • 2005 թ. - ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի նախագահ։
  • 2005 թվականի օգոստոսից մինչ 2016 թվականի սեպտեմբերը նա եղել է Գերմանիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2017 թվականի հոկտեմբերի 12-ին նա նշանակվել է ԱՀ էներգետիկայի նախարար[3]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փարվիզ Շախբազով
  2. «Փարվիզ Օկթայ օկլի Շախբազով». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. "P.O.Şahbazovun Azərbaycan Respublikasının energetika naziri təyin edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı"