Փարիզի ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փարիզը դարերի ընթացքում կերպավորվել Է տարբեր ճարտարապետական ոճերի ազդեցության ներքո, սակայն գլխավորապես համաչափ կառուցապատման ն տարածական հորինվածքների ներդաշնակ միասնության շնորհիվ, պահպանել Է գեղարվեստական ամբոդջկանաթյունը։ Տակավին միջնադարից քաղաքը, որի պատմական կորիզը Սիտե կղզին Է, կառուցապատվել Է օղաշառավղային սկզբունքով։ Հատակագծի հիմքը կազմել են՝ հյուսիսից հարավ, Սիտեով անցնող՝ Սեաստոպոլ, Ստրասբար, Սեն Միշել բուլվարների և արևելքից արևմուտք, Աենին (երկու ափերը Մեծ Փարիզում միացնում են 60-ից ավելի կամուրջ)զուգահեո՝ Աենա Անտուան, Սենա Օնորե փողոցների գծերը։ Շաոավղային մայրուղիները հատվում են բուլվարների այն օղակներով, որոնք ընկած են նախկին ամրոցապարիսպների տեղում։ Պատմականորեն Փարիզում առաջացել է 3 կենտրոն, որի շուրջն աճել ե կազմավորվել է քաղաքը՝ Աիտե կղզին (III դարից), Աենի Փարիզի աջ և ձախ ափերը։