Փարթոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փարթոններ (անգլ.՝ part մաս), ուժեղ փոխազդող տարրական մասնիկների՝ հադրոնների կառուցվածքի տարրեր։ «Փարթոն» հասկացությունը 1969 թվականին մուծել է Ռիչարդ Ֆեյնմանը՝ պրոտոններից և նեյտրոններից՝ բարձր էներգիայի էլեկտրոնների ցրման դիտվող հատկությունները բացատրելու համար։ Ըստ փարթոնային մոդելի՝ այն դեպքում, երբ ցրման պրոցեսում մեծ իմպուլս է փոխանցվում, պրոտոնի (կամ մեկ ուրիշ հադրոնի) կառուցվածքը կարելի է դիտարկել որպես միմյանց հետ չփոխազդող կետային մասնիկների՝ փարթոնների համախումբ։ էլեկտրոնը ցրման ընթացքում փոխազդում է միայն որոշակի փարթոնների հետ։ Ուժեղ փոխազդեցությունների տեսության՝ քվանտային քրոմադինամիկայի տեսանկյունից, փարթոնները նույնացվում են հադրոնների կազմի մեջ մտնող քվարկների և գլյուոնների հետ, իսկ ցրման փարթոնային մոդելը համարվում է այդ տեսության որոշակի մոտավորություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։