Փառկունք (գյուղատեղի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փառկունք
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակմշակութային արժեք և գյուղատեղի
Մտնում էԾովինար[1]

Փառկունք[2] գյուղատեղի, գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից 8 կմ հարավ, հիմնվել է 9-րդ դարում, գյուղատեղին բնակելի է եղել մինչև 1949 թվականը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը եղել է մելիքանիստ, 14-րդ դարի վերջերից աստեղ եղել է Գեղարքունի գավառի մելիքական տոհմերի՝ Աղբուղայանների կամ Պուղիկյանների նստավայրը, որոնց տոհմի մի քանի սերնդի գերեզմանները են հայտնաբերվել գյուղում։

Բազմաթիվ աղբյուրների հետազոտությունից պարզ է դառնում, որ այս տոհմը եղել է ամենանշանավոր մելիքը՝ Թանկրիղուլին, ով Գեղարքունիքի տանուտերերի և մելիքների հետ 1513 թվականին ստորագրել է մի փաստաթուղթ, որի համաձայն Գեղարքունի գավառը պետք է ընդգրկվեր Տաթևի վանքի թեմում։ Թանկրիղուլու անունը կարելի է գտնել նաև 1532 թվականի Տաթևի վանքում ստորագրված մի արձանագրության մեջ։ Ստորագրողների անվան դիմաց գրվել է նրանց գյուղի անուն, իսկ Թանկրիղուլու անվան դիմաց պահպանվել է Փառկունք տեղանվանումը։

Վայոց Ձորի Արատեսի վանքի պատին կա մի արձանագրության, ըստ որի պատմագիր Ստեփանոս Օրբելյանը այդ վանքին է նվիրում Գեղարքունիքի իր սեփական ունեցվածքից՝ ութ գյուղեր, որոնց մեջ է նաև Փառկունքը։

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն եղել է երկու եկեղեցի, եկեղեցիներից մեկը կառուցվել էր 13-րդ դարում և անվանվել է է Սուրբ Պողոս Պետրոս, այնտեղ կա նաև 16-17-րդ դարերի խաչքարեր։ Եկեղեցին այժմ ավերված է։ Երկրորդը եկեղեցին վերանորոգվել է 19-րդ դարում ալաշկերտցի գաղթականների կողմից, այժմ գտնվում է կիսաքանդ վիճակում։ Եկեղեցուն մոտ եղել է նաև մատուռ, որը վերանորոգման ժամանակ հարմարեցվել է որպես խորան և եկեղեցուց մուտք է բացվել նրա մեջ։ Գյուղատեղիում կա նաև 9-20, 9-17 և 15-16-րդ դարերի գերեզմանոցներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. hushardzantest. «ԳՅՈՒՂԱՏԵՂԻ «ՓԱՌԿՈՒՆՔ» / «ՎԵՐԻՆ ՔՅՈԼԱՂՌԱՆ», «ՀԻՆ ԿԱՐՄՐԱՇԵՆ» /». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.