Փայլածո Կապտանյան
Փայլածո Կապտանյան | |
---|---|
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | գրող |
Փայլածո Կապտանյան, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի, գրող։
1915 թ. Հայոց ցեղասպանության ընթացքում Փայլածոն, լինելով հղի, բռնի տեղահանվել է ու, քայլելով անցնելով Սիրիական անապատով՝ հասել մինչև Հալեպ։
Ցեղասպանությունից հետո նա ֆրանսերենով գրել է իր հիշողությունները՝ վերնագրելով «Արտաքսվածի հուշեր» ("Memoires d'une deportee")։ 1919 թ. այդ հիշողությունները հրատարակվել են. մեծ նշանակություն ունեն Հայոց թուրքերի իրականացրաց եղեռնի ուսումնասիրության հարցում, քանզի գրվել են իրադարձություններիից շատ կարճ ժամանակ անց։
1919 թ. Փայլածո Կապտանյանը հանդիպում է իր երկու որդիներին, որոնց արտաքսումից առաջ թողել էր մի հույն ընտանիքի խնամքին։ Նրանք տեղափոխվում են ԱՄՆ, որտեղ Փայլածոն աշխատում է որպես դերձակ՝ կար անելով ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի տան համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կապտանյանների ընտանիքը տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո, որտեղ Փայլածո Կապտանյանը սենյակ է վարձում Լուիս ու Թոմ Դեդոմենիկոների տանը։ Փայլածոն Լուիսին սովորեցնում է հայկական փլավ եփել, ինչի հիման վրա 1955 թ. Լուիսն իր եղբոր՝ Վինսենտի հետ սկսում են արտադրել Rice-A-Roni ապրանքատեսակը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Birth Of Rice-A-Roni: The Armenian-Italian Treat
- Captanian, Payladzo A. "Memoires d'une deportee" (Paris։ M. Flinikowski, Editor, 1919)