Սիմոն Փայասլյան (1950[1], Հալեպ, Սիրիա), ամերիկահայ պատմաբան, հեղինակ, խմբագիր, ով 2007 թվականից սկսած ղեկավարել է Բոստոնի համալսարանի Չարլզ և Էլիզաբեթ Քենոսյանների դասավանդած հայոց պատմության և գրականության ամբիոնը։ 2002 թվականից մինչև 2007 թվականը ղեկավարել է Քլարկի համալսարանի Կալուսդյանի դասավանդած Հայոց ցեղասպանության և հայոց պատմության ուսումնասիրման ամբիոնը[3]։
Փայասլյանը Զարեհ Ա կաթողիկոսի եղբորորդին է։ Առաջին դոկտորի կոչումը քաղաքագիտության բնագավառում ստացել է Ուտյնի պետական համալսարանում, որից հետո հայոց պատմության բնագավառում երկրորդ դոկտորի կոչումը ստացել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում՝ Ռիչարդ Հովհաննիսյանի ղեկավարությամբ, որտեղ նրա ատենախոսությունը վերնագրված էր «Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ»[4]։