Ջոշ Փահիգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փահիգյան Ջոշից)
Ջոշ Փահիգյան
Ծնվել էհունվարի 22, 1974(1974-01-22) (50 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգրող

Ջոշ Փահիգյան (հունվարի 22, 1974(1974-01-22)), ամերիկացի հեղինակ, ով մասնագիտանում է բեյսբոլի մասին գրքերի և հոդվածների մեջ։ Նա հատկապես հայտնի է որպես սպորտային տուրիզմի փորձագետ, սպորտային թեմայի վերաբերյալ գրքերի և հոդվածների հեղինակ, որոնք հայտնվել են espn.com կայքում[1]։ Փահիգյանի գրքերից ամենահայտնիներն են՝ «Բեյսբոլի կատարյալ ճանապարհորդություն» և «Բեյսբոլի 101 վայրեր, որոնք պետք է տեսնել նախքան խաղալը» գրքերը[2]։

2015 թվականին Փահիգյանը Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչների պալատից գովասանքի խոսքեր է ստացելել «Ամերիկայի ժամանակի պատմությունը պահպանելու և իր նվիրվածության համար»[3]։ Նրա ճանապարհորդությունների մասին պատմությունները և գրքերը տպագրվել են «Յու-Ես-Եյ Թուդեյ» թերթում և այլ ազգային հրատարակչություններում[4]։

Գրել է նաև կարճ պատմվածքներ, որոնք տպագրվել են ամերիկյան գրական ամսագրերում, ինչպիսիք են «Passages North», «the Hawaii Review» և «Արարատ» ամսագրերը, հայերենով թարգմանվել են մի քանի պարբերականներում և անթոլոգիաներում։ Իր սեղծագործություններում Փահիգյանը ներկայացնում է ամերիկյան արժեքների և հայկական մնայուն ավանդույթների տարբերությունը, հայ ընթերցողներին հայտնի է հենց այս հակադրությամբ[5]։

Փահիգյանի առաջին վեպը՝ «Օտարները ծովափին» ստեղծագործությունը, լույս է տեսել 2012 թվականի հոկտեմբերին, Մենում տեղակայված «Islandport Press» հրատարակչության կողմից[6]։ Առեղծվածը, որը տեղի է ունենում Մեն նահանգի Օլդ Օրչարդ Բիչ քաղաքում, հակառակ պատկերն է «Արկածախնդիր միլիարդատեր» պատմության, ով մեկ ամառ անսովոր հանգամանքներում ժամանում է Օլդ Օրչարդ Բիչ՝ տարբեր քաղաքների պատմություններով։ Գիրքը 2012 թվականին «Publishers Weekly» հրատարակչության կողմից ճանաչվել է առաջարկվող գիրք, իսկ «Maine Edge» հրատարակչության կողմից լավագույն գիրք[6][7]։

Փահիգյանը Արևմտյան Կոնեկտիկուտի պետական համալսարանի կերպարվեստի մագիստրոսների կրթական ծրագրի ստեղծագործական և մասնագիտական գրավոր ծրագրում դասախոս է և Մենի Բիդեֆորդ քաղաքում գտնվող Նոր Անգլիայի համալսարանի գլոբալ հումանիտար գիտությունների կենտրոնի գիտաշխատող[5][8]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Հրատարակիչ
2004 Բեյսբոլի կատարյալ ճանապարհորդություն The Lyons Press -
2005 Գարնանային մարզանքի ձեռնարկ McFarland Publishing -
2005 Ինչու՞ եմ ատում Յանկիսը The Lyons Press -
2006 Ռեդ Սոքսը վճռական խաղում է McFarland Publishing -
2007 Վերջնական ուղևորություն դեպի բեյսբոլի միջին լիգա The Lyons Press -
2008 Բեյսբոլի 101 վայրեր, որոնք պետք է տեսնել նախքան խաղալը The Lyons Press -
2010 Իննինգի յոթերորդ հատվածը The Lyons Press -
2012 Բեյսբոլի կատարյալ ճանապարհորդություն, երկրորդ հրատարակություն The Lyons Press -
2012 Օտարները լողափում, վեպ Islandport Press -
2013 Գարնանային մարզանքի ձեռնարկ, երկորդ հրատարակություն McFarland Publishing -
2015 Բեյսբոլի 101 վայրեր, որոնք պետք է տեսնել նախքան խաղալը, երկորդ հրատարակություն The Lyons Press -
2017 Բեյսբոլի ապշեցուցիչ արկած The Lyons Press -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pahigian: The ballad of Rocky Perone - ESPN Page 2».
  2. «Amazon.com: Josh Pahigian: Books, Biography, Blog, Audiobooks, Kindle». Amazon.
  3. «101 Baseball Places to See Before You Strike Out - Holliston Reporter». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  4. «10 Best: Baseball pilgrimage sites beyond the ballpark». USA Today.
  5. 5,0 5,1 «Fellows». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  6. 6,0 6,1 «Strangers on the Beach». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  7. «Writer remembers his roots; Pahigian, a Shepherd Hill grad, writes novel. - Free Online Library».
  8. «MFA in Professional Writing». www.wcsu.edu. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]