Ցուցմունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ցուցմունք, կոնկրետ գործով ապացուցման ենթակա հանգամանքների վերաբերյալ հարցաքննվող մեղադրյալի,կասկածյալի, տուժողի և վկայի բանավոր հաղորդումները։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևակերպվում է հարցաքննությամբ, ապացուցման միջոց է։ Մեղադրյալը ցուցմունք է տալիս առաջադրված մեղադրանքի և գործի հետ առնչվող իրեն հայտնի հանգամանքների, կասկածյալը՝ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք հիմք են ծառայել նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար։ Վկան և տուժողը ցուցմուք են տալիս ապացուցման արժեք կամ գործի համար նշանակություն ունեցող իրենց հայտնի բոլոր հանգամանքների մասին։ Ցուցմունք տալը մեղադրյալի (կասկածյալի) իրավունքն է, վկայի և տուժողի պարտականությունը։ Վկան և տուժողը ցուցմունք տալուց խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար ենթարկվում են քրեական պատասխանատվության (ՀԽՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 196, 197)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 173 CC-BY-SA-icon-80x15.png