Ցույցեր Ռումինիայում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցույցեր Ռումինիայում
Ամսաթիվ2017 թվականի հունվարի 18-ից մինչ օրս
ՎայրԲուխարեստ, Կոնստանցա, Տիմիշոարա, Կլուժ-Նապոկա, Ռումինիա Ռումինիա
ՊատճառԿառավարության առաջարկությունը՝ բանտարկյալների նկատմամբ համաներում և քրեական օրենսգրքի բարեփոխմում իրականացնելու
Նպատակ
  • Կառավարության առաջարկությունների կասեցում
  • Արդարադատության նախարար Ֆլորինա Յորդաչեի հրաժարական
Հակամարտող կողմեր
Ռումինիա * Ցուցարարներ

* քաղաքացիական հասարակություն
* ԱԼԿ
* ՌՓՄ ընդդիմադիր կուսակցություններ
Ռումինիա * Ռումինիայի կառավարություն

* ՍԴԿ
* ԴԼԱ իշխող կուսակցություններ
Ղեկավարներ
Կլաուս Յոհաննես (Ռումինիայի նախագահ)
Ռալուկա Տուրկան (ԱԼԿ առաջնորդ)
Նիկուշոր Դան (ՌՓՄ առաջնորդ)
Սորին Գրինդյանու (Ռումինիայի վարչապետ)
Լիվիու Դրագնյա (ՍԴԿ առաջնորդ)
Քելին Պոպեսկու- Տերիչանու (ԴԼԱ առաջնորդ)

Ցույցեր Ռումինիայում (ռումիներեն՝ Protestele din România), բողոքի ակցիա Ռումինիայում, որն ուղղված է երկրի կառավարության մշակած նախագծի դեմ, որով նախատեսվում է երկրում համաներման իրականացում։ Ցույցերը սկսվել են 2017 թվականի հունվարին՝ վարչապետ Սորին Գրինդյանուի պաշտոնի ստանձնումից անմիջապես հետո։ Բողոքի ցույցերի պատճառ դարձավ երկրի կառավարության մշակած նախագիծը, որով նախատեսվում էր քրեական օրենսգրքի որոշ կետերով դատապարտված քաղաքացիների համաներում, այդ թվում նաև կոռուպցիայի և ծառայողական լիազորությունների չարաշահում հոդվածներով։ Նախագծով նախատեսվում է նաև երկրի քրեական օրենսգրքի բարեփոխում, ինչը ենթադրում է, որ ՔՕ որոշ հոդվածներ կապաքրեականացվեն և փոփոխության կենթարկվի «ծառայողական լիազորությունների չարաշահում» հասկացությունը[1][2]։

Չնայած այն հանգամանքին, որ Ռումինիայի կառավարությունը չէր հաստատում բանտարկյալների համաներման նախագիծը, 2017 թվականի հունվարի 18-ին մամուլում տարածվեցին տեղեկություններ այս փաստի վերաբերյալ[3]։ Նրա համար, որ Ռումինիայի կառավարությունը հունվարի 18-ին նախագահին չներկայացրեց կառավարության օրվա պլանը, Կլաուս Յոհաննեսը որոշեց ներկա գտնվել կառավարության նիստին՝ հիմնվելով Ռումինիայի սահմանադրության 87 հոդվածի վրա, որը նախագահին իրավունք է վերապահում ներկա գտնվելու կառավարության նիստերին՝ առանձնակի կարևոր հարցերի քննարկման ժամանակ[4][5][6]։ Կլաուս Յոհաննեսը նախագահական նստավայրի մոտ հավաքված լրագրողներին ասել է, որ կառավարությունը, ենթադրաբար, քննարկում է համապատասխան նախագիծը։ Նախագահը նկատողություն է արել վարչապետին, քանի որ վերջինս խոստացել էր նախագիծը քննարկման դնել՝ դատական համապատասխան ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց հետո։

Կառավարության կարծիքով, թեթև հանցագործություններ իրականացրած անձանց համաներում հայտարարելը,կապ չունի կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության, փողերի լվացման և այլ հանցագործությունների հետ։ 2017 թվականի հունվարի 18-ին արդարադատության նախարար Ֆլորինա Յորդաչեն, մամլո հաղորդագրության ժամանակ, նշել է, որ իրենք հիմնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան որոշման վրա, որը դատապարտում է բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքը և գերհագեցվածության բարձր մակարդակի արդյունքում առաջացած կյանքի ծանր պայմանները։ Արդարադատության նախարարի փոխանցմամբ, 2300- 2500 բանտարկյալներ կարող են ազատվել, եթե իրենց առաջարկությունները կընդունվեն։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և առանձին ԶԼՄ-ներ նույնպես դեմ են արտահայտվել այս նախագծին։ Ռումինիայի բարձրագույն դատարանը, Գլխավոր դատախազությունը և Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային տնօրենատը, արդեն իսկ, դատապարտել են նախագիծը՝ նշելով, որ այն կպառակտի երկրի բնակչությանը[7].: Երկրի ողջ տարածքում կազմակերպվել են բողոքի ցույցեր, որոնց մասնակցել են հազարավոր քաղաքացիներ։

Փետրվարի 1-ին ցույցերը նոր թափ ստացան։ Չորեքշաբթի երեկոյան կառավարության շենքի դիմաց հավաքվեց 100 000- 150 000 քաղաքացի։ Նույնքան մարդ էլ բողոքի ցույցի էին դուրս եկել Ռումինիայի այլ քաղաքներում[8][9]։ Կեսգիշերից հետո Բուխարեստում ցուցարարների մեծ մասը ցրվել է, սակայն մոտ 1000 ցուցարարներ մնացել են հրապարակում և սկսել քարեր, պայթուցիկ սարքեր և ճայթռուկներ շպրտել ոստիկանների վրա։ Ի պատասխան, ոստիկանությունը, արցունքաբեր գազի օգնությամբ, ցրեց ցույցը։ Մի քանի տասնյակ մարդիկ ձերբակալվել են։ Բողոքի ցույցերը Ռումինիայում շարունակում են ընթանալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Carmen Paun (2016 թ․ հունվարի 22). «Romanians protest government plan to commute sentences». Politico.
  2. Romanian president blocks draft corruption law
  3. Dan Tapalaga (2016 թ․ հունվարի 17). «ALERTA SURSE Guvernul va adopta miercuri Ordonanta de Urgenta cu modificari importante in legislatia penala/ Vor fi gratiate o serie de pedepse si dezincriminate fapte (amnistie mascata)». HotNews.
  4. News Editor (2016 թ․ հունվարի 18). «Miscare - surpriza a lui Iohannis: a venit pe nepregatite si a condus sedinta de Guvern in care urma sa se adopte gratierea si dezincriminarea unor infractiuni. Iohannis a anuntat ca Guvernul nu adopta azi ordonantele de urgenta». HotNews. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  5. Romanian president attends cabinet meeting to help safeguard anti-graft drive
  6. Romania’s President attends Government meeting as changes to criminal laws are considered
  7. Associated Press (2016 թ․ հունվարի 22). «Thousands march against prison pardons in Romania». Guardian.
  8. Румыния: крупнейшие протесты со времён Чаушеску
  9. Romania protests grow over corruption decree