Ցուլի արձանիկ (մ.թ.ա. 15-14-րդ դարեր, Լճաշեն)
նյութ | բրոնզ |
---|---|
բարձրություն | 30 սանտիմետր |
լայնություն | 15 սանտիմետր |
Ցուլի արձանիկ, պատվանդանին կանգնած ցուլի ծավալային քանդակ, որը գտնվել է Լճաշենից և պահվում է Երևանում գտնվող Հայաստանի պատմության թանգարանում և գրանցված է 2049-130 համարի տակ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձանիկը համարվում է մ.թ.ա. 15-14-րդ դարերի հնություն, բրոնզից է, չափերը` 30×15×5,8 սմ։ Հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի տարածքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուլը կանգնած է սյունաձև պատվանդանի վրա։ Այն խոշորամարմին է` ճակատին կեռված հաստ եղջյուրներով։ Աչքերը նշված են կլոր ելուստներով։ Դնչի վրա պարզորոշ ընդգծված է մորթին, շրթունքները, կլոր քթանցքները, բերանը։ Գավակը փոքր-ինչ իջեցրած է, երկար պոչը կպած է ոտքերին, փորի տակ ընդգծված է պորտը։ Սնամեջ իրանը հարդարված է եռանկյունի ծակոտիների շարքերով, գավակը` աստղ հիշեցնող զարդանախշով։ Ճակատի վրա փորագիր եռանկյունաձև նշան կա, որը ցուլի սրբազանության խորհրդանիշն է[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ: A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները Archived 2019-12-06 at the Wayback Machine.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։