Ցոյի պատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն
Ցոյի պատ
Стена Цоя
The-Wall.jpg
Ցոյի պատը, որ ամբողջովին պատված է գրաֆիտիներով, պաստառներով և գրվածքներով
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Կոորդինատներ: 55°44′57″ հս․ լ. 37°35′27″ ավ. ե. / 55.74917° հս․. լ. 37.59083° ավ. ե. / 55.74917; 37.59083

Ցոյի պատ, Արբատ փողոցի 37 համար հասցեում գտնվող տան պատը[1], որը դուրս է գալիս դեպի Մոսկվայի Կրիվոարբատսկի նրբանցք: Պատը Վիկտոր Ցոյի արվեստի երկրպագուների կողմից ամբողջովին պատված է Կինո Ցոյը կենդանի է և նմանատիպ այլ գրվածքներով, նրա երգերի բառերով, երաժշտի հանդեպ ունեցած սիրո խոստովանություններով: Պատն իրենից ներկայացնում է հուշարձան, Արբատի խորհրդանիշ և Մոսկվայի տեսարժան վայր[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատը հայտնվել է 1990 թվականին, երբ ինչ-որ մեկը Վիկտոր Ցոյի մահվան մասին լուրն իմանալուց հետո սև ներկով ու ամբողջ պատի երկայնքով գրել է «Այսօր վախճանվեց Վիկտոր Ցոյը»: Որպես պատասխան` ինչ-որ մեկը գրել է «Ցոյը կենդանի է»:

Օգոստոսից սկսած պատի մոտ մշտապես հավաքվում էին դեռահասներ: Այնուհետև հոգեհանգստից 40 օր հետո մարդիկ քչացան, մնացին միայն ամենահամառները: Հետագայում հայտնվում են նաև այլ գրվածքներ: Վիկտորի դիմանկարը, որ ցուցադրվել էր նրա հիշատակի աշնանային համերգի ժամանակ, հետագայում փակցվել է պատին[3]:

Ցոյի արվեստի երկրպագուների մոտ մինչ այժմ էլ ընդունված է հատուկ մոխրամանի մեջ թողնել կիսատ ծխած ծխախոտ: Այնտեղ էլ հենց պլանավորվում էր դնել երաժշտի հուշարձանը` բոբիկ, նստած մոտոցիկլի վրա, սակայն շրջակայքի տների բնակիչների և հենց երկրպագուների ցույցերի պատճառով հուշարձանը չտեղադրվեց:

Aquote1.png Նրանք ուղղակի երիտասարդության ամբողջ մաքրությամբ սգում են նրա մահը` երեկոյան հավաքվելով պատի մոտ, օրական տասնյակներ անգամ լսելով նրա երգերը, իրենց սենյակների պատերին նրա նկարները փակցնելով[4]:
- Նիկիտա Կրիվցով, «Արդյոք կենդանի՞ է ռոքնռոլը»
Aquote2.png


2006 թվականին պատը ներկվել է անհայտ մարդկանց կողմից, սակայն արդյունքում «վերականգնվել է» երկրպագուների կողմից[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Достопримечательности Старого Арбата
  2. Bushnell, John Part IV. Society and social artifacts. Paranoid Graffiti at Execution Wall // Consuming Russia: popular culture, sex, and society since Gorbachev (անգլերեն) / Adele Marie Barker. — 2nd printing. — Durham, N. C.: Duke University press, 2001. — С. 409,410. — 473 с. — ISBN 0-8223-2313-3
  3. // ЦК ВЛКСМ Пульс : Журнал. — М.: Молодая гвардия, 1991. — № 1-6. — С. 46,47.
  4. Кривцов Н. Жив ли Рок-н-ролл? // ЦК ВЛКСМ Перспективы : Журнал. — М.: Изд-во «Перспективы», 1991. — № 6. — С. 89.
  5. Ցոյի պատը այլև չկա:Ժամանակավորապես