Ցողի ծովածոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցողի ծովածոց
Տրամագիծ202 կմ

Ցողի ծովածոց (լատին․՝ Sinus rōris) մութ, բազալտային հարթավայր է Լուսնի դեպի Երկիրը ուղղված կողմի վրա, կազմում է Մրրիկների օվկիանոսի շարունակությունը[1]։ Նրա ՄԱՄ-ի կողմից սահմանված սելենոգրաֆիկ կոորդինատներն են 54,0° հյուսիսային, 56,6° արևմտյան, իսկ տրամագիծը 202 կմ[2]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևելով լուսնի ավանդական անվանումաբանության՝ այս մակերևույթի առանձնահատկությունը իր փոքր չափի պատճառով անվանվել է «սինուս» (ծովածոց), բայց այն ունի նույն հատկանիշները, ինչ լուսնային ծովերը։ Ինչպես և մյուս ծովերը, այն մութ, բազալտային տարածք է Լուսնի Երկրին ուղղված կողմ, որը ենթադրվում է, որ ձևավորվել է հարվածային խառնարաններից, որոնք հետագայում լցվել են մագմայով, որն այնուհետև կարծրացել է ձևավորելով հարթ, մուգ հարթավայրեր[3]։

Ծովածոցի սահմանները որոշակի չեն, այն արևմտյան եզրով շրջապատված է Մարկով և Օենոպիդես խառնարաններով, իսկ հյուսիսում՝ Բաբիջ և Սաութ խառնարաններով։ Արևելյան կողմում խառնվում է Ցրտի ծովին։

Տարբեր սելենոգրաֆիստներ նշել են տարբեր չափոր և ծավալում այս ծովածոցի համար, կան տարբեր լուսնային քարտեզները որոնք ցույց են տալիս այս ծովածոցի համար շատ ավելի մեծ տարածք, քան պաշտոնական ընդունված չափերն են։ Այս ծավալումը կարող է հասնել արևմուտքում մինչև Ջերարդ և Ռեպսոլդ խառնարանները, արևելքում մինչև Հարփալուսը, իսկ հարավում մինչև հյուսիսային լայնության 44°, մոտենալով Ռյումկերի պիկին։

Տարածքը, որտեղ պաշտոնական կոորդինատները տեղադրում են այս ծովածոցը, ընդհանուր առմամբ ավելի բարձր ալբեդո ունի, քան հարավում գտնվող ծովերը, ամենայն հավանականությամբ, հյուսիսային մասերում հարվածային երևույթներից առաջացած արտանետումների կուտակումների պատճառով։

Վերներ ֆոն Բրաունի կողմից առաջ քաշված Լուսնի վայրէջքի վաղ գաղափարները նախատեսում էին Ցողի ծովածոցի տարածաշրջանում մշտական լուսնային բազայի ստեղծում[4]։ Այս գաղափարները փոփոխված ձևով իրենց իրականացումը ստացան Ապոլոն ծրագրում։

Արթուր Կլարկ Լուսնային փոշի վեպի գործողությունները տեղի են ունենում հորինված «Ծարավի ծովում», որը գտնվում է Ցողի ծովածոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Moon Nomenclature - Sinus». science.ksc.nasa.gov. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.(չաշխատող հղում)
  2. «Digital Lunar Orbiter Photographic Atlas of the Moon, Database». www.lpi.usra.edu. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  3. Young, Kelly. «The Moon's highlands show their age». New Scientist (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  4. «Von Braun Lunar Lander». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.