Ցլագլխիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցլագլխիկ (լատին․՝ Carassius gibelio forma auratus (Bloch, 1782)), արհեստական, դեկորատիվ, ակվարիումային «Ոսկե ձկնիկ» ձկնատեսակներից։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկան մարմինն ունի փքված ձև։ Գլուխը ծածկված է գերաճներով, սրանք նրան տալիս են քառակուսու տեսք և նմանեցնում ցլի գլխի, իսկ հաճախ էլ զրահագլխարկի։ Այդ ամենի հետ մեկտեղ գերաճած էպիթելները շատ նոր են և ունեն թավշային ծածկույթ։ Պոչը շատ կարճ է, վեր ցցված, իսկ հաճախ երկկողմանի։ Բացառությամբ գլխի գերաճների, նա նման է Օռանդի։ Մեջքի լողակը բացակայում է, իսկ մյուսներն էլ շատ կարճ են։ Հետույքային և պոչի լողակները զույգվում են։

Ցլագլխիկը առյուծագլխիկից տարբերվում է ուռած և բարձր մեջքով, ընդ որում պոչի սկզբնամասը խիստ կտրված է։

Գույնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկան մարմինը ծածկված է վառ, դեղնակիտրոնագույն թեփուկներով, որոնցից յուրաքանչյուրը պատված է կարմիր եզրերով։ Գլուխը վառ կարմիր գույն ունի և նման է հասած լոլիկի գույնի։ Պոչը և լողակները կարմիր են և սպիտակ եզրերով։

Պահպանման պայմանները և բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առյուծագլխիկների բուծման համար կարևոր են.

  • Ջրի կարծրությունը  (GH) - մինչև 20°,
  • Ջրի թթվայնությունը  (pH) 6,5-8,0,
  • Ջերմաստիճանը  (t) 12-28 °C.

Շատ զգայուն են ջրի ցածր ջերմաստիճանի նկատմամբ։

Կերակրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերերի հանդեպ զգայուն չեն, ուտում են կենդանի, բուսական և չոր կերեր։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանց հասունացումը և բազմացումը լինում է 1 տարի անց, երբ խավիարներից ծնվում են մանրաձկները։ Ձվադրման նախապատրաստումը նույնատիպ է նաև մյուս ծածանանմանների համար։ Ձվադրողը 100-150 լիտր պարունակությամբ ակվարիումի մեջ տեղադրում է ձվադրման ցանցը, մեկ կամ երկու հեղուկացիր և կենտրոնում խրձով մանր տերևավոր բույսեր։ Մեկ էգին համապատասխանում է երկու արու։ Նրանք ունեն 2000-10000 ձվիկներ։ Մանրաձկները դուրս են գալիս 2 օր հետո։ Արդեն 5-րդ օրը սկսում են լողալ։ Նրանց կերակրում են անվաորդերով։ Բուծման համար կարևոր է.

  • Ջրի կարծրությունը (GH) 8-15°,
  • Ջրի թթվայնությունը (pH) 7,0-8,0,
  • Ջերմաստիճանը  (t) 22-28 °C.

Ակվարիումային և ֆերմերային տնտեսություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ձկան աճի համար բարենպաստ են սառը ջրային ավազանները, աճեցման համար կարևոր է լողալու մեծ տարածքը։ Այս ձկները շատ դիմացկուն են և դրա համար կարող են ապրել նաև դրսում՝ ավազանի մեջ։ Նրանց համար նախընտրելի է վառ լույսը և շատ մեծ տարածքը։ Արդյունավետ է նաև զտումը և ջրի կանոնավոր փոփոխությունը։ Այս ձկների ավազանները կարող են ձևավորել քարերով, բնական կամ արհեստական կանաչներով, բայց պետք է զերծ լինել ծակող սուր ծայրեր ունեցող առարկաներից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]