Jump to content

Ցիփաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիփաո

Ցիփաո (չինարեն՝ 旗袍), կնոջ չինական հագուստի տեսակ, որը հայտնագործվել է նոր ժամանակաշրջանում։ Հագուստի այս տեսակը ձևավորվել է հանրապետության շրջանում, կանայք օգտագործել են տղամարդկանց երկար հագուստի ձևը և ստեղծել են ցիփաոն։

Ցիփաոն հայտնվել է 1921 թվականին, 1925 թվականին դարձել ոճային հագուստ, Ցին դինաստիայի ժամանակաշրջանում այն արտացոլում էր կնոջ և տղամարդու հավասարությունը, քանի որ կանայք նույնպես կարող էին կրել «փաո» (տղամարդկանց հագուստի տեսակ), Չինաստանի հանրապետության Տալու շրջանում ցիփաոն դարձավ կանանց ազգային հագուստը[1]։ 20-րդ դարի առաջին կեսին ցիփաոն Շանհայում մեծ թափով լայն տարածում գտավ և հայտնի կանանց համար հավաքույթների ժամանակ դարձավ նախընտրելի հագուստ։

Այս տենդենցը հասավ նաև Հոնկոնգ, քանի որ Շանհայում և Հոնկոնգում օտարերկրացիները շատ են, ցիփաոն օտարերկացիների աչքերում դարձավ «չինուհիներին ներկայացնող հագուստ»։ Մինչ այսօր, անգամ նորագույն պատմության մեջ ցիփաոն համարվում է Շանհայը և Հոնկոնգը ներկայացնող իրերից մեկը[2]։

Առանձնահատկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ շվեդ մարզիկները կրել են ցիփաո

Առանձնահատկություններն են աջ թեք փեշը, հյուսվածքնեերով զարդարված գոտին, երկկողմյա կամ միակողմյա կտրվածքը, ուղիղ օձիքը, նեղ իրանը, կարճ թևքը կամ առանց թևքը։

Ցիփաոն միավորում է չինական հագուստի և արևմտյան երկրների հագուստի ոճերի էսթետիկությունը[3], ի տարբերություն տղամարդկանց երկար խալաթենման հագուստի՝ ցիփաոն ցույց է տալիս չինուհիների էսթետիկությունը և էլենգանտությունը[4][5]։

Ցիփաոյի փեշի ամենաերկար հատվածը չի դիպչում ոտքին, իսկ ամենաբարձր ծայրը ծնկներից վերև է, որոշ ցիփաոների փեշը կարող է ծածկել ստորին հատվածը։ Փեշի բացվածքի բարձրությունը կարող է լինել ծնկից մինչև ազդր, այժմ Հոնկոնգում, Թայվանում, Տալույում ավելի տարածված է մեծ բացվածքովը։ Ցիփաոյի փեշը կարելի է համադրել գուլպաների, սովորական չինական տաբատների կամ շորտի հետ, նաև կարելի է կրել առանց որևէ բանի։ Ժամանակակից ցիփաոն պաշտոնական հավաքույթների և առիթների ժամանակ կարելի է կրել մարմնագույն կամ սև գուլպայով։

Կիրառվող նյութ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործում են տարբեր նյութերի խառնուրդ՝ մետաքս, բամբակ կամ քիմիական մազաթել, այժմ ցիփաոյի մոդելավորումը ավելի պարզ է ու հստակ, գծերն ավելի ակնհայտ են, հագուստի վրա հանդիպում են հետևյալ նախշերը՝ չինական ավանդական 福 (երջանկություն) հիերոգլիֆը, 寿 (երկարակեցություն) հիերոգլիֆը, վիշապը, ֆենիկսը, կրիան, շրջանաձև ամպերի մուգ նախշեր, 8 գանձերը, լապտեր, երկու ձուկ (երջանկության խորհրդանիշ), նեֆրիտ, քաջվարդ, սալորենի, բամբուկ, շանշուեյի պատկեր, կան նաև ուղիղ միագույն կամ արևմտյան երկրաչափական պատկերներ։ Ֆոնային գույներն են կարմիրը, մոխրագույնը, սևը, կապույտը, կանաչը, նաև կարելի է օգտագործել ոսկեգույն, ասեղնագործում են օգտագործելով ոսկեթել, Սըչուանական դիպակ և այլ նյութեր։

Սկզբում ցիփաոն կրում էին տափակահատակ կաշվե կոշիկներով, բայց 20-րդ դարի 30-ականներից սկսած եվրոպական ոճի ազդեցությունը կրելով, մեծ տարածում գտավ բարձրակրունկ կոշիկները,որից հետո փոփոխություն կրեց նույնիսկ ցիփաոյի երկարությունը[6], և դրանից հետո մետաքսե գուլպաների հետ համարվեցին ցիփաոյի հանդերձանքի մի մասը, ցիփաոյի բարձրակրունկ կոշիկներով համադրման այս եղանակը մինչ օրս համարվում է ամենագեղեցիկ տարբերակը[7][8]։

Վաղ զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցին դինաստիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիփաոյի «փաոն» առաջացել է Ցին դինաստիայի մանչժուրների խալաթանման երկար հագուստից, որը կոչվում է «փաո»։ Սա ի սկզբանե համարվել է պարզ, հարմար մարտական հագուստ ձիավարության համար, բայց երբ մանչժուրները մտան Չինաստանի կազմի մեջ, հագուստի դիզայնը փոխվեց և ավելի շքեղ տեսք ունեցավ։ Ցին դինաստիայի ժամանակ մանչժուր կանանց կրած հագուստը չուներ ընդհանուր անվանում, մանչժուր կանանց հագուստը բացի ցիճուան (旗装) անվանելուց կոչել են նաև չընյի (衬衣), չանյի (氅衣), ցիճուան (旗装) և այլն, բայց Ցին դինաստիայի ժամանակաշրջանում շատ քիչ են անվանել ցիփաո[9]։ Հան խմբին պատկանող կանայք Սոն դինաստիայից ի վեր առօրյայում կրել են «երկու մասից կազմված հագուստ»՝ վերևից և ներքևից կիսաշրջազգեստով կամ վերևից և ներքևից տաբատով, իսկ տղամարդիկ առօրյայում կրում էին դաոսական երկար խալաթ։ Չնայած կանանց հագուստի ձևը կրել է մանչժուրների ազդեցությունը, այնուամենայնիվ Մին դինաստիայի հագուստի ոճը դեռ պահպանվում է։ Ցին դինաստիայի վերջում Հան դինաստիայի հագուստի և ցիճուանի ոճերը արդեն միաձուլվել են, Մանչժուրների և Հաների հագուստի միջև տարբերությունը մշուշվել է և դժվար է տարբերակել[10][11], Ցին դինաստիայի ժամանակաշրջանում փաոյի դիզայնը 1911-1912 թվականների հեղափոխությունից հետո փոփոխություն չի կրել։

Չինաստանի հանրապետության Տալու շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարի սկզբին Ճոու Սյուենը, որը կրել է ցիփաո
1930 թվականին Վան Ռոնը և Փու Յին

Ցին դինաստիայի անկումից հետո անգամ մանչժուրները կրում էին փաո, այդ ժամանակվա մարդիկ չնայած այդքան էլ հաճախ չէին կրում այն, բայց նրանց պատկերացումները այնուամենայնիվ չէին փոխվում տղամարդու հագուստի նկատմամբ։ Չինաստանի հանրապետության հիմնադրումից հետո քարոզվում էր «հինգ էթնիկ խմբերի հանրապետությունը», արևմուտքի տենդեցները տարածվում էին արևելքում։ Սկզբնական շրջանում կանայք, որոնք արևմտյան մշակույթի կրող էին, ընդունում էին կնոջ և տղամարդու հավասարության գաղափարը, սակայն իրական իրավիճակը և պատկերացումները իրարից շատ հեռու էին։ Կանայք ամոթի և զայրույթի ներքո մերժում են այն ամենը, ինչ կապված է ֆեմինիզմի հետ, ուստի կանխամտածված ընդօրինակում էին տղաներին, կրում էին ավանդական տղամարդու հագուստ, որից էլ առաջացել է ներկայիս ժամանակակից ցիփաոն։ Նրանք հույս ունեին, որ ցիփաո կրելով հակադրվում են «կանայք կրում են բարդ հագուստներ և դառնում են տղամարդկանց համար հիանալու առարկա» նկարագրին, և նրանք ուզում էին տղամարդկանց պես փաո կրելու իրավունք ձեռք բերեին։ Այդ ժամանակաշրջանում ցիփաոյի ոճը խիստ էր և պարզ[1]։ Շանհայի ուսանողուհիները ցիփաոյի ամենավաղ կրողներն են, Շանհայի աղջիկների համար նախատեսված դպրոցում ցիփաոն համարվում էր դպրոցական համազգեստ[11]։ 1911-1912 թվականի հեղափոխությունից հետո տենդենցների ազդեցության տակ, մանչժուր կանայք իրենց կյանքի անվտանգության համար, հրաժարվեցին կրել մանչժուրական ցիճուան և կրեցին ցիփաո, որից հետո ցիփաոն ունեցավ ավելի բարդ դիզայն, ասեղնագործություն, երկար թևք, որը նույնպես լայն տարածում գտավ[12]։ 1925 թվականին ցիփաոն սկսեց լայն տարածում գտնել Շանհայում[13],նախնական ձևը դեռևս հիմնված է «շրջված թևքերի» վրա[14],միայն թե համեմատած Ցին դինաստիայի ժամանակվա ցիփաոյի հետ բավականին պարզեցված էր։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցիփաոն դիզայնավորել է Շանհայի մի ուսանողուհիների խումբ, ինչ վերաբերում է այն ժամանակվա «կին առաջնորդների» հագուստի առաջատար դիրքին և արևմտականացման նոր բաներն ընդունելու ունակությանը, ապա ամենավաղ կանայք, ովքեր այդ ժամանակ հաճախ կրում էին ցիփաո, ուսանողուհիներն էին[11][15]։ 1920-ականների վերջին արևմուտքում տարածված էր կարճ կիսաշրջազգեստը, նկարիչ Վան Լայմինը 1928 թվականին օգոստոսին «Բարի ընկեր» թերթի 29-րդ համարի համար նախագծեց ցիփաո, Շանհայի Նանծին փողոցի Հոնսյան ցիփաոյի խանութը նմանակեց դրանք, համաձայն արևմուտքում տարածված գեղեցկության չափանիշներին, նորից տարածում գտավ կարճ ցիփաոն կարված Շանհայի ոճով[16]։

Չինաստանի հանրապետության կառավարությունը 1929 թվականին օրենք ընդունեց, որով ցիփաոն համարվեց ազգային տոնական հագուստներից մեկը։ Չինաստանի հանրապետության ղեկավարների կանայք դիվանագիտական հանդիպումների ժամանակ կրում են ցիփաո, սակայն երբեմն կրում են նաև արևմտյան հագուստ[17]։ 2003 թվականի դեմոկրատական կուսակցության իշխանության ժամանակ այն հիմնավորմամբ, որ «ժամանակային և տարածական միջավայրի փոփոխության պատճառով այն հնացել է, հագուստի մշակույթի հիման վրա կյանքի էթիկետը և գեղագիտությունը պետք է օգտագործվեն որպես կրթություն և խթանում, և կարիք չկա կիրառել օրենքներ և կանոնակարգեր, և կարիք չկա շարունակել այն իրականացնել»[18], օրենսդրական մարմնի կողմից ընդունվեց և վավերացվեց թիվ 09200105560 հրահանգով[19]։

Նախքան ցիփաոյի լայն տարածում գտնելը լինի դա Հանի ազգության Ցին Հանի կանացի հագուստ, թե մանչժու ազգության հագուստ, կային կիսաշրջազգեստներ կամ տաբատներ, որոնք միմյանց համապատասխանում էին։ Այնուամենայինիվ այս ավանդական ժամանակակից ցիփաոն կոմպլեկտավորումը հեռացվել է, բացի 1925 թվականի ցիփաոյի ծաղկման շրջանում «ցիփաոյի հետ կրել տաբատ»-ի գրառումներից, մյուս բոլոր ժամանակներում նորաձևության հիմնական ձևն այն էր, որ ցիփաոյի հետ չէր կարելի կրել տաբատ կամ կիսաշրջազգեստ, բայց կարելի էր կրել գուլպա[11][20]։ Զորապետ Սուըն Չուանֆանը հրամայեց Շանհայի կանանց կրել ցիփաո պատճառաբանելով որ դա «անբարոյականի» հագուստ է[21]

1940-ականներին ցիփաոն ավելի զարգացավ, ցիփաոն ընդգծում էր կանանց իրանը, ուներ բացվածք, բայց ընդունված էր անգամ մտավորականների կողմից, ցիփաո կրող կանայք մտավորականների համար համարվում էին անկախ, Նոր Չինաստանի կանայք[1]։ Արևմուտքում ցիփաոն արդեն համարվում էր կանանց ազատության խորհրդանիշ։ Սա Շանհայից տարածվեց ողջ Չինաստանով, ցիփաոն դարձավ այն ժամանակ Չինաստանի քաղաքաբնակ կանանց և կրթված երիտասարդ կանանց հիմնական հագուստ։ Նույնիսկ Չինաստանի քիչ զարգացած շրջանների կանայք նույնպես կրում են ցիփաո, պարզ հագուստի, էժան գների և վերին դասի հետ հավասար վերաբերմունքի շնորհիվ:

Ճոու Սյուեն, Լի Սյան Լան
Ճոու Սյուեն, Լի Սյան Լան  
1947 թվական, շաոլինյան օպերա
1947 թվական, շաոլինյան օպերա  
Սուն Ցինլին (չին քաղաքական գործիչ)
Սուն Ցինլին (չին քաղաքական գործիչ)  

Հետագա պատմություն և մինչ օրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի հանրապետություն Թայվան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չըն Չընի կինը՝ Թան Սյանը, 1961 թվականի հուլիսին կրել է ցիփաո Ամերիկա այցելության ժամանակ

1919 թվականին Ճապանական Թայվանի նահանգապետ Ծիեն Ճը Լանը իրականացրեց ձուլման քաղաքականություն, պահանջում էր հրաժարվել Հան ազգությունից և մշակույթից, սա ուղղակիորեն հանգեցրեց բարձր խավի ներկայցուցիչների անկմանը, Թայվանում զարգացավ «Նոր մշակութային շարժումը»[22][23]։ Ճապոնիայի տիրապետության տակ Թայվանում և Մանչժուրիայում ցիփաոն բարձր խավի կանանց ամենօրյա հագուստ էր, ցիփաոն կրում էին Հան ազգությունը մյուս ազգություններից տարբերելու համար, Չինաստանի հանրապետությունը Թայվան տեղափոխելուց հետո այն պատճառով, որ նախագահի կինը՝ Սոն Մեյլինը, սիրում էր կրել ցիփաո, Թայվանում ցիփաո կրող կանանց թիվը որոշ չափով աճեց, բայց 1980-ականներից հետո այն նորաձևությունից դուրս եկավ։

Պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո Չինաստանը գրավեց Թայվանը, չնայած նյութական պայմանների խիստ կարիքի մեջ, որոշ թայվանցիներ փոխեցին իրենց հագուստը ցիփաոյի, որով արտահայտում էին իրենց ճանաչումը Չինստանի նկատմամբ[24][25][26],այնուամենայնիվ ցիփաոյի տարածումը այս շրջանում կարճ տևեց[27]։

1950-ից մինչև 60-ականներ կառավարությն Թայվան տեղափողվելու հետ միասին մյուս գավառներից մեծ թվով զինվորներ և քաղքացիներ բերեցին ցիփաոյի երրորդ տենդենցը։ Կինոյի և հեռուստատեսային երգչուհիների, գեղեցկության մրցույթների և նույնիսկ բարձր դասի պաշտոնյաների կանանց կողմից դրդված՝ տասը տարի անց այն աստիճանաբար նվազեց[28]։

1980-ականներից հետո հասարակության բազմազանությամբ և արևմտյան մշակույթի զարգացմամբ, ներկայումս երիտասարդ կանայք սովորական ժամանակ կամ պաշտոնական առիթներին արևմտյան հագուստ են կրում, կռավարական առիթներին նույնպես։ Այն ժամանակ Չինաստանի հանրապետության նախագահի երդմնակալության, Ազգային տոնի և այլ կարևոր իրադարձությունների ժամանակ կանայք կրում էին ցիփաո, բայց 2016 թվականից կրում են արևմտյան հագուստ[29]։

Սկսած 1962 թվականից Չինաստանի ավիացիայի աշխատակիցը ստյուարդեսան նույնպես կրում էր ցիփաո[30]։

Հոնկոնգի ցիփաոն
Պանդոկի աշխատող, որը կրում է ցիփաո (բացվածքով)

1949 թվականից հետո Չինաստանի կոմունիստական կուսակցությունը մայրցամաքային Չինաստանում ճնշում էր ցիփաոյի մշակույթը, բայց ցիփաոյի մշակույթը կարողացավ պահպանվել Հոնկոնգում։ Պատերազմից առաջ Հոնկոնգի հագուստը՝ չանշանը, հիմնված էր Շանհայի ցիփաոյի օրինակով, իսկ պատերազմից հետո զարգացրեց իր առանձնահատկությունները[31][32][33]։

1930-1970-ականներին ցիփաոն Հոնկոնգում արդեն մեծ տարածում էր գտել, շատ գրասենյակային աշխատակցուհիներ, ուսուցչուհիներ կրում էին հասարակ ցիփաո, պաշտոնական առիթներին, ինչպիսիք են հարսանիքը, ճաշկերույթը, ամանորը, կրում էին շքեղ ցիփաո։ Ինչպես նաև դպրոցներում կապույտ և սպիտակ, նաև միագույն ցիփաոն համարվում էր դպրոցական համազգեստ։

1980-ականներից հետո ցիփաոն Հոնկոնգում այլևս տարածված չէր, բացի հատուկ առիթներից երիտասարդ կանայք ցիփաո չէին կրում որպես ամենօրյա հագուստ, այն հիմնականում կրում էին տարեց կանայք կամ կրում էին որպես զգեստ որպես իրենց հարսանիքի արարողության ժամանակ։

Կանայք, որոնք ունեին բարձր պաշտոն նույնպես կրում էին ցիփաո։ 2001 թվականի ապրիլի 19-ին Անսոն Չանը, Հոնկոնգի վարչակազմի նախկին գլխավոր քարտուղարը կրել է ցիփաո[34]։ Հոնկոնգի կանայք նաև կրում էին ցիփաո, երբ չինական մշակութային միջոցառում էին անցկացնում, որոշ մասն էլ կանանց ցիփաո էր կրում չինական ավանդական փառատոնների ժամանակ, քանի որ համարում էին ցիփաոն չինական ավանդական հագուստ։

1985 թվականին Չինաստանի նախագահ Լի Սիեննանի ԱՄՆ այցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահի կինը Նենսի Ռեյգանը կրել է ցիփաո պաշտոնական բանկետի համար国宴[35]

1933 թվականին Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ ցիփաոն արծաթե մրցանակ է շահել[36]։

Մայրցամաքային Չինաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեկինում ցիփաոյի խանութ
2016 թվականի սեպտեմբերի 4-ին Չինաստանի նախագահի կինը՝ Փըն Լիյուենը, կրել է կապույտ ցիփաո մասնակցելու 2016 թվականին Հանճոում տեղի ունեցող «Մեծ քսանյակ» համագումարին։

Չինաստանի ժողովրդական հանրապետության հիմնադրումից հետո քանի որ կոմունիստական կուսակցությունը առաջ էր քաշում աշխատասիրությունն ու պարզությունը, իսկ ցիփաոն ներկայացնում էր բուրժուազիան, ուստի Չինաստանի ժողովրդական հանրապետության իշխանությունների կողմից ցիփաոն արգելվեց։

Այսպպիսով մայրցամաքային Չինաստանում ցիփաոն աստիճանաբար անկում ապրեց։

1980-ականների բարեփոխումների բաց քաղաքականությունից հետո հոնկոնգյան ոճի ցիփաոն 1980-1990-ականներին մայրցամաքային Չինաաստանում նորից տարածում ձեռք բերեց[37],ցիփաոն նորից հայտնի դարձավ, բայց հայտնիությունը այնքան չէր, որքան Չինաստանի հանրապետության տարիներին, այժմ ցիփաոն կարելի էր տեսնել հյուրեր ընդունելիս, ֆոտոստուդիայում, չինական նկարչական ցուցահանդեսներին, Շանհայի կամ Հոնկոնգի ոճի ցուցահանդեսներին։

Այնուամենայնիվ Ծյան Ծըմինը և Հու Ծինթաոն, Չինաստանի կոմունիստական հանրապետության կենտրոնական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղարի կինը և այլք արտասահման այցի ժամանակ կրում էին ցիփաո[21][38]։ 1990 թվականից ի վեր դիվանագիտական հանդիպումների և միջոցառումների ժամանակ կին ղեկավարների կամ ղեկավարների կանանց ցիփաո կրելը դարձել էր նորմալ երևույթ։ Նրանք կրում էին գեղեցիկ ցիփաո, որով ծածկում էին իրենց մարմինը, քանի որ մեծ բացվածքով ցիփաոն ընդունված չի եղել կրել պաշտոնական հանդիպումների ժամանակ։

1980-ականների վերջին որոշ հյուրանոցներ և ռեստորաններ օգտագործում էին էժան ցիփաոն՝ որպես սպասարկող անձնակազմի համազգեստ, որոշ կազմակերպություններ նույնպես օգտագործում էին ցիփաո՝ որպես համազգեստ[39],սակայն այս տեսակ համազգեստները կարվում էին սինթետիկ մանրաթելից, մեծ բացվածքով, ավելի կարճ, վառ գույների, կարվում էր շատ կոպիտ, որն էլ մարդկանց մոտ կարծրատիպ է ստեղծել և ցիփաոյին սկսել են անվանել «մատուցողի հագուստ», սա մարդկանց մոտ սխալ կարծիք է ձևավորել[40], և շատ աղջիկներ չեն համարձակվել հանրային միջոցառումների ժամանակ ցիփաո կրել[41][42][43]։

Մայրցամաքային Չինաստանում վերջին տարիներին արդեն տպագրվել են ավելի քան մի քանի տասնյակ մենագրություններ ցիփաոյի վերաբերյալ։ Վերջին տարիներին մեծ տարածում են գտել նաև հեռուստատեսային դրամաներն ու ֆիլմերը՝ Չինաստանի Հանրապետության թեմայով, որոնցում ցիփաոն որպես հիմնական հագուստ օգտագործվում է։ Որոշ ֆիլմեր օրինակ «Սիրո տրամադրություն», «Ցիփաո» և այլն խորը տպավորություն են թողել հանդիսատեսի վրա[44][45][46][47]։։

Միջազգային դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաքային Չինաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Շանհայի համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպչական կոմիտեն 60 հավաքածու մետաքսե ցիփաո է պատվիրել, որպես ընծա Չինաստանի հանրապետության կողմից, մեկ ցիփաոն արժեր 100000 յուեն[48]։

Շանհայում կանգ առած որոշ արտասահմանցի գլխավոր հյուպատոսների կանայք կրել են ցիփաո մասնակցելու բարեգործական միջոցառումներին[49]։ Արտասահմանցի տուրիստները առաջին բանը, որ անում են ցիփաոոյի ցուցադրությունն է, նրանք ցիփաոն համարում են Չինաստանի ներկայացուցիչ[50]։

2008 թվականին Պեկինի օլիմպիական խաղերի բացման ժամանակ Շվեյցարիայի մարզիկների պատվիրակությունը բեմ դուրս գալուց կրել է ցիփաո[51][52]։ Քանի որ օլիմպիական խաղերի մրցանակաբաշխության ժամանակ նույնպես ցիփաո են կրել, ավելի քան 10 օլիմպիական չեմպիոններ խնդրեցին իրենց համար կարել ցիփաո հենց իրենց հարսանիքի համար, հատուկ պահանջն էր՝ կարել հենց օլիմպիական խաղերի մրցանակաբաշխության ժամանակ կրած ցիփաոյի օրինակով, որը հաղթանակ էր խորհրդանշում[53]։

Որոշ եվրոպացի և ամերիկացի աստղեր կրում են ցիփաո հանրության առաջ ելույթ ունենալու համար, կարծում էին, որ այդպես ունեն տարաշխարհիկ տեսք, նրանցից են՝ Փերիս Հիլթոնը, Քելլի Միլոն, Էմմա Վոթսոնը, Ջենիֆեր Լոպես, Բյորկը և Այումի Համասակին և այլն[54],Հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Լոպեսի, բրիտանացի սուպերմոդել Ծի Մոսի, Նիկոլ Քիդմանի, Վիկտորիա Բեքհեմի և Սիլի Դիոնի ցիփաոյի ոճը կարող է հետագայում ապացուցել ցիփաոյի միջազգային ազդեցությունը[55]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 張愛玲. «更衣記». 搜. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին.
  2. 李长莉; 闵杰; 罗检秋; 左玉河; 马勇 (2015). 《中国近代社会生活史》. 中国社会科学出版社. ISBN 9787516161296.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «上海通志/第四十三卷 社会生活/第八章 生活方式/第一节 食衣住行». 上海市地方志办公室. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. 李霞芳. «时尚与典雅旗袍». 东华大学出版社.
  5. 深圳金版文化发展有限公司. «中华旗袍». 南海出版社.
  6. «上海妇女志/第十二篇 妇女服饰/第一章 服装/第一节 袍(旗袍)». 上海市地方志办公室. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. «海上名媛与海上旗袍的华丽转身». 东方早报. 2012 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. «品味旗袍"黄金时代"». 淮海晚报. 2016 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  9. 黄能馥《中国服装史》,北京,中国旅游出版社,1995,第376页
  10. 周锡保《中国古代服饰史》,北京,中国戏剧出版社,1984,第534页
  11. 11,0 11,1 11,2 11,3 卞向陽 (2003). «論旗袍的流行起源». 裝飾. 清华大学. 127 (11): 68–69. ISSN 0412-3662.
  12. 李长莉,刘志琴,闵杰,罗检秋,《近代中国社会文化变迁录》第三卷
  13. 菁如《北平妇女服装的演变及其现状》,天津,天津大公报,1934年1月10日
  14. 包铭新 (2000). «20世纪上半叶的海派旗袍». 装饰. 清华大学 (05): 11–12. ISSN 0412-3662.
  15. «鸿翔公司与海派旗袍——长宁老人口述历史». 上海市人民政府. 2018 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  16. 民国时期的“服装设计师”(չաշխատող հղում)
  17. 吴小兵. «民国时期旗袍的改良与发展». 辽东学院学报(社会科学版.
  18. «存档副本». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  19. 全國法規資料庫 Արխիվացված 2021-05-13 Wayback Machine中華民國法律
  20. «上海青年志/第六篇 青年文化/第四章 青少年流行文化/第一节 青少年服饰». 上海市地方志办公室. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  21. 21,0 21,1 庄秋水. «更衣记». 云南人民出版社.
  22. 〈衣衣不捨-旗袍〉,臺灣文獻館電子報第四期,民國97年03月28日發行。
  23. 葉立誠,《台灣顏、施兩大家族成員服飾穿著現象與意涵之研究》,第116頁~130頁。
  24. «台北服飾的演變». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  25. 〈古意mix前衛 用手感保存時代溫熱 〉,《臺北畫刊》第526期
  26. 葉立誠,《台灣顏、施兩大家族成員服飾穿著現象與意涵之研究》,第141頁
  27. 蔣竹山、陳俊強、 楊維真、李君山編著:《巨龍的蛻變:中國1840-2008》,2009年,臺北,五南出版社
  28. 旗袍師台灣欷噓(չաշխատող հղում)
  29. 520禮賓人員首曝光 長澤雅美明星臉吸睛 Արխիվացված 2017-01-13 Wayback Machine,中央社,2016-05-09
  30. 楊曉琦 (2015 թ․ հունիսի 19). «新裝優雅時尚 華航愛旗袍50年不變». 時報周刊. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  31. «【專題籽】歷久裳新 長衫傾城». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  32. 話你知:長衫=旗袍? Արխիվացված 2020-12-01 Wayback Machine 今日許多人都認為香港的「長衫」就是中國的「旗袍」,其實兩者是有分別的。
  33. 【田家炳中華文化中心通訊 2018年3月第1期・旗袍與長衫「簡體化」的反思】 Արխիվացված 2020-12-01 Wayback Machine:香港人對這種女性袍服最地道的叫法是 「長衫」,這名詞更通指男女裝。…由於男裝長衫無緣流行,根據廣東音英譯並於五十年代收錄於《牛津英語字典》的cheongsam,只專指女性長衫。八十年代以後,港人逐漸跟隨海峽兩岸用上「旗袍」一詞。
  34. «港300高官出席陈方安生告别晚宴». 大洋网. 2001 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  35. «里根总统举行国宴欢迎李主席 李先念同里根举行会谈». 人民日报. 1985 թ․ հուլիսի 25. էջ 1.
  36. «七十年前曾相亮相芝加哥世博会的中式旗袍». 2010 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
  37. 李思明; 陳峰; 邵一鳴 (2014). 《持續與變遷: 當代中國的政經、社會和空間發展》. 香港教育圖書公司. էջ 136-137. ISBN 9789882004634.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  38. 王宇清; 台双垣. «旗袍里的思想史». 中国青年出版社.
  39. 盛羽 (2003). «旗袍的历史演变及社会价值初探». 宁波大学学报(人文科学版). 宁波大学 (03): 92–95. ISSN 1008-0627.
  40. «旗袍沦为坐台女制服 旗袍大王叹国服走向堕落». 时代信报. 2005 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  41. «"老辈旗袍"悄然重张». 北京晚报. 2007 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  42. 程醉 (2011). «旗袍or汉服,传统的文化该在何处收藏?». 中国纤检. 中国纤维检验局 (16): 58–60. ISSN 1671-4466.
  43. 朱绍卫 (2014). 符号学视角下旗袍在国内的“流行”研究 (硕士 thesis). 上海师范大学.
  44. «《花样年华》牵出了旗袍情结?». 新闻晨报. 2000 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  45. 枫溪 (2001 թ․ հունվարի 2). «《花样年华》诠释旗袍魅力». 市场报. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  46. «旧上海,拍不尽的风月旗袍». 羊城晚报. 2001 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  47. «时装周刮起旗袍风». 2011年6月20日. Արխիվացված օրիգինալից 2020年6月15日-ին. Վերցված է 2011年6月25日-ին.
  48. «为世界元首夫人裁衣». 2009 թ․ դեկտեմբերի 4.(չաշխատող հղում)
  49. «妇女节旗袍慈善展演 12国总领事夫人共秀东方魅力». 2011 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
  50. «外国人游上海热衷定做旗袍». 2010年4月27日. Արխիվացված օրիգինալից 2020年6月15日-ին. Վերցված է 2011年6月28日-ին.
  51. «中国元素"潜入"国外代表团礼服 瑞典借鉴旗袍». 东方早报. 2008 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  52. «北京奥运会开幕式花絮 瑞典人"偷"旗袍». 新华网. 2008 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  53. «各国奥运会服饰秀"中国元素"». 中国青年报. 2008 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  54. «外国女明星穿旗袍姿态大比拼». 2007 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
  55. «全球大同 洋妞旗袍加身掀中国风情». 2011 թ․ ապրիլի 26.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիփաո» հոդվածին։