Ցինկի օրգանական միացություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ցինկօրգանական միացություններ,մոլեկուլում Zn-C կապ պարունակող մետաղօրգանական միացություններ։ Առաջինը սինթեզել է անգլիացի քիմիկոս Է․Ֆրանկլենդը (1849)։ Ալկիլ ցինկօրգանական միացությունները հեղուկներ են, արիլները՝ բյուրեղականնյութեր։ Խառը ցինկօրգանական միացությունները սպիտակ, չհալվող, օրգանական լուծիչներում լուծելի նյութեր են։ Ցածր մոլեկուլային ցինկօրգանական միացությունները քիմիապես ակտիվ են՝ ինքնաբոցավառվում են օդում, փոխազդում սպիրտների, թթուների, ամինների, ալդեհիդների հետ, CO2–ի հետ առաջացնում են կարբոնաթթուների աղեր, էլեկտրոնների դոնորների հետ՝ կոմպլեքսային միացություններ, ջրում արագ հիդրոլիզվում են։ Ցինկօրգանական միացությունները ստանում են ցինկի հալոգենիդների և մագնեզիումօրգանական միացությունների կամ ալկիլհալոգենիդների և Zn–Сu համաձուլվածքների փոխազդմամբ։ Ցինկօրգանական միացությունները քիմիական հատկություններով նման են ոչ անցումային մետաղների մետաղօրգանական միացություններին, սակայն, պակաս ռեակցիոնունակ են, քան լիթիում և մագնեզիում օրգանական միացությունները։ Օգտագործվում են օրգանական սինթեզում և որպես կատալիզատորներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png