Ցինկիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցինկիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
ZnO
Նիկել-Շտրունցի դասակարգում4.AB.20[1]
Դանա դասակարգում4.2.2.1
Բյուրեղային համակարգՎեցանկյուն բյուրեղային համակարգ[2]
Մոոսի կարծրություն4
Ենթակատեգորիաօքսիդային միներալների դաս

Ցինկիտ, միներալ։ Քիմիական կազմը՝ ZnO։ Խառնուրդների ձևով սովորաբար պարունակում է MgO (մինչև 9%), PbO (մինչև 5,3%), FeO (մինչև 1,1%)։ Բյուրեղագիտական համակարգը հեքսագոնային է։ Հիմնականում առաջացնում է հատիկավոր ագրեգատներ, բյուրեղները սակավ են։ Գույնը՝ նարնջագույն–դեղինից մինչև մուգ կարմիր։ Կարծրությունը՝ 4-5, խտությունը՝ 5700 կգ3։ Հանդիպում է մանգան-ցինկի կոնտակտ–մետասոմատիկ հանքավայրերում վիլեմիտի, ֆրանկլինիտի հետ, ինչպես նաև կապարի և կապար–ցինկի հանքավայրերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։