Տպագրվում է 1940 թվականից։ 1934 թվականին ավարտել է Մոսկվայի Թատերարվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1934-1948 թվականներին՝ բուրյաթ, դրամատիկական թատրոնի (1938 թվականից՝ երաժշտադրամատիկական) գեղարվեստական ղեկավարը, 1948-1960 թվականներին՝ Խ․ Նամսարաևի անվան բուրյաթ, դրամայի և Բուրյաթ, օպերայի և բալետի թատրոնների (Ուլան Ուդե) գլխավոր ռեժիսորը։ Դերերից են՝ Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), Շարլայ (Բալդանոյի և էդելի «էրժեն»)։ 1947 թվականին մարմնավորել է Վ․ Ի․ Լենինի կերպարը (Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ»)։ Բեմադրել է «Բաիր» երաժշտական դրաման (երաժշտ․՝ Պ․ Բեռլինսկու, լիբրետոն՝ Գոմբոժապ Ցիդինժապովի և Ա․ Շադաևի, 1938), Բալդանոյի «Շատերից մեկը» (1937), Գոմբոժապ Ցիդինժապովի «Սնայպեր» (1943) պիեսները, Չայկովսկու«Եվգենի Օնեգին» (1943), Կնիպպերի «Բայկալի վրա» (1948), Զերժինսկու «Խաղաղ Դոն» (1953) օպերաները և այլն։ ՌՍՖՍՀ II–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1949)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։