Ցեղասպանագիտական հանդես
Արտաքին տեսք
| Ցեղասպանագիտական հանդես | |
|---|---|
| Տեսակ | պարբերական |
| Լեզու | հայերեն և անգլերեն |
| Հիմնադրվել է | 2013 |
| Գրասենյակ | Երևան, Հայաստան |
«Ցեղասպանագիտական հանդես», գիտական կիսամյա պարբերական։ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսնում 2013 թվականից Երևանում՝ հայերեն, անգլերեն։ Գլխավոր խմբագիր՝ Հայկ Դեմոյան, պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Մանուկյան։
Տպագրում է ցեղասպանության պատմության, պատմագրության, ինչպես նաև այդ թեմային առնչվող այլ հիմնախնդիրների վերաբերյալ ուսումնասիրություններ, հոդվածներ, գիտական բանավեճեր, անդրադառնում է նաև այլ ժողովուրդների ցեղասպանությունների հարցերին, քննադատում է թուրքական կառավարության ժխտողական ու հակագիտական քարոզչությունը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |