Ցաքուտի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցաքուտի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՏաթև
Հիմնական ամսաթվերը932
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Հիմնադրված932

Ցաքուտի եկեղեցի[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Սյունիքի մարզում, Տաթև գյուղից դեպի հյուսիս՝ Որոտան գետի ձախ ափին, կառուցվել է 10-րդ դարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է Սյունյաց Հակոբ Ա եպիսկոպոսի կողմից։ Հակոբ Ա եպիսկոպոսը Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսի եղբայրն էր, ում կողմից էլ ձեռնադրվել է 918 թվականին։

Ըստ Ստեփան Օրբելյանի տեղեկությունների, Հակոբ Ա եպիսկոպոսը Սյունյաց իշխան Փիլիպեից գնում է դեպի Ձագեձորի Վարարակն կոչված ջուրը, բազմաթիվ չարչարանքների ու մեծ դժբարությամբ հասնում է մինչև Ցաքուտ վայրը` Տաթևի վանքի դիմաց։ Որից հետո այդ տարածքը վերածում է ընդարձակ վարդաստանի ու ծառաստանի, տնկելով բազմաթիվ պտղատու ծառեր և հիմնելով խաղողի այգիներ։ Բլրանման տարածքը հարթացնում է և այդ տեղ կառուցում է եկեղեցի, եկեղեցին գմբեթավոր էր և շատ հարուստ էր որմնանկարներով։ Եպիսկոպոսը թողել է նաև ձեռագիր արձանագրություն, ըստ որի շինարարական աշխատանքներն ավարտվել են 932 թվականին։

Եկեղեցին կառուցվել է սրբատաշ բազալտե քարերով, գմբեթավոր եկեղեցի էր, երկայնական պատերին կից կար երկու զույգ հզոր որմնամույթեր[1]։ Եկեղեցին ուղանկյունա խորան էր, իսկ խորանի հատակը կիսաշրջաձև էր մոտ 30սմ խորություն ուներ։ Ուներ մեկ մուտք արևմտյան կողմից։ Եկեղեցու կամարները և որմնակամարները ունեին պայտաձև տեսք։ Այս եկեղեցու առանձնահատկություններից է իր խորանը, որը եզակի է հայկական հուշարձանների շարքում։ Խորանը ուղղանկյուն և կիսաշրջանաձև զուգակցումով մի ամբողջականություն է։ Ցավոք եկեղեցու գմբեթը, ծածկի թաղերը և արևելյան պատն ավերված են, իսկ եկեղեցու գեղեցիկ որմնանկարներից գրեթե ոչինչ չի պահպանվել։ Տարածքում եղել է նաև ջրանծքը, որի շնորհիվ դարեր շարունակ մարդիկ օգտվել են։ Այժմ եկեղեցու տարածքը նման իր հին ժամանակներին, քարքարոտ և փշերով լի մի տարածք, որտեղից էլ եկել էր անվանումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ՑԱՔՈՒՏԻ ԵԿԵՂԵՑԻ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.