Jump to content

Ցավակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցավակցական նամակ

      Վիշտը բաժին է հասնում բոլորին. և երիտասարդների դեպքում դա իր հետ բերում է ամենացավագին տառապանքը, որովհետև նրանք անգիտակից հեռանում են կյանքից։ Մեծերը սովորել են, որ վաղ թե ուշ մահանալու են։ Ես ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել ձեր ներկայիս վշտին։ Հնարավոր է լիարժեք թեթևանալ միայն ժամանակի հետ։ Դուք հիմա չեք գիտակցի, որ երբևէ ձեզ ավելի լավ եք զգալու։ Այդպես չէ՞։ Եվ այնուամենայնիվ դա սխալ է։ Դուք, անշուշտ, կրկին երջանիկ կլինեք։ Սա իմանալը, որն անկասկած ճիշտ է, այժմ ձեզ հնարավորինս կուրախացնի։ Ես գիտեմ՝ ինչ եմ ասում, որովհետև բավականաչափ փորձ եմ ունեցել. և ձեզ մնում է միայն հավատալ դրան, որպեսզի միանգամից ավելի լավ զգաք։ Ձեր սիրելի Հոր հիշատակը, տառապանքի փոխարեն, այսուհետ կլինի տխուր, բայց քաղցր զգացում ձեր սրտում, ավելի անկեղծ և սուրբ, քան նախկինում զգացել եք։

— ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլն
23 դեկտեմբերի 1862 թ.[1]

Ցավակցությունը (լատիներեն con (հետ) + dolore (վիշտ)) կարեկցանքի արտահայտություն է մեկին, ով տառապում է մահի, խորը հոգեկան տառապանքի կամ դժբախտության պատճառով առաջացած ցավից[2]։

Երբ անհատները ցավակցում կամ ցավակցություն են հայտնում որոշակի իրավիճակի կամ անձի համար, նրանք մշտական գիտակցված աջակցություն են հայտնում այդ անձի կամ վիճակի համար։ Սա հաճախ արտահայտվում է «ցավում եմ» ասելով։ Հաճախ անգլերենում «Իմ ցավակցությունները» արտահայտությունը կիրառվում է այնպիսի համատեքստում, ինչպիսին է ընկերոջ սիրելիի համար ասելը, որտեղ ցավակցողը ընկերոջն է հաղորդում կարեկցանքի կամ ըմբռնման զգացում։

Կարեկցությունը միշտ չէ, որ արտահայտվում է վշտով կամ տրտմությամբ, քանի որ այն կարող է օգտագործվել նաև եղբայրական զգացմունքները կամ նույնիսկ միակարծիք լինելը ցույց տալու համար։ Զոհերին կարեկցություն հայտնելու տարբեր ձևեր կան։ Օրինակները ներառում են՝ գումար նվիրաբերելը նոր մահացած անձի առաջադրած բարեգործական հիմնադրամին, ցավակցական բացիկ գրելը կամ աջակցելը սիրելիի ընկերներին և ընտանիքին՝ կերակուր պատրաստելով և նրանց անհրաժեշտության դեպքում տարբեր կերպ խնամելով[3]։

2020 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բժիշկների կողմից առաջարկված՝ վիշտը վերապրողներին ուղղված հատուկ ցավակցական խոսքերը, կարող են դեր խաղալ այդ վերապրողների հոգեկան առողջության հետագա վիճակի վրա[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lincoln, Abraham (23 դեկտեմբերի 1862 թ.). «Abraham Lincoln on Living with Loss: His Magnificent Letter of Consolation to a Grief-stricken Young Woman». The Marginalian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 18-ին.
  2. «condolence». Merriam-Webster. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  3. «25 Professionals Share the Best Ways to Support Someone Who is Grieving». 2023 թ․ մարտի 17.
  4. «Bereavement Care in the Wake of COVID-19: Offering Condolences and Referrals». 2021 թ․ մարտի 15.

External links[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ ցավակցություն Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցավակցություն» հոդվածին։