Ցանցաձև խողովակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցանցաձև խողովակներ, մաղաձև խողովակներ, վանդակաձև խողովակներ, ծաղկավոր բույսերի փոխադրող տարրեր, երկարությամբ ձգված միաշարք բջիջներ են, որոնց ծայրային պատերն ունեն մաղաձև ծակոտիներ։ Ցանցենաբորբի առաջացման ընթացքում բջջի վակուոլների թաղանթները, կորիզը, օրգանելները քայքայվում են, ցիտոպլազման խառնվում է բջջահյութի հետ։ Բույսերի մեծամասնության Ցանցենաբորբը գործում են 1 տարի, որոշ տեսակներինը (արմավենիներ)՝ մինչև տասնյակ տարիներ։ Ցանցենաբորբով է կատարվում օրգանական նյութերի (գլխավորապես շաքարների) տեղափոխությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։