Jump to content

Ծակոտիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծակոտիներ, բույսերի կառուցվածքում, մանրադիտակային մանր, չհաստացած խոռոչներ բջջաթաղանթում։

Լինում են տարբեր ձևի, մեծության ու քանակի և ապահովում են հեղուկների տեղաշարժը բջիջների միջև։ Ըստ կառուցվածքի տարբերում են պարզ (պարենքիմային հյուսվածքներում ու թելիկներում) և եզրավոր ծակոտիներ (մեծ մասամբ բնափայտի ջուր անցկացնող տարրերում)։ Պարզ ծակոտիները բնորոշ են կենդանի, եզրավորները՝ մահացած բջիջներին։ Փշատերևների եզրավոր ծակոտիների խոռոչները միացնող թաղանթների կենտրոնական մասերին հատուկ են յուրատեսակ հաստացումներ՝ տորուսներ, որոնք կարգավորում են նյութերի հոսքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 107