Տ-12 100-միլիմետրանոց դաշտային թնդանոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տ-12 100-միլիմետրանոց դաշտային թնդանոթ
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակհակատանկային հրանոթ
Երկիր ԽՍՀՄ
Ծառայության ընդունման տարի1955
ՊատերազմներԻրաք-քուվեյթյան պատերազմ

Տ-12 100-միլիմետրանոց հակատանկային թնդանոթ (ԳՐԱՈՒ ինդեքսը՝ 2A19), աշխարհում առաջին առանձնակի հզոր հարթափող հակատանկային թնդանոթը։

Թնդանոթն ստեղծվել է Յուրգայի № 75 մեքենաշինական գործարանի կոնստրուկտորական բյուրոյում Վ. Աֆանասևի և Լ. Կորնեևի ղեկավարությամբ։ 1961 թվականին թնդանոթն ընդունվել է ԽՍՀՄ Զինված ուժերի սպառազինության մեջ[1] և գործարկվել է սերիական արտադրություն։ ՆԱՏՕ-ի կոդավորմամբ ունի М1955 անվանումը[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու հրետասայլը և փողը վերցվել են Դ-48 85-միլիմետրանոց հակատանկային ակոսավոր թնդանոթից։ Դ-48-ից Տ-12-ի փողը տարբերվում է միայն փողային արգելակով 100-միլիմետրանոց հարթապատ մոնոբլոկ-խողովակով։ Թնդանոթի փողանցքը բաղկացած է լիցքախուցից և գլանային հարթապատ ողղորդող հատվածից։ Լիցքախուցը ձևավորվում է երկու երկար և մեկ կարճ կոներով[3]։

Չնայած այն հանգամանքին, որ Տ-12 թնդանոթը նախատեսված է առաջին հերթին ուղղակի նշանառությամբ կրակոցների համար (ունի OP4M-40 ցերեկային նշանոց և Night APN-5-40 գիշերային նշանոց), այն ունի C71-40 լրացուցիչ մեխանիկական նշանոց PG-1M համայնապատկերով և կարող է օգտագործվել որպես սովորական դաշտային թնդանոթ փակ դիրքերից բեկորա-ֆուգասային արկերով կրակելու համար։ Հրետասայլերն ունեն լրացուցիչ անիվ։

Տ-12 թնդանոթի փոխադրումն իրականացվում է ՄՏ-Լ կամ ՄՏ-ԼԲ հաստիքային քարշակով։ Ձյան վրայով տեղափոխման համար օգտագործվում է ԼՕ-7 դահուկային կայանքը, որը թույլ է տվել մինչեւ +16° բարձրության անկյուններում դահուկներից կրակ վարել մինչև 54° պտույտի անկյան տակ։

Արկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ-12-ը կարող է կրակել մի քանի տեսակի ենթատրամաչափային, կումուլյատիվ և բեկորային-ֆուգասային արկեր։ Առաջին երկուսը կարող են խոցել M60 և «Լեոպարդ-1» տիպի տանկերը։ Զրահապատ թիրախների դեմ կիրառվում է զրահատանկային-ենթատրամաչափային արկ, որը կարող է 1 000 մետր հեռավորության վրա խոցել 215 մմ հաստությամբ զրահ։ Տ-12 թնդանոթից կարելի է նաև կրակ վարել 9Մ117 «Կաստետ» արկերով, որոնց նշանառությունը կատարվում է լազերային ճառագայթով և կարող է խոցել մինչև 660 մմ հաստությամբ դինամիկ պաշտպանությամբ զրահը[4]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ-62 տանկը կարող էր զինված լինել Տ-12 թնդանոթով, սակայն կայանքից հրաժարվել են զենքի ունիտար կրակոցի երկարության պատճառով (1200 մմ)[5]։ Հետագայում շահագործման արդյունքում ի հայտ է եկել հրետասայլի կառուցվածքում փոքր փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։ Արդյունքում 1970 թվականին ստեղծվել է ՄՏ-12 կամ «Ռապիրա» ձևափոխված տարբերակը։ ՄՏ-12 մոդելի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն հագեցած է տորսիոնային կախոցով, որը կրակոցների ժամանակ արգելափակվում է կայունության ապահովման համար։

Ներկայումս քարշակվող հակատանկային թնդանոթները համեմատաբար հազվադեպ են օգտագործվում, նման զենքերի մեծ մասը ներառված է նախկին Խորհրդային Միության հանրապետությունների բանակների սպառազինության վրա։ Վարշավայի պայմանագրի նախկին անդամ որոշ պետություններում նույնպես մնացել է Տ-12 հակատանկային հրանոթների զգալի քանակ։

Ռուսաստանի զինված ուժերն ունեն ավելի քան 6 000 նման թնդանոթներ։ Չնայած ներկայում Ռուսաստանում այդ թնդանոթները հանվել են արտադրությունից, դրանց թողարկումը շարունակում է չինական «Նորինկո» ընկերությունը, որը արտահանում է որպես Տիպ-73։

2013 թվականի օգոստոսի 27-ին Տ-12-ից կրակոցով մարվել է Յամալի Սամբուրգի հանքավայրի ցայտաղբյուրային հրդեհը[3]։

Որտեղ կարելի է տեսնել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Широкорад А. Б. Гладкоствольные противотанковые пушки («Спрут» и «Рапира») // Техника и вооружение вчера, сегодня, завтра…: Журнал. — Москва: РОО «Техинформ», 1997. — № 10
  2. zw-observer.narod.ru
  3. 3,0 3,1 «military.tomsk.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  4. gods-of-war.pp.ua
  5. Широкорад А. Б. Пушки советских танков (1945—1970 гг.)// Техника и вооружение вчера, сегодня, завтра…: Журнал. — Москва: РОО «Техинформ», 2000. — № 4
  6. Рузаев С. В. Артиллерийские системы из коллекции музея военной техники УГМК. — Екатеринбург: Уральский рабочий, 2017. — 80 с. — 1000 экз. — ISBN 978-5-85383-687-7

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дополнение к техническому описанию и инструкции по эксплуатации «100-мм противотанковая пушка Т-12» и к руководствам службы 100-мм противотанковых пушек Т-12 и МТ-12. 100-мм выстрелы ЗУБМ10 и 3УБК8. — Москва: Военное издательство Министерства обороны СССР, 1981. — 24 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]