Jump to content

Ռազմական տեխնիկայի թանգարան (Վերխնայա Պիշմա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմական տեխնիկայի թանգարան
Տեսակթանգարան և թանգարանի շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունBorough Upper Pyshma?
ՎայրՎերխնայա Պիշմա
ՀասցեUspensky Avenue?
Հիմնադրվել է2006
Այցելուներ255 000 մարդ (2018)[1]
ՏնօրենQ24010723?
56°57′53″N 60°34′48″E / 56.96472°N 60.58000°E / 56.96472; 60.58000
Կայքmkugmk.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Ուրալի լեռնա-մետալուրգիական ընկերության ռազմական տեխնիկայի թանգարան (ռուս.՝ Музей военной техники УГМК), Ռուսաստանի ամենամեծ մասնավոր թանգարաններից մեկը։ Ստեղծվել է «Ուրալի լեռնա-մետալուրգիական ընկերություն-Հոլդինգ» ՍՊԸ-ի ղեկավարության նախաձեռնությամբ։ Թանգարանը գտնվում է Սվերդլովսկի մարզի Վերխնայա Պիշմա քաղաքում։ 2017 թվականի դրությամբ թանգարանի ընդհանուր մակերեսը կազմում է 65650 քառակուսի մետր։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի մայիսի 9-ին «Ուրալէլեկտրոմեդ» Բաժնետիրական ընկերության անցակետի մոտ բացվեց ռազմական տեխնիկայի ցուցադրություն[2]։ Ուրալի լեռնա-մետալուրգիական ընկերության ռազմական տեխնիկայի թանգարանի հիմնադրման պաշտոնական ամսաթիվը 2010 թվականի մայիսի 9-ն է, երբ բացվեց թանգարանի ցուցահանդեսային հրապարակը, որտեղ ներկայումս ներկայացված են հրետանային, զրահատանկային տեխնիկայի ինքնագնաց կայանքներ, ինքնաթիռներ և այլ հավաքածուներ ։

2013 թվականի մայիսի 9-ին բացվեց ռազմական տեխնիկայի թանգարանի Ցուցահանդեսային կենտրոնի շենքը։ Կենտրոնում տեղակայված է պարբերաբար համալրվող ռազմական տեխնիկայի հավաքածուն (1-ին և 2-րդ հարկերում), ինչպես նաև Ուրալյան տարածաշրջանի ռազմական պատմությանը նվիրված ցուցահանդես (3-րդ հարկ)։

2015 թվականի մայիսի 9-ին կենտրոնի հրապարակում բացվեց Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային երկաթուղայինների սխրանքներին նվիրված ցուցահանդես։

2016 թվականի մայիսի 9-ին բացվեց խորհրդային Ռազմա-ծովային նավատորմին նվիրված ցուցահանդես։ Այնտեղ ներկայացված են «Մալյուտկա» սուզանավի, 161 և 194 ռազմանավակների, ինչպես նաև վերականգնված 1125 գետային ռազմանավակի լայնամասշտաբ մանրակերտը, որն օգտագործվել է Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ։

Թանգարանի ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՈւԼՄԸ ռազմական տեխնիկայի թանգարանի այցելություններ[3].
2011201220132014201520162017
68 00092 000140 000150 000181 000204 000214 000

Թանգարանային համալիրի կազմի մեջ են մտնում բաց հրապարակը և ցուցահանդեսային կենտրոնը։ Բաց հրապարակում առանձին գոտի է հատկացված երկաթուղային տրանսպորտին։ Ցուցահանդեսային կենտրոնի կազմում գործում է ինտերակտիվ հարթակ (ինտերակտիվ թատրոն, էլեկտրոնային հրաձգարան, խաղային սիմուլյատորներ)։ Թանգարանում գործում է երեք խմբակ «Մասշտաբային մոդելավորում», «Սպառազինության պատմություն» և «Գավառագիտություն»։

Թանգարանի հավաքածուում հաշվառված են ռազմական տեխնիկայի ավելի քան 350 նմուշներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://mkugmk.ru/ru/about-complex
  2. «Без прошлого нет будущего».
  3. «Посещаемость Музея военной техники УГМК». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին..

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]