Տևդորե
Արտաքին տեսք
Տևդորե վրաց.՝ თევდორე | |
---|---|
Մասնագիտություն | նկարիչ |
Տևդորե, 11-րդ դար վերջից—12-րդ դարի սկզբի վրացի նկարիչ։ Որմնանկարել է Վերին Ավանեթիի մի շարք եկեղեցիներ Իփրարի, 1096 թ, Կվիրիկե և Իվլիտե, 1112 թ (նոր տվյալներով՝ 1111 թ), Նակիփարի, 1130 թ]։ Տևդորեի ստեղծագործություններին հատուկ են դեմքերի ընդգծված զգացմունքային արտահայտչականությունը, գծի մանևրայնությունը և մոխրակապտավունի և կարմրադարչնագույնի տարբեր երանգների համադրությամբ գունաշարի զսպվածությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 657)։ |